f

Անկախ

4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից


Մեր օրերում վատ լուրերից խուսափել հնարավոր չէ։ Անգամ եթե չկարդաք լուրերը, մեկ ուրիշը կպատմի աշխարհի սթրեսածին անցուդարձի մասին։ Ուստի կարևոր է, որ սովորեք կառավարել ձեր զգացմունքները։ 

Ժամանակակից աշխարհում վատ նորությունների պակաս չկա։ Անգամ եթե չհետևեք միջազգային ասպարեզում տեղի ունեցողին, օրվա քրեական քրոնիկոնը բավարար է ողջ օրվա տրամադրությունը փչացնելու համար։ 

Եվ մարդիկ իրենց բնավորությամբ ու հոգեկերտվածքով տարբեր են։ Մեկը կարող է լսելուց մի քանի վայրկյան անց արդեն մոռանալ տհաճ լուրի մասին, մյուսն էլ ողջ օրը մտածել իրեն ցնցած պատահարի, լուրի մասին։ 

Ի՞նչ անել, եթե վատ լուրեր եք կարդացել  և այժմ ձեզ անհանգսիտ եք զգում: Հոգեբան Ելենա Միտրոխինան օգտակար խորհուրդներ է ներկայացնում։ 

1. Շփվեք առանց հեռախոսի

Համացանցում տեղեկատվության առատությունը կարող է մարդու մոտ առաջացնել տարբեր հույզեր։ Երբեմն դա տագնապ  է, տխրություն,  անհանգստություն: Այնուամենայնիվ, կարևոր է սովորել թույլ չտալ, որ  վատ լուրերը երկար ժամանակով ձեր հուզական հավասարակշռությունը խախտեն:

Երկարաժամկետ կտրվածքով վատ լուրերի ազդեցությունը նվազեցնելու համար պետք է հետևել մի քանի կանոնների։ Առաջին և ամենապարզ կանոնն է՝ սահմանափակեք սոցիալական ցանցերում, տելեգրամ ալիքներում, լրատվական կայքերում անցկացվող ժամանակը։ 

Ավելի լավ է բառացիորեն սահմանափակել տեղեկատվության հասանելիությունը՝ նախապես սահմանեք, թե որքան ժամանակ եք հատկացնելու սոցիալական ցանցերին ու լրահոսին։ Մնացած ժամանակահատվածում անջատեք ինտերնետը, մի կողմ դրեք հեռախոսը։ Սա կարող է օգնել նվազեցնել նորությունների ազդեցությունը ձեր զգացմունքների վրա:

2.Կիրառեք մեդիտացիա կամ խորը շնչառության տեխնիկան: Սա կօգնի կենտրոնացնել ուշադրությունը, հանգստացնել ձեր միտքը և նվազեցնել վատ լուրերի պատճառով առաջացած սթրեսը:

3. Սթրեսի ազդեցությունը ձեր վրա նվազեցնելու մեկ այլ հիանալի միջոց է ֆիզիկական ակտիվությունը՝ զբոսանք, յոգա, ակտիվ մարզումներ:

4. Վատ լուրերից փրկող հրաշալի «դեղամիջոց» է հարազատների հետ շփումը։ Մի ամաչեք վատ լուրեր կարդալուց հետո բաց խոսել ձեր զգացմունքների մասին: Այս կերպ դուք մենակ չեք մնա ձեր անհանգստությունների հետ և հոգեբանական աջակցություն կստանաք։ 

Ինչ անել այստեղ և հիմա

Պատահում է, որ լուրը մարդուն պարզապես «գետնահարում» է։ Դա կարող է լինել ինչ-որ լայնածավալ և ողբերգական իրադարձություն, կամ գուցե մի բան, որը հատկապես ձեզ, ձեր սոցիալական դերին  է առնչվում և ցնցում զգացմունքները։ 

Ահա թե ինչ կարող եք անել, որպեսզի արագ վերականգնեք հավասարակշռությունը և  ուշքի գաք.

  • Խորը շունչ քաշեք։  Կենտրոնացեք ձեր շնչառության վրա, քթով մի քանի խորը շունչ քաշեք  և բերանով արտաշնչեք: Սա կօգնի նվազեցնել սթրեսը և լարվածությունը:
  • Օգտագործեք ակնթարթային գիտակցման  պրակտիկան: Փորձեք ձեր ուշադրությունը կենտրոնացնել ներկա պահի,ձեր  մարմնի կամ շրջապատի ձայների վրա: Սա կօգնի հեռացնել վատ նորությունների մասին մտքերը:
  • Փորձեք գոնե մի քանի րոպե ֆիզիկապես ակտիվ լինել։ Արագ քայլքը, մի քանի կքանստումը կամ պարզ ձգման  վարժությունները կարող են օգնել ձեզ թուլացնել լարվածությունը և բարելավել ձեր տրամադրությունը:
  • Կարող եք  օգտագործել նաև դրական ներշնչման մեթոդը, այսինքն՝ կրկնել դրական արտահայտություններ. «Ես կարող եմ հաղթահարել սթրեսը», «Ես վերահսկում եմ իմ զգացմունքները»: Սա կարող է  օգնել վերականգնել զգայական հավասարակշռությունը և շեղել  ձեր ուշադրությունը վատ լուրից:
  • Ընդունեք ձեր իրավիճակը. վատ լուրեր կարդալուց հետո ձեզ թույլ տվեք ապրել այդ բացասական  հույզերը, մշակել և հաղթահարել դրանք։ Ինքներդ ձեզ թույլ տվեք լինել անկատար և հասկացեք, որ զգացմունքները գալիս և գնում են:

Եթե ​​լրացուցիչ աջակցության կարիք ունեք, եթե ձեր անհանգստությունը մեծանում է ու վերածվում տագնապայնության, գուցե նույնիսկ անքնության, հիշեք, որ պրոֆեսիոնալ հոգեբաններն ու հոգեթերապևտները կարող են օգնել ձեզ այս հարցում:

 

Աղբյուրը՝ https://doctorpiter.ru

 

առողջություն հոգեբանություն խմբագրի ընտրանի

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին