f

Անկախ

ԻՆՉՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԵՑ սահմանադրությունը և ինչու էր դրա ընդունումը վաղաժամ ու վտանգավոր


1995թ. Հուլիսի 6-ին էր:

Առաջին անգամ ԱԺ ընտրություններ էին անցկացվել, միաժամանակ նաև Սահմանադրությունն էր դրվել հանրաքվեի: Ես իշխող կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էի: Ընտրությունների նախնական արդյունքների սպասումով թերթն ուշ էինք տպարան իջեցրել, ու երբ տուն էի դառնում, արդեն առավոտյան 6-ի կողմերն էր:

Ծառայողական ավտոմեքենան Բաղրամյանից թեքվեց դեպի Օրբելի: Երբ հասանք դպրոցին, փողոցում լիքը մարդ տեսա: Այդ ժամին դա տարօրինակ էր, ու մեքենան կանգնեցրի, իջա:

Ձախ մայթին տեսա Վազգեն Մանուկյանին, վերնաշապիկը քաշքշված էր, զայրույթից դողդողացող ձեռքերով ակնոցն էր դնում աչքերին: Ակնոցի մի ապակին չկար:

Չհասցրի զարմանալ. մի ծանոթ ԱԺՄ-ական մոտեցավ ինձ ու թե`

- Արծրուն, այս ինչ եք անում:

Ես բանից անտեղյակ էի ու խնդրեցի ներկայացնել եղելությունը:

Հետևյալը պատմեց: Դպրոցում ընտրատեղամաս է, առավոտյան կողմ երիտասարդների մի խումբ ներխուժել է ընտրատեղամաս ու գողացել քվեատուփը: Իրենք դիմադրել են, ծեծկռտուք է եղել:

Ու ԱԺՄ-ականը ցույց տվեց մյուս մայթին խմբված տղամարդկանց, որոնք քվեատուփը գողացել էին:

Ես նայեցի նրանց կողմն ու ճանաչեցի նրանց: Այդ տղամարդկանց վերջին օրերին հաճախ տեսել էի ՀՀՇ կենտրոնական գրասենյակի բակում: Նրանց տեսքը սովորական չէր` կոկիկ հանգնված էին, փողկապով, ու ես մտածել էի, թե նախագահ Տեր-Պետրոսյանի թիկնապահներն են: Ասեմ, որ նախագահն այդ օրերին հաճախ էր գալիս ՀՀՇ շենք:

Ես նայեցի այդ տղաներին, նայեցի զայրույթից այլայլված ՀՀ առաջին վարչապետին ու սիրտս ճմլվեց: Ինչպես կարելի է այսպես վարվել երկրիդ խորհրդանիշներից մեկի` առաջին վարչապետի հետ,- հարցրի ինքս ինձ: - Մի՞թե այդքան էական էր, թե ով կհաղթեր այդ տեղամասում: Մի՞թե այդ մանր հարցի համար արժեր այդպես վարվել առաջին վարչապետի հետ, ով նաև իշխող կուսակցության հիմնադիրներից էր:

Այս ծանր մտքերին էի տրված, երբ Կիևյան փողոցի կողմից 2-3 ավտոմեքենաներ եկան, կանգ առան մեր մոտ, դուրս եկան փողկապավոր 10-12 տղամարդ: Այս նոր եկածները զայրացած գնացին դեպի քվեատուփ խլածները, գոռգոռացին նրանց վրա, ապա եկածներից մեկը ատրճանակ հանեց, պահեց հներից մեկի դեմքին, նրան ետ-ետ հրեց, մինչև որ սա մեջքի վրա պառկեց առաջին պատահած մեքենայի կապոտի վրա:

Հարձակվողն ատրճանակը մտցրեց մյուսի բերանը, ինչ-որ բան գոռգոռաց ցասումնալից: Մյուսներն անշարժ նայում էին:

Բայց կրակոց չեղավ: Հետո փողկապավորների երկու խմբերը հավաքվեցին մյուս մայթին ու ինչ-որ բան էին խոսում:

Աղմուկից շենքերի բնակիչներն արթնացել ու կախվել էին պատշգամբներից:

Այս դեպքից հետո ամբողջ մեկ շաբաթ տեղս չէի գտնում: Մի միտք էր գլխիս մեջ` դիմում գրել ու ազատվել:

Բայց հետզհետե ինձ այլ հարց սկսեց զբաղեցնել. ես կրթությամբ ֆիզիկոս եմ, որ ասել է` փորփրող, բարդ երևույթներ ուսումնասիրող: Եվ ջանացի պարզել ինքս ինձ համար, թե ինչու իշխանություններն իրենց այդպես պահեցին, ինչու օրենքները չաշխատեցին:

Ու այդ հարցերի պատասխանը գտնելու նպատակով սկսեցի աչալրջորեն զննել իշխանական բուրգի գագաթը:

1996-ի նախագահական ընտրություններին ևս իշխանություններին ներսից տեսնելու հնարավորություն ունեցա: Եվ ապա, անհնարին գտնելով այդ թիմի հետ ճամփա գնալը, շատ բարձր մի պաշտոնյայի հայտնեցի իմ կարծիքն իրենց մասին ու կամավոր հեռանալով գլխավոր խմբագրի պաշտոնից, տեսածս, ուսումնասիրածս ի մի բերելով` սկսեցի խորհել իրականության

այդպիսին լինելու խորքային պատճառների մասին:

Ես չէի կարող այլոց նման բավարարվել այն պատասխանով, թե ամենի մեղավորը վատ իշխանություններն են: Ես ինձ տալիս էի նաև երկրորդ հարցը` իսկ ինչու մեր իշխանություններն այլ որակի չեն, ինչու մեր ժողովուրդը հանդուրժեց օրենքների խախտումը և համակերպվեց:

Որոնումներս տևեցին տասնյակ տարիներ: Ու մի գիրք վերջնականապես բացեց աչքերս և հասկացա ամենը: Դա ֆրանսիացի գիտնական Լը Բոնի` ժողովուրդների հոգեբանության մասին գիրքն էր, հրատարակված 1895-ին: Այն կարդալով, հասկացա, թե որտեղ ենք մենք վրիպում թույլ տվել, որ հայտնվել ենք ինքնակործան թակարդի մեջ: Հասկացա, որ իշխանություններն այլ կերպ իրենց դրսևորել չէին կարող: Հասկացա, որ ընտրությունների մասին օրենքներ ներմուծելով` չենք արել գլխավորը` չենք փոխել մեր քաղաքացու գիտակցությունը: Իսկ նման դեպքում , ինչպես հիմնավորել է Լը Բոնը, ընտրությունների անցկացումը ավեր է բերում երկրին ու ժողովրդին:

Այս ամենը պարզելով, հնարավորությանս սահմաններում ջանացել եմ մեր քաղաքական դաշտին տեղեկացնել այս մասին ու հորդորել չվնասել երկրին: Նաև այլընտրանք եմ առաջարկել: Բայց արդյունքի, ցավոք, չհասա:

Արծրուն Պեպանյանի ՖԲ գրառումը

Արծրուն Պեպանյան ՖԲ Գրառում Սահմանադրություն Վազգեն Մանուկյան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին