f

Անկախ

ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում պանրագործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ դադարեցրել են գործունեությունը. Արմեն Գիգոյան


Արդեն ավելի քան մեկ տարի է՝ Ռուսաստանի կողմից սահմանափակումներ են կիրառվում կաթնամթերքի, մասնավորապես, պանրի ներկրման հետ կապված, արդյունքում, պանրագործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ դադարեցրել են գործունեությունը։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Նրա դիտարկմամբ՝ խորը վերլուծությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ կաթնամթերքի արտահանման արգելքի պատճառները քաղաքական են։

«Որպեսզի խիստ ակնհայտ չլինի, որ որոշումը քաղաքական է՝ ռուսական կողմը թույլատրել է մի քանի արտադրողների ապրանք ներմուծել։ Արդյունքում՝ եթե նախկինում մենք տարեկան ավելի քան 1500 տոննա արդեն ավանդաբար արտադրանք էինք արտահանում, ապա հիմա արտահանումն առնվազն 5 անգամ նվազել է։ Սահմանապահները թույլ չեն տալիս, որպեսզի արտահանում իրականացվի, դա հիմնավորում են կաթի հումքի ձեռքբերման չափանիշների պայմանների խախտմամբ։ Բայց հարցն այն է, որ մինչ այս նույն պայմաններով ենք կաթի մթերում ունեցել, նույն պայմաններով անասնապահություն ունեցել ու նույն պայմաններով էլ պանիր ենք պատրաստել ու արտահանել»,- նշեց միության նախագահը։

Գիգոյանի փոխանցմամբ՝ հիմա Սննդի անվտանգության տեսչությունը համաձայն «Ռոսսելխոզնադզորի» ներկայացրած չափորոշիչների մոնիտորինգ է անում, տալիս է համապատասխանեցման հանձնարարականներ կազմակերպություններին։

«Մի քանի կազմակերպություններ կան, որոնց տվյալները ներկայացնում են Ռուսաստան արտահանման թույլտվություն ստանալու համար, սակայն գործն առաջ չի գնում, ռուսական կողմը չի տալիս այդ թույլտվությունները։ Այսինքն, ՍԱՏՄ-ն էլ է փորձում սառույցը ճեղքել, բայց չի ստացվում։ Այս բոլոր հանգամանքները հանգեցնում են եզրակացության, որ սա քաղաքական է»,- նշեց նա։

Գիգոյանի դիտարկմամբ՝ խնդիրը նաև այն է, որ հայկական կողմը նույնը չի անում ռուսական կաթնամթերքի նկատմամբ։ «Մեր խանութների փեղկերում կարող եք տեսնել բազմաթիվ ռուսական արտադրության կաթնամթերք ու նրանք, բացարձակապես ոչ մի խոչընդոտների առաջ չեն կանգնում։ Արդյունքում, մենք ունենք միակողմանի մոտեցում՝ ընդդեմ ՀՀ տնտեսվարողի»։

Հարցին, թե որքանով է իրատեսական այլընտրանքային շուկաներ գտնելը՝ Գիգոյանը պատասխանեց, որ տասնյակ տարիներով կարողացել են իրենց արտադրանքը ադապտացնել, հարմարեցնել համապատասխան երկրների շուկաներ արտահանելուն, տեխնոլոգիայից սկսած՝ տեսականիով վերջացրած։ Հիմա մեկ օրում այդ ամենը ադապտացնելը մել այլ շուկայի պահանջներին, բավական բարդ գործ է և շատ ծախսատար։ «Պանրագործությունը գյուղատնտեսության ոլորտում ամենացածր եկամտաբերությունն ունեցող բիզնեսներից է։ Այսինքն, հաշվի առնելով, որ տվյալ ոլորտում պանրի արտադրությունը ամենացածր եկամտաբերությունն ունի և հաշվի առնելով, որ նման մարտահրավերների առաջ է կանգնած ՀՀ պարնագործը՝ հարց է առաջանում, թե ինչ ռեսուրսների հաշվին է կարողանալու նոր տեխնոլոգիաների և նոր տեսականիների փորձարկման, արտադրության և մնացած գործառույթների համար միջոցներ գտնել»։

Նա նաև ընդգծեց, որ արտահանման ծավալները մեծապես կրճատվելու արդյունքում ներքին շուկայում արտադրանքի ավելցուկ է առաջանում, որը բերում է գների դեմպինգի։ «Սրա հետևանքով էլ շուկայում գործող մի շարք արտադրություններ կասեցրել են աշխատանքը։ Ընդ որում՝ գործունեությունը դադարեցրել են ոչ թե արտահանող միջին և խոշոր ընկերությունները, այլ հիմնականում ներքին շուկայում գործող փոքր ընկերությունները։ Մենք կանգնած ենք մի շարք խնդիրների առջև, որոնց լուծման բանալին դեռ չենք կարողանում գտնել»,- եզրափակեց Գիգոյանը։

պանիր կաթնամթերքի արտադրություն Ռուսաստան Հայաստան Արմեն Գիգոյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին