Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները, որոնք Տավուշի այդ հատվածում սահմանազատումը խորհրդային սահմաններով սկսելու վերաբերյալ երկու երկրներ պետական հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածության հայտնի դառնալուց հետո ի նշան բողոքի փակել են Նոյեմբերյան տանող միջպետական ճանապարհը, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրին Ոսկեպարից։
Թե ինչ գործողությունների են պատրաստվում դիմել գյուղերի բնակիչները, դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ հավաքվել են նաև հարակից Կիրանց գյուղի բնակիչները՝ քննարկելու հետագա անելիքները։