Իսրայել
Գազայում իրավիճակը միջազգային հանրության ուշադրությունը շեղել է Ուկրաինայից․ Զելենսկի
46
Գազայի հատվածում հակամարտությունը միջազգային հանրության ուշադրությունը շեղել է Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներից։
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
94
Փաստաթղթում նշված է, որ Իսրայելը պետք է ՄԱԿ-ի և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ միջոցներ ձեռնարկի ամբողջ անկլավում պաղեստինցիների սննդի, ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, հագուստի, բնակարանի, պատշաճ սանիտարական պայմանների, դեղամիջոցների և բժշկական օգնության կարիքները հոգալու համար, մասնավորապես ավելացնելով ցամաքային անցակետերի անցունակությունն ու քանակը, և դրանք բաց պահելով որքան անհրաժեշտ է։
Թուրքիան հերքում է Իսրայելին զենք վաճառելու մեղադրանքները
51
Թուրքիայի ՊՆ-ն նշում է, որ որ Իսրայելի հետ ռազմական ոլորտում որևէ գործունեություն չի իրականացնում։ «Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցել է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կարող է վնասել պաղեստինցիներին։ Ազգային պաշտպանության նախարարությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի իրականացնում, այդ թվում՝ ռազմական ուսուցում, վարժանքներ և պաշտպանական արդյունաբերության համագործակցություն»,- ասվում է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
173
«Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների նկատմամբ։ Երեք փաստ մեզ ստիպում են մտածել այս մասին՝ կոտորածները, իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները և պաղեստինցիներին պարտադրված անմարդկային կենսապայմանները»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ Ալբանեզը նշել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք Իսրայելին զենքեր մատակարարող երկրները մեղսակից են ցեղասպանությանը։
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
143
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ։ Բայց ես կարծում եմ, որ Գազայի հատվածում շատ ու աճող մտահոգություններ կան, և շատ մտահոգություններ կան Ռաֆահում հնարավոր գործողության վերաբերյալ», - ասել է Վուդը:
Իսրայել-ԱՄՆ դիվանագիտական վեճը բարդացնում է իրավիճակը Գազայում. VOA
52
Սպիտակ տունը մտադիր է օգտվել Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարարի հետ բարձր մակարդակի հանդիպումներից՝ պաշտպանելու իր դիրքորոշումը։ «Մենք մի տեսակ տարակուսած ենք»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին:
Բլինքենը նախազգուշացրել է Իսրայելին՝ Ռաֆահում ռազմական գործողություն չսկսել
60
ԱՄՆ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ կրկին դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնածավալ ռազմական գործողությանը, ինչը, ըստ նրա, միայն կբարդացնի այս քաղաքում ապաստանած ավելի քան 1,4 միլիոն պաղեստինցի փախստականների՝ առանց այն էլ ծանր վիճակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է փոխանակել գերիներին՝ 800-ը 40-ի դիմաց
60
Բանակցությունների ընթացքում Իսրայելն առաջին անգամ հայտարարել է, որ պատրաստ է քննարկել պաղեստինցիների՝ Գազայի հյուսիսային հատված վերադառնալու թույլտվության հնարավորությունը: Միաժամանակ, Իսրայելը բացառել է Գազայի բնակիչների ամբողջական վերադարձը։
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում. ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակասությունները աճում են
436
Նախկինում ԱՄՆ-ը դեմ էր Անվտանգության խորհրդի բանաձեւերին, սակայն այս անգամ Վաշինգտոնի ներկայացուցիչը ձեռնպահ մնաց քվեարկությունից։
Ադրբեջանում լրտեսական ցանց է գործում ընդդեմ Թուրքիայի. այն ղեկավարում է «Մոսադը» (տեսանյութ)
48
Այս ցանցի հետքի վրա է դուրս եկել Թուրքիայի անվտանգության ծառայությունը, որը հատուկ գործողություններ էր իրականացրել Թուրքիայում՝ իսրայելական գործակալների դեմ։