Իսրայել
Բլինքենը կրկին Մերձավոր Արևելք է մեկնել
57
Ուղևորությունից առաջ Իսրայել այցի մասին հայտարարություն չի եղել, իսկ Իսրայելի ԱԳՆ-ն երեքշաբթի հայտարարել է, որ ոչ մի ծանուցում չի եղել Պետքարտուղարության ղեկավարի հետ հանդիպման նախապատրաստման համար: Բլինքենն այցելել է Իսրայել՝ պատերազմի սկսվելուց ի վեր տարածաշրջան կատարած իր հինգ նախորդ այցելություններից յուրաքանչյուրի ժամանակ:
Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան լցանավի և Իսրայելի տարածքի վրա հարձակումների մասին
219
Հութիների խոսնակ Յահյա Սարեան ասել է, որ խմբավորումը ռազմածովային հրթիռներ է արձակել ամերիկյան Mado լցանավի վրա և թեւավոր հրթիռներ իսրայելական Էլիաթ քաղաքի ուղղությամբ, որը սահմանակից է Կարմիր ծովին:
Նեթանյահուն Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումից հետո հետաձգել է Իսրայելի բանակի հարձակումը
205
Իսրայելի նպատակը մնում է «ոչնչացնել Ռաֆահում մնացած ահաբեկչական գումարտակները (ՀԱՄԱՍ-խմբ.)»,- ասել է Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ, Իսրայելը դա չի անի «քանի դեռ մենք բնակչությանը տեղում ենք պահում»:
Իրանը կոչ է արել միջազգային կոալիցիա ստեղծել Իսրայելի դեմ
84
Իրանի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Էնսիե Խազալին Նիգերիայի կանանց և սոցիալական զարգացման նախարար Ուջու Քենեդի-Օհանենյիի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ կոչ է արել ստեղծել միջազգային կոալիցիա իսրայելական վարչակարգի դեմ, տեղեկացրել է Mehr-ը։
Միացյալ Նահանգները դեռ չի տեսել Ռաֆահը տարհանելու Իսրայելի ծրագրերը. Բլինկեն
50
«Մենք պետք է տեսնենք հստակ և իրագործելի ծրագիր՝ ոչ միայն քաղաքացիական անձանց վտանգի գոտիներից դուրս բերելու, այլ նաև ապահովելու, որ նրանք ստանան պատշաճ խնամք, ապաստան, սնունդ, բժշկական օգնություն և հագուստ, երբ նրանք ապահով լինեն:
Իսրայելը վճռական է ռազմական գործողություն իրականացնել Ռաֆահում՝ ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակ տանելու համար․ Նեթանյահու
71
Հրեական կառավարության ղեկավարի գրասենյակի համաձայն՝ Նեթանյահուն ընդունել է Ռուտեին Երուսաղեմի իր գրասենյակում, սա նրանց չորրորդ հանդիպումն է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։
Գազայում սպանված երեխաների թիվն ավելին է, քան չորս տարում այլ հակամարտություններում զոհված երեխաներինը
1073
«Չորս ամսում զոհված երեխաների թիվը Գազայի հատվածում գերազանցում է այն երեխաների թիվը, որոնք սպանվել են պատերազմների չորս տարում միասին վերցրած»,- նշվել է Լազարինիի հայտարարությունում, որը հրապարակվել է X-ում։ Նրա խոսքով՝ պաղեստինա-իսրայելյան ներկա թեժացումը «պատերազմ է երեխաների դեմ»։ Լազարինին կրկնել է մարտական գործողությունները դադարեցնելու կոչը՝ հանուն Գազայի հատվածի անչափահասների։
Իսրայելի կառավարությունը հավանաբար կփակի հետախուզության նախարարությունը. ԶԼՄ
326
Ըստ հրեական լրատվամիջոցների՝ նախարարների կաբինետը գիտության և տեխնիկայի նոր նախարար կնշանակի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին՝ փոխարինելով վերջերս Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոս նշանակված Օֆիր Ակունիսին։
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին
225
Իր հայտարարության մեջ շարժումը նշել է, որ «թշնամի Իսրայելի հենակետերին հասցվող հարվածները Գազայի պաղեստինցի ժողովրդին աջակցելուն ուղղված գործողությունների երկրորդ փուլի մաս են կազմում և պատասխանն են անմեղ քաղաքացիների նկատմամբ իրականացվող իսրայելական ջարդերին»,- գրում է լրատվամիջոցը։
Կիպրոսից Գազա հումանիտար միջանցքը սկսել է գործել
217
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացի զինվորականներին հանձնարարել էր ստեղծել ժամաակավոր նավահանգիստ Գազայի ափին, որպեսզի մեղմվի հումանիտար ճգնաժամը հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման դեմ։