Մարտի 31-ը նշանակալից օր է ոչ միայն Երևանի կոնյակի գործարանի, այլև բոլորիս համար. այսօր Մարգար Սեդրակյանի ծննդյան տարեդարձն է:
Տաղանդավոր Վարպետաց վարպետի բաղադրատոմսի համաձայն շատ ARARAT կոնյակներ են ստեղծվել. այս ապրանքանիշի պատմության մեջ ամենամեծ նվաճումները կապված են հենց նրա անվան հետ:
Հռչակավոր մասնագետ, բացառիկ կոնյակագործ... Իր ողջ կյանքն ու գործունեությունը Հայաստանին նվիրած Մարգար Սեդրակյանը ստեղծել է գլուխգործոցներ, որոնց շնորհիվ հայկական կոնյակագործությունը համաշխարհային հռչակ է ձեռք բերել...