f

Անկախ

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ


Բարձրագույն կրթություն չունենալու պատճառով դպրոցից դուրս մնացած ուսուցիչների համար կազմակերպված արտահերթ ատեստավորմանը մասնակցել է ռուսերենի 23 մասնագետ: Նրանցից և ոչ մեկը չի հաղթահարել անցողիկ շեմը, որպեսզի կարողանա կրկին դպրոցում դասավադելու իրավունք ստանալ: Մանկավարժների կարծիքով` ԿԳՄՍՆ կողմից արտահերթ ատեստավորման կազմակերպումը զուտ ձևական բույթ ուներ` ցույց տալու, որ ուսուցիչներին հնարավորություն ընձեռվել է: 

Ատեստավորմանը մասնակցած մասնագետներից մեկն էլ 52-ամյա Ռուզաննա Իբաշյանն է: Նա ունի մանկավարժի 33 տարվա փորձ, դասավանդել է Արագածոտնի մարզի Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Բայց իր մանկավարժական գործունեության մասին այլևս անցյալով է խոսում` այս տարվա փետրվարից դպրոցում այլևս չի դասավանդում, քանի որ ունի միջին մասնագիտական կրթություն` ավարտել է Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական քոլեջը (այժմ` Երևանի պետական հումանիտար քոլեջ): 

«Ինձ համար մեծ ցավ է, որ այլևս անցյալով եմ ասում, որ ռուսերենի ուսուցչուհի եմ եղել: Մինչ օրս իմ 4-րդ դասարանցիները շարունակ գրում ու հարցնում են, թե երբ  եմ դպրոց գնալու: Ես սիրել եմ իմ աշխատանքը, դպրոցն ու իմ աշակերտներն ինձ ուժ են տվել, որ կարողանամ հաղթահարել դժվարությունները, որոնց կյանքում դեմ եմ առել»,- «Անկախի» հետ զրույցում պատմում է Ռուզաննա Իբաշյանը` հավելելով, որ հույսը կտրել է, որ երբևէ կկարողանա նորից իր սիրելի աշխատանքով զբաղվել, այժմ այլ, ոչ մասնագիտական աշխատանք է փնտրում, քանի որ ապրուստը հոգալու խնդիր ունի: 

Իբաշյանը պատմում է, որ դասավանդման տարիներին բազմիցս վերապատրաստումների է մասնակցել, մշտապես հաջողությամբ հաղթահարել է պարտադիր ատեստավորումները. «Հենց մի վերապատրաստում էր լինում, տնօրենս ուղղորդում էր, որ մասնակցեմ: Ասում էր` չի ուզում, որ իմ նման մանկավարժը հանկարծ որևէ խնդիր ուենա  բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով: Նախորդ տարի էլ պարտադիր ատեստավորմանն եմ մասնակցել, հետազոտական աշխատանք եմ ներկայացրել և հավաքել պահանջվող 11 կրեդիտները»: 

Խոսելով ուսուցիչների «կամավոր» ատեստավորման մասին` ասում է, որ առաջին անգամ մասնակցել է 2023-ին. տեխնիկական խնդրի պատճառով ուշ է քննասենյակ մտել, ատեստավորումը համընկել է ծնողի կորստի հետ: Արդյունքում չի հաղթահարել անցողիկ շեմը: Բայց նաև չի կոտրվել` վստահ լինելով, որ կարող է պարապել և նոր հնարավորության դեպքում ցանկալի արդյունքներ արձանագրել: Երբ տեղեկացել են, որ արտահերթ ատեստավորում է տեղի ունենալու, ռուսերենի ուսուցիչներով միասին առցանց խումբ են կազմել և ամեն օր պարապել: «Մեկ ամիս ամեն օր առավոտյան 9-ից մինչև 3-ը պարապել ենք` հիմք ընդունելով ուղեցույցը և նախորդ տարիների թեստերը: Բայց այս անգամվա թեստերը բոլորովին այլ էին, տարբերվում էին»,- ասում է Իբաշյանը: Շեշտում է` ինքը պարապել է մինչև 7-րդ դասարանը: Ուստի իր համար որոշակիորեն բարդ են եղել ավագ դպրոցի կրթական ծրագրին առնչվող հարցերը: «Հիմնական խնդիրը փնջային առաջադրանքներն էին, որտեղ, եթե առաջադրանքներից մեկը սխալ ես կատարում, ընդհանուրի համար միավոր չես վաստակում: Մյուս խնդիրը նոր չափորոշչի հիման վրա կազմված առաջադրանքներն էին, որտեղ կային եզրույթներ տնտեագիտությունից, աստվածաբանությունից և այլն: Մեր մարզում մենք դեռևս հին դասագրքերով ենք դասավանդում, նոր դասագրքերին և նոր կրթական ծրագրին ծանոթ չենք»,- ասում է Իբաշյանը: Նա վստահ է` եթե դասագրքերին նախապես ծանոթ լինեին, դասագրքերի նոր բառապաշարն էլ յուրացրած կլինեին, և խնդիր չէր առաջանա: Հարցին`  նոր չափորոշչի ներդրումից առաջ չե՞ն վերապատրաստվել արդյոք, պատասխանում է` վերապատրաստվել են, բայց մեթոդական առումով, բովանդակային որևէ վերապատրաստում չեն անցել: 

Իբաշյանի հավաստմամբ` ուսուցիչների վրա բացասաբար է անդրադարձել նաև քննական մթնոլորտը. 50-60 տարեկան մանկավարժները մի քանի ժամ ճանապարհ են անցել` քննակենտրոն` Երևանի թիվ 6 դպրոց հասնելու համար, որտեղ էլ անբավարար լուսավորությամբ և ցուրտ սենյակում 3 ժամ թեստ են լրացրել: «Տարիքով մարդիկ ենք, ամեն մեկը մի առողջական խնդիր ունի, և բարդ է այդքան ճանապարհ անցնելուց հետո միանգամից քննասենյակ մտնելը: Իսկ քննասենյակում էլ հսկիչները գոռում էին` չխոսեք, շշուկ չլսենք: 3 ժամվա ընթացքում  6 անգամ դպրոցական զանգն է հնչել. ամեն անգամ վեր էինք թռչում. սթրեսածին պայմաններ էին»,- ասում է Իբաշյանը: 

Նա շեշտում է` թեստերում բազում սխալներ են եղել, որոնց պարզաբանման վրա ուսուցիչները բավականին շատ ժամանակ են վատնել: Իսկ ատեստավորումից հետո հարցերը վերլուծելիս էլ պարզել են` որոշ առաջադրանքներ նույնությամբ վերցված են ռուսական  ЕГЭ-ի թեստերից: 

Ռուսերենի մասնագետները խմբով դիմում բողոք են ներկայացրել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանին: Հույս ունեն մի դրական արձագանք ստանալ: Իսկ մինչ այդ Իբաշյանը և գործընկերները թեստերի բարելավման ուղղությամբ իրենց առաջարկներն են ներկայացնում: 

«Այժմ 3 ժամում 70 առաջադրանք պետք է լուծել, ընդ որում կան առաջադրանքներ, որոնք 5 ենթահարց ունեն: Կամ պետք է առաջադրանքների քանակը նվազեցնել, կամ հատկացվող ժամանակն ավելացնել»,- ասում է Իբաշյանը` առաջարկելով փնջային առաջադրանքների պարագայում որոշակի միավորներ հատկացնել ճիշտ լուծած ենթահարցերի համար: 

Մյուս առաջարկն է թեստերը կազմել դպրոցական ծրագրի հիման վրա կամ այլ բովանդակության պարագայում ուսուցիչներին ժամանակ և հնարավորություն տալ այդ նորն ուսումնասիրելու: «Ուսուցիչը պատրաստ է սովորել, նորը յուրացնել, պարզապես պետք է մի քիչ աջակցեն ուսուցչին: Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար»,- ասում է նա: 

Իբաշյանը նաև մատնանշում  է ատեստավորման բացասական կողմը. տարիներով վաստակած մասնագիտական համբավը, հարգանքը փոշիացվել է: Դա խնդիր է հատկապես գյուղական միջավայրում, որտեղ բոլորը բոլորին գիտեն և ասեկոսեներից խուսափել հնարավոր չէ: «Գյուղում մի քիչ ուրիշ է: Ամաչում եմ տնից դուրս գալ»,- ասում է նա: 

Հարցին, թե ինչու դպրոցում աշխատանքին զուգահեռ  բարձրագույն կրթություն չի ստացել, Իբաշյանը պատասխանում է` 3 երեխաներին է այդ ընթացքում բարձրագույն կրթության տվել, հետո ամուսնու  մոտ են առողջական խնդիրներ առաջացել. ընտանեկան հոգսը թույլ չի տվել: Նաև շեշտում է` իր ամենաբարձր վարձատրությունը եղել է 76 հազար դրամ. նման գումարով հնարավոր չի եղել համատեղել ընտանեկան հոգսն ու իր  բարձրագույն կրթությունը: Իբաշյանը նաև հավելում է` անգամ ԿԳՄՍՆ-ի մշակած միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների աջակցության ծրագրի պարագայում է բարձրագույն կրթությունը շարունակում անհասանելի մնալ: «Երևանում տների վարձակալությունն այնպիսի գների է հասել, որ գործազուրկ դարձած մանկավարժի համար բուհական կրթությունն անհասանելի է, անգամ եթե պետությունն ուսման վարձը հոգա»,- ասում է նա: 

 

դպրոց կամավոր ատեստավորում ԿԳՄՍՆ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին