Ռեջեփ Թայիփ Էրդողան
Էրդողանը և Ալիևը զրուցել են Բուդապեշտում
19
Գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները Բուդապեշտում հետևել են աթլետիկայի աշխարհի առաջնության տղամարդկանց 100 մետր վազքի եզրափակիչ մրցումներին:
Սիրիայի նախագահ Ասադը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ
63
Վերջին ամիսներին Անկարան ու Դամասկոսը փորձում են կարգավորել հարաբերությունները տասնամյա սառեցված հարաբերություններից հետո:
Էրդողանը Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել
46
Նիստից առաջ խորհրդի անդամներն այցելել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ «Անըթքաբիր»։
Էրդողանի՝ ԵՄ-ին ձգտելու գործընթացը չի կարող լինել Կիպրոսի հարցի հաշվին.Հունաստանի վարչապետ
92
Միցոտակիսն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել է՝ նախաձեռնել նոր «հաղորդակցման ուղիներ» և պահպանել «հանգստության շրջան»։
Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունենալու
79
«Նախօրերից, երբ այդ հարցին պատասխանել է նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչինչ չի փոխվել։ Իսկապես, հեռախոսազրույցը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ), ինչպես Պուտինն ասել է, նախատեսված է չորեքշաբթի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայտնի է դարձել Թուրքիա Պուտինի այցի ժամկետը։
Եգիպտոսի նախագահի՝ Թուրքիա նախատեսված առաջին այցը հետաձգվել է
86
Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին՝ լրատվամիջոցը հայտնել է, որ Եգիպտոսի նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված էր Անկարայում այս շաբաթ, սակայն հետաձգվել է՝ Սանկտ Պետերբուրգում «Աֆրիկա-Ռուսաստան» գագաթնաժողովին նախագահ Սիսիի մասնակցության պատճառով:
ՌԴ Պետդումայի փոխնախագահը քննադատել է Էրդողանին և մեղադրել խոստումը չկատարելու մեջ
63
Բացի այդ, նա Էրդողանին անվանել է «շահախնդիր» և քննադատել Թուրքիայի մոտեցումը միջազգային հարաբերությունների նկատմամբ՝ նշելով, թե Անկարան մշտապես առաջնահերթություն է տալիս իր շահերին՝ դրանք ամեն ինչից վեր դասելով։
Էրդողանը եւ ՉԺՀ ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում
500
Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։ Օրակարգում հիմնական հարցերն էին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, մասնավորապես՝ առեւտրատնտեսական ոլորտում: Քննարկվել է նաեւ հացահատիկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրանից Ռուսաստանի դուրս գալը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Ի՞նչ է թաքնված Էրդողանի կողմից Պարսից ծոցի երկրներում Թուրքիայի արտաքին քաղաքական բազմակողմ մղումների հետևում․ Al Monitor-ի անդրադարձը
112
Աբու Դաբիում, որն Պարսից ծոցի երկրներ Էրդողանի շրջագայության վերջին փուլն էր, կողմերը 50 միլիարդ դոլարի գործարքներ են կնքել, որոնք, ըստ տեղեկությունների, տատանվում են պաշտպանական արդյունաբերությունից մինչև փետրվարին Թուրքիայի երկրաշարժից ավերված շրջանների վերակառուցման ծրագրերը:
Էրդողանի այցի արդյունքներով Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև 50,7 մլրդ դոլարի 13 համաձայնագիր է ստորագրվել
64
«Կողմերը պայմանավորվել են ստեղծել Բարձր մակարդակի ռազմավարական խորհուրդ՝ Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահների նախագահությամբ»,- ասվում է Թուրքիայի նախագահականի հաղորդագրության մեջ։