Չինաստան
Ռուսաստանը դարձել է Չինաստանի վասալը․ Մակրոն
86
Մակրոնի խոսքով՝ ապագայում եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք է պաշտպանի Ուկրաինային, բայց միեւնույն ժամանակ չնախատեսի առճակատում Ռուսաստանի Դաշնության հետ։
Կրեմլը կտրականապես համաձայն չէ Չինաստանից Ռուսաստանի կախվածության մասին Մակրոնի խոսքերի հետ․ Պեսկով
93
«Մենք կտրականապես համաձայն չենք սրա հետ, քանի որ մեր հարաբերությունները Չինաստանի, ՉԺՀ-ի հետ ռազմավարական, հատուկ գործընկերության բնույթ են կրում, եւ դա կապված չէ որեւէ մեկից կախվածության հետ։ Սա փոխադարձ շահերի ընդունումն է, փոխադարձ շահն է, սա միջազգային հարցերում աշխարհայացքի նմանությունն է, սա դիկտատի, ինչ-որ օտար կարծիքը մեր երկրների զարգացման հարցերում պարտադրելու համատեղ մերժումն է, լրագրողներին ասել է Պեսկովը։
Չինաստանի հատուկ բանագնացը կմեկնի Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա եւ Ֆրանսիա
195
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում Սի Ծինփինն ասել էր, որ Չինաստանն Ուկրաինա կուղարկի իր հատուկ ներկայացուցչին՝ ճգնաժամի կարգավորման համար։
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է լրջորեն փոխգործակցել Չինաստանի հետ Ուկրաինայի հակամարտության հարցում
252
Եվրադիվանագիտության ղեկավարը նաեւ ԵՄ-ին կոչ է արել, որպեսզի «չարգելափակեն զարգացող երկրների աճող հզորությունը»՝ նկատի ունենալով այն, որ միության անդամ պետությունները չեն ցանկանում ընդունել Չինաստանի հանդեպ ԱՄՆ ավելի կոշտ մոտեցումը։
Չինաստանն անցանկալի անձ է հայտարարել Կանադայի հյուպատոսին՝ ի պատասխան իր դիվանագետին վտարելու
146
Չինաստանի դեսպանությունն, իր հերթին, խիստ դատապարտել է Կանադայի իշխանությունների գործողությունները։ Օտտավան մեղադրվել է միջազգային իրավունքի հիմնական նորմերի խախտման եւ չին-կանադական հարաբերությունների սաբոտաժի մեջ։
ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը. ՉԺՀ ԱԳՆ
142
Չինաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հաստատակամորեն հավատարիմ կմնա փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, փոխշահավետ համագործակցության սկզբունքներին, ինչպես առաջարկել է Սի Ծինփինը։
Աշխարհում հաքերային գրոհների եւ գունավոր հեղափոխությունների թիկունքում ԿՀՎ-ն է
243
«Երկար ժամանակ ԿՀՎ-ն գաղտնի զբաղվել է «խաղաղ փոփոխությունների» եւ «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմամբ, ինչպես նաեւ իրականացրել է լրտեսական գործունեություն եւ զբաղվել տեղեկատվության հափշտակմամբ»,- նշվել է զեկույցում։
ԱՄՆ նախագահն ու Չինաստանի առաջնորդը կարող են բանակցություններ անցկացնել. ԶԼՄ-ներ
242
NBC News-ի փոխանցմամբ՝ կարող են տեղի ունենալ նաեւ երկու երկրների առեւտրի ու էկոնոմիկայի հարցերով պատասխանատու նախարարների հանդիպումներ։
Զելենսկու եւ Սի Ծինփինի խոսակցությունը հակամարտության կարգավորման կարեւոր քայլ է. Չինաստանի ԱԳՆ
264
Ցին Գանը նշել է, որ երկու ղեկավարների բանակցությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Պեկինը հավատարիմ է խաղաղությանն ու օժանդակում է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների վերսկսմանը։
Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային աղքատացված ուրանով արկերի մատակարարումը
203
«Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, շահագրգիռ կողմերը պետք է հանդարտեցնեն լարված իրավիճակը եւ ոչ թե կրակի վրա յուղ լցնեն, պետք է նպաստեն հակամարտության դիվանագիտական լուծմանը, այլ ոչ թե իրավիճակի հետագա սրմանը», - ասել է Մաո Նինը։