f

Անկախ

Կարեն Ասմարյան․ «Երևանում կանցկացվի «Քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը»


Հայաստանի վոլեյբոլի  «Պրո լիգա 2023-2024» մրցաշրջանի  փլեյ-օֆֆ փուլի արդյունքներով կանանց առաջնությունում հաղթող  ճանաչվեց «Վանը»։ Մրցանակային տեղերի համար պայքարեցին նաև  ՖԻՄԱ, «Ավան» և «Բրյուսովի պետական համալսարան» թիմերը։
«Վանը», հաղթելով բոլոր մրցակիցներին, վաստակեց 36 միավոր: Երկրորդ տեղը 22 միավորով զբաղեցրեց ՖԻՄԱ-ն, երրորդը՝ «Ավանը»՝ 15 միավորով։ Լավագույն քառյակը եզրափակեց ԲՊՀ-ն՝ 13 միավորով։
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնությունը, խոսում թիմերի ցուցադրած խաղի, «Պրո լիգայի» առավելությունների, սպասվող տեղական և միջազգային մրցաշարերի մասին։   


-Պարոն Ասմարյան, 2023-2024 մրցաշրջանն անցկացվեց նոր ձևաչափով։ Ընթացքի մասի ի՞նչ կասեք։
-Կանանց «Պրո լիգան» անցկացվեց 3 շրջանով՝ գարուն-աշուն-գարուն։ Գալիք մրցաշրջանում թիմերը պայքարի մեջ  կմտնեն 2 շրջանով՝ աշուն և գարուն։ Թիմերը 6-ն էին, որից 4-ն անցան փլեյ-օֆֆ։ Մակարդակը բավական լավն էր։ Ուրախալին այն է, որ  շատ երիտասարդ մարզիկներ ունենք։


-Թիմերի ցուցադրած խաղի մասի ի՞նչ կասեք։
-3 հիմնական ֆավորիտներ ունեինք՝ ԲՊՀ թիմն էլ միացավ, և հետաքրքիր առաջնություն ստացվեց։ Հուսադրող է, որ թիմերը համալրված են երիտասարդներով՝13-15 տարեկան խաղացողներով։ Հույս ունենք, որ 2024-2025 «Պրո լիգայում» այդ թիմերն ավելի փորձառու կլինեն, ավելի լավ խաղ կցուցադրեն։
Որպես ֆեդերացիայի պատասխանատու՝ նշեմ, որ  խաղամակարդակը բավարարից բարձր էր։ Ուրախալին այն է, որ մրցաշարի ավարտից հետո հավաքական թիմը սկսել է նախապատրաստվել Երևանում կայանալիք միջազգային մրցաշարի՝ Երևան քաղաքի քաղաքապետի գավաթի խաղարկությանը։ Տղաների և աղջիկների հավաքական թիմերը կազմավորված են և պատրաստվում են այդ մրցաշարին։


Առաջնությունն անցկացվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում։ Հատկապես եզրափակիչը շատ դիտարժան ստացվեց։ «Վանի» երիտասարդ մարզուհիները կարողացան վնասվածքի պատճառով չխաղացող փորձառու թիմակիցների բացակայությունը լրացնել  և մինչև վերջ առանց պարտության շարժվել առաջ։ Նույնը կարելի է ասել նաև ՖԻՄԱ-ի մասին․ շատ լավ թիմ է կազմավորվել, այնտեղ էլ կան երիտասարդ խաղացողներ։
 Լիգան ստացվեց, այն    սկսում է համապատասխանել իր անվանը։ Շուտով կմեկնարկի առաջին լիգան, և հաղթող թիմը աշնանը կմիանա «Պրո լիգայի» թիմերին։ Սա էլ նոր մրցաշար է, որի միջոցով ընտրում ենք լավագույն 5-ին, թե՛ տղաների, թե՛ աղջիկների պայքարում։


-Տպավորիչ, դիտարժան ստացվեց նաև տղաների առաջնությունը, որն ի դեմս ՄՍԿՀ-ի (Մխիթար սեբաստացի կրթահամալիր) ունի նոր չեմպիոն։
-Նշեմ, որ  տղաների «Պրո լիգան»  էլ ավելի հետաքրքիր էր։ 3 թիմեր  գրեթե հավասար միավորներով մոտեցան փլեյ-օֆֆին, և միայն վերջին փուլում որոշվեց չեմպիոնը։ ԲԿՄԱ- ն, ՄՍԿՀ-ն, ՖԻՄԱ-ն համարյա հավասար միավորներ ունեին 3 փուլերի արդյունքով։ Հաղթեց ՄՍՀԿ-ն։ Տղամարդկանց պայքարը 3 փուլով ենք անցկացրել և փլեյ օֆֆ։ 4 փուլ ստացվեց։ Առաջին անգամ օգտագործեծցինք տեսաձայնագրությունների դիտման համակարգը, ինչը շատ արդյունվետ էր։ Այն կներդնենք նաև մյուս մրցաշարերում, և մրցավարությունն էլ ավելի անաչառ կլինի։
«Պրո լիգան» մոտիվացնում է մարզիկներին։ Այն զարգանում է, հույս ունենք՝ 1-2 տարի հետո կունենանք ավելի բարձր մակարդակի խաղացողներ, թիմեր։ Թիմեր կան, որնոնք արդեն հայտ են ուզում ներկայացնել մասնակցելու Չելենջ գավաթների, Եվրոպայի ֆեդերացիայի գավաթների, ինչը շատ լավ է։ Սա մեր աշխատանքի արդյունքն է․ թիմերի, հովանավորների, ղեկավարների, հանդիսականների հետաքրքրվածությունը շատ է մեծացել։ Եզրափակչում մարզադահլիճը լի էր հանդիսականներով։


-Առաջիկա ծրագրերից, սպասվող մրցաշարերից կխոսե՞ք։
-Մայիսի 7-12-ը պատանիների համար Երևանում կանցկացվի «Քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը,  որից հետո  հետաքրքիր մտհաղացում ունենք։ Ցուցադրական խաղ է անցկացվելու «Պրո լիգայի» ուժեղագույն մարզիկների՝ արտասահմանցի և հայ խաղացողների միջև, լավագույնները  պայքարի մեջ կմտնեն, շոուանման խաղ  է սպասվում, որը կնպաստի լիգայի հետագա աշխատանքներին։ Դրանից  հետո ունենք մի շարք առաջնություններ, մրցաշարեր։ Նշեմ, որ ամենակարևորը հիմնականում  պատրաստվում ենք 2025-ին Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-16 առաջնությանը։ Շատ խնդիրներ ունենք, որոնք փորձում ենք լուծել, որպեսզի լիարժեք պատրաստ լինենք՝ թե՛ կազմակաերպչական, թե՛ մարզիկների պատրաստավածության առումով։ Հայաստանի հավաքականը մարզելու է արտասահամանցի մասնագետ, նա կժամանի Հայաստան, ինչը միջազգային ֆեդերացիայի և մեր ֆեդերացիայի նոր զարգացման ծրագրի շրջանակներում է  իրականացվում։ Մարզիչը 6 ամիս՝ հունվարից սկսած աշխատելու է թիմի հետ։ Եթե արդյունավետ լինի, գուցե շարունակենք։
2027 թվականի համար հայտ ենք ներկայացրել Եվրոպայի Մ-20 տարեկանների աղջիկների առաջնությունն անցկացնելու՝ Իտալիայի հետ համատեղ։ Սա էլ է  նոր մարտահրավեր մեզ համար, որպեսզի պահենք  մարզիկներին զգոն։ 
 Այս տարի լողափնյա վոլեյբոլիստները փորձարարական մեկնելու են Բալկանյան երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնության։ Ֆեդերացիան ցանկություն ունի գոտային ասոցիացիան փոխել, քանի որ Արևելյան եվրոպական երկրների առաջնությունը չարդարցրեց մեր սպասելիքները․ ռուս-ուկրաինական պատերազմը խանգարում է  լիարժեք մասնակցել այդ ասոցիացիայի հանդիպումներին, ինչ շատ կարևոր է, քանի որ այն առաջին ռաունդ է, վարկանիշային մրցաշարեր են, և բոլոր խաղերը պետք է խաղանք, որից հետո միայն միանանք Եվրոպայի առաջնությանը։

Հայաստան Սպորտ վոլեյբոլ Հայաստանի առաջնություն Կարեն Ասմարյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին