ՀՀ Առողջապահության նախարարություն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 95, մահվան՝ 4 նոր դեպք
190
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4482 է:
Վայքի թիվ 3 մանկապարտեզի 11 երեխաներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում
114
Գիշերը, ժամը 2-ի սահմաններում նշված բուժմիավորում է տեղափոխվել նաև Վայք քաղաքի բնակիչ՝ 6-ամյա Վիկտորիա Ֆ-ն։
Հայաստանում օրական 1800-1900 հոգի պատվաստվում է կորոնավիրուսի դեմ. Անահիտ Ավանեսյան
150
Նրա խոսքով, քաղաքացիների գերակշիռ մասը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով: Ինչ վերաբերվում է առողջապահական համակարգի հնարավորություններին, օրական հնարավոր է մոտ 3000 պատվաստում իրականացնել:
Պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաեւ հուղարկավորությունը կազմակերպելու. Անահիտ Ավանեսյանը՝ դրահերձարանում թողնված դիերի մասին
122
Նրա խոսքով, այս պահին քննարկումներ են ընթանում ՊՆ-ի եւ այլ ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Ցանկալի է ընդգրկել այս քննարկումներում նաեւ եկեղեցու ներկայացուցիչներին եւ համատեղ քննարկման արդյունքում գտնել այս իրավիճակի լավագույն ելքերը:
ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված երեխաների բուժման ընթացքի վերաբերյալ
134
Նշվում է, որ բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար:
Ես հարկ չեմ համարում հրաժարական տալ, որովհետեւ կարծում եմ, կա կոնկրետ անձի կողմից բացթողում. Անահիտ Ավանեսյան
165
Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել այն խնդրի շուրջ, որ պատերազմում զոհված զինծառայողների դիերը պահվում են ոչ պատշաճ պայմաններում՝ պարկերի մեջ, հատակին դրված։
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 76 նոր դեպք, մահացել է 5 մարդ
101
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1114887 վերջին մեկ օրում` 3291 նոր թեստավորում:
«Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխայից 5-ը դուրս են գրվել, 6-ի վիճակը գնահատվում է բավարար. ԱՆ
157
Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա: Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք, մահացել է 11 մարդ
108
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1111596 վերջին մեկ օրում` 3530 նոր թեստավորում:
Առողջապահության նախարարությունը դիմել է Ազգային ժողով` էթիկայի հանձնաժողով կազմավորելու խնդրանքով
167
Առողջապահության նախարարությունը պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով կազմավորելու խնդրանքով դիմել է Ազգային ժողով` պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտման հանգամանքի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու առնչությամբ: