Տիրան Խաչատրյան
ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց
39
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`) 3-րդ մասով։
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ փաստաբան
74
Չնայած գեներալի անցած ուղղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան
121
ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դեռ ձերբակալված է, մինչ այս պահը նրան մեղադրանք չի առաջադրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբան. Գործի քննությունը ցույց կտա, որ որևէ խուլիգանական արարք Տիրան Խաչատրյանը թույլ չի տվել
47
Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է։
Ինչպես են բերման ենթարկում Տիրան Խաչատրյանին. Ոստիկանության տեսանյութը
47
Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:
Վեճ ու հրազենային վիրավորում Արամուս գյուղում. ոստիկանությունը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին
49
ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Արամուս գյուղում տեղի ունեցած կրակոցների գործից:
Իրավապահները բերման են ենթարկել գեներալ Տիրան Խաչատրյանին. Նա կասկածվում է ռեստորանում կրակոց արձակելու մեջ
37
ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ճն մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։
Թշնամին հնարավոր է 2- 3 ուղղություններով փորձի ռազմական գործողություն զարգացնել, բայց դա շեղելու համար կլինի՝ գլխավոր ուղղությամբ իր խնդիրը կատարելու համար. Խաչատրյան (Տեսանյութ)
74
«Այն տեղերում, որտեղ իրենք հասկացել են, որ GPS-ի նշած տեղում իրենց համար բարենպաստ պայմաններ է ստեղծում՝ ասել են, որ դա իրենց դիրքն է։ Այդպիսի հարցերի շուրջ պետք է նախնական պայմանավորվածություն և համաձայնություններ լինեն, որից հետո իրականացվի աշխատանքները։ Սա եղել է կամայականություններ՝ ուժի պարտադրանքով՝ իրենց, այսպես կոչված, խաղաղ ձևով հարցի լուծման տակ»,- ասել է Տ․ Խաչատրյանը։
Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան
73
Թշնամին այդտեղ հիմա ամրացնում է իր դիրքերը ինժեներական առումով: հետագայում ես չեմ բացառում, որ ունենալով ռազմավարական նշանակություն, դուրս էլ չեն բերի զորքերը
Ես մինչեւ օրս էլ բանակում այդ 5-րդ շարասյան տեղը չգիտեմ, եթե Փաշինյանը գիտի, ինչո՞ւ չի կոնկրետ նշում. Տիրան Խաչատրյան
113
«Եթե հայտարարություն են անում, թող բացեն, ուղղակի մերկապարանոց հայտարարությունները, ես կարծում եմ՝ անիմաստ PR-ի կամ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում»,-ասաց նա: