Իրան
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
201
Ըստ գործակալության՝ ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին:
Եթե Թեհրանն ասում է՝ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, դա միայն հարավին չի վերաբերում. դեսպան Սոբհանի
39
Հարցին՝ արդյոք Թեհրանը տեսնում է վտանգ, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, Իրանի դեսպանը պատասխանել է. «Հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա»։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Օմանի, Գերմանիայի դեմ՝ Իրանի հրթիռային ծրագրին աջակցելու համար
298
«Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել իր հնարավորությունները՝ խափանելու այս գնումների ցանցերը և պատասխանատվության ենթարկելու այն երկրներին, որոնք կարող են օգնել Իրանին անօդաչու թռչող սարքերի և հրթիռների բաշխման հարցում», - ասել է ֆինանսների նախարար Բրայան Նելսոնը:
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
15
Խոսելով ոլորտային առաջնահերթություններից՝ նախարարի տեղակալն առանձնացրել է երկրաբանական ուսումնասիրությունը, քանի որ հետազոտությունների հիմնական մասը խորհրդային շրջանում արված ուսումնասիրություններ են։
Ռայիսին և Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
58
«Միջազգային օրակարգը դիտարկելիս անդրադարձ է եղել, մասնավորապես, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել խաղաղ բնակչության շարքում զոհերի թվի աճի և Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի աղետալի վատթարացման կապակցությամբ»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։
ՊԵԿ-ը կանխել է թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
44
Որպես քողարկող ապրանք օգտագործվել է ավելի քան 20 տոննա քաշով ցեմենտային կլինկերը, որի մեջ էլ հենց յուրաքանչյուր բեռնատարում թաքցվել է 1000-ից 1500 տուփ ծխախոտ։
Իրանը կոչ է արել միջազգային կոալիցիա ստեղծել Իսրայելի դեմ
84
Իրանի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Էնսիե Խազալին Նիգերիայի կանանց և սոցիալական զարգացման նախարար Ուջու Քենեդի-Օհանենյիի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ կոչ է արել ստեղծել միջազգային կոալիցիա իսրայելական վարչակարգի դեմ, տեղեկացրել է Mehr-ը։
G7-ի երկրները նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարի
60
Եվրոպացի պաշտոնյաները, ըստ WSJ-ի, զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»:
Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանն ավարտել են համատեղ զորավարժությունները Օմանի ծոցում
310
«Ռուսաստանի ՌԾՈւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի անձնակազմերը՝ «Վարյագ» գվարդիական հրթիռանավը եւ «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, հաջողությամբ ավարտել են «Անվտանգության ծովային գոտի – 2024» համատեղ միջազգային զորավարժությունների գործնական մասը Օմանի ծոցում եւ վերադարձել են Իրանի Չեհբեհար նավահանգիստ»,- նշվել է հաղորդագրությունում։
Իրանն ու ԱՄՆ-ը չեն քննարկել Կարմիր ծովում անվտանգության հետ կապված իրավիճակը. IRNA
255
«Անուղղակի բանակցությունները սահմանափակվում են բացառապես պատժամիջոցների վերացման թեմայով, Կարմիր ծովում տիրող իրավիճակի մասին խոսք չի եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով բրիտանական Financial Times թերթի հոդվածը։