f

Անկախ

Քրիստոսի արձանի շուրջ կրքեր են եռում, բայց ոչ թե կրոնական, այլ տնտեսական ու նեղ անձնական 


Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանի տեղադրման շուրջ ծավալվող իրադարձությունները լավագույնս ցույց են տալիս Հայաստանի Հանրապետությունում տիրող անիշխանությունը․ գործադիր իշխանության ներկայացուցիչները տեր են միայն իրենց աշխատավարձերին և պարգևավճարներին, իսկ իրենց պարտականություններից անտեղյակ են, իրենց բացթողումների մասին էլ պոստֆակտում տեղեկանում են ԶԼՄ-ներից։

Արձանի շուրջ ծավալվող իրադարձությունները նաև կարծես գրոտեսկի հասցրած մակարդակով ցույց են տալիս մեր արժեքների խեղաթյուրվածությունն ու կառավարման համակարգի և վերլուծական մտքի անզորությունը մեկ փողատեր անձի կամակորության առջև։

Ուշագրավ է, որ Քրիստոսի արձանի կանգնեցումը հիմնավորվում է ոչ թե կրոնական, այլ տնտեսական մոտիվներով․ այն, իբրև, կնպաստի զբոսաշրջային հոսքերի մեծացմանը և ֆինանսական միջոցների ներգրավմանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ եկեղեցի կառուցենք, բայց ոչ որպես աղոթատեղի, այլ որպես զբոսաշրջային վայր։ Տրամաբանությունը նույնն է։ 

Ուշագրավ է, որ Մայր աթոռն ի սկզբանե դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ «Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»,- դեռևս մարտին հայտարարել է Մայր աթոռը և այժմ էլ վերահաստատել դիրքորոշումը։ «Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով»,- հայտարարել են Մայր աթոռից:

Նախաձեռնության հեղինակին, ինչպես նաև վարչապետին, որ  օրերս դրական գնահատեց նախաձեռնությունը, եկեղեցու կարծիքը և արձանի հակասությունը մեր մշակույթին ու ավանդույթներին չի հուզում։ Այդ ամենը նրանք փորձում են խլացնել սպասվող ֆինանսական եկամուտների խոստումներով։ 

Բայց արի ու տես, որ այս խոստումների գլխին էլ «սառը ջուր լցրեց» Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան։ Նրանք պնդում են՝ արձանի կառուցումը ոչ միայն արտերկրից զբոսաշրջային հոսքեր չի ներգրավելու, այլ ավելին, վնասելու է տուրիզմի մի շարք կայացած  ճյուղերի։ 

«Մշակութային զբոսաշրջությունը ներառում է իր մեջ պատմական, կրոնական և մշակութային ճյուղերը։ Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա երկրի ներկայացուցիչներ՝ զբոսաշրջության ոլորտում մենք տարիներ շարունակ ներկայացրել ենք զբոսաշրջիկներին Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթներն ու պատմությունը, և այլ փաստերի հետ մեկտեղ, ներկայացրել և ներկայացնում ենք նաև սրբադասվածներին պատկերող արձանիկների և արձանների բացակայության հանգամանքը մեր եկեղեցիներում։

Իր ակունքներից սկսած Հայ Առաքելական Եկեղեցին երբևէ չի պատկերել արձանների տեսքով եկեղեցու սրբերին, այդպիսով տարբերվելով շատ եկեղեցիներից, մասնավորապես՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցուց՝ ստեղծելով իր յուրօրինակ և անկրկնելի ավանդույթները, բնորոշ գաղափարախոսությունը և փիլիսոփայությունը։

Տվյալ արձանի տեղադրումը պարզապես հակադրվում է այդ բոլոր գաղափարներին, հակասում մինչ այժմ գոյություն ունեցող պատկերացումներին հայ եկեղեցու և հայ ժողովրդի մասին, որն իր եկեղեցու անբաժան մասն է, իր հերթին էլ եկեղեցին՝ մեր մշակույթի և պատմության անբաժան մասը։ Սրա հետ մեկտեղ, ստացվում է, որ մինչ այսօր մեր կողմից ներկայացվող վերը նշված դրույթներն այլևս չեն համապատասխանելու իրականությանը։

Արշավային զբոսաշրջության համար Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա, նշանակելու է այդ արշավային ուղղությունը կորցնել, քանի որ բոլորս քաջ գիտակցում ենք, թե արձանի տեղադրումից հետո ինչ «պաշտամունքային» նշանակություն է ձեռք բերելու այն՝ դառնալով ներքին տուրիզմի կողմից ամենաայցելվող վայրը, վերածելով տարածքը առևտրի, ավտոկայանատեղիի, հանգստյան գոտիների և այլ տհաճ երևույթների, ինչպես դա տեսել ենք բազմիցս այլ հուշարձանների տարածքում։

Եվ ամենազավեշտալին այն է, որ այդ նոր պաշտամունքային վայրը որևէ աղերս չի ունենալու մեր մշակույթի և ավանդույթների հետ։ Միակ հետևանքը կլինի վերացնել այդ արշավային ուղղության հասանելիությունը, բնապատկերը, Հատիս լեռան էկոհամակարգը»,- ասված է ՊԶՀԱ հայտարարությունում։

Կառավարության որոշմամբ 2008-ից Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական  հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ Նման աշխատանքների համար առնվազն անհրաժեշտ է գիտական/փորձագիտական եզրակացություն, որը ներկա դրությամբ «հույժ գաղտնի» է պահվում կամ չկա։ 

«ՀՀ օրենսդրությամբ ցանկացած  շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույլտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում»,- հայտարարել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝  առաջարկելով վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվել և հասանելի  դարձնել անկախ փորձաքննության համար։

Ուշագրավ է, որ մինչ Էկոնոմիկայի նախարարը արձանի հիմնարեքի արարողությանը ներկա էր և նախաձեռնությունը  գնահատում էր որպես «շռնդալից», ԿԳՄՍ նախարարությունը, որը պատասխանատու է Հատիս լեռան լանջերին առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, մամուլից է տեղեկացել իրադարձության մասին ու պոստֆակտում արձանագրել, որ իրենք դեռևս եզրակացություն չեն տվել հուշարձանների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ և ոչ էլ համաձայնություն տվել արձանի տեղի ընտրությանը։

Արձանի տեղադիրքը որոշելու  հիմնարկեքից ու շինարարական աշխատանքների մեկնարկից հետո միայն ԿԳՄՍՆ-ն արձանագրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում  այն տեղադրելուց»: 

Ի դեպ, Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ  առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20  տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ:

Նշենք, որ  բնության հուշարձանի տարածքում, ինչպիսին Հատիս լեռն է, առաց Շրջակա միջավայրի նախարարության եզրակացության առ այն, որ շինարարությունը չի վտանգելու բնության հուշարձանի գոյությունն ու ամբողջականությունը, չի կարող որևէ շինարարական աշխատանք իրականացվել։  Իսկ ՇՄ-ն կրկին պոստֆակտում հայտարարել է․  «Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։

Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել»։ 

ՇՄ-ն դադարեցրել է շինարարական աշխատանքները և վստահեցնում է , որ դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո։ 

Ստացվում է, որ ներկա դրությամբ չկա որևէ հիմք ունեցող վերլուծություն, որ արձանի կանգնեցումն իսկապես տնտեսական շահույթ է ապահովելու, չկա փորձագիտական եզրակացություն, որ շինարարական աշխատանքներով չեն վնասվելու պետության կողմից պահպանվող բնության, մշակույթի ու պատմական հուշարձանները, անգամ չկա կրոնական կամ մշակութային հիմք նման նախաձեռնության համար։ Ընդամենը  կա մեկ անձի ցանկություն և մեկ այլ պաշտոնատար անձի դրական գնահատական։

Մեկ այլ ուշագրավ տեղեկություն․ «Հետքը» պարզել է, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը, ներառյալ հնավայրը։   Հողերն օտարվել են որպես արոտավայրեր։ Եվ սա գործող իշխանությունների գովերգած կոռուպցիայից զերծ Հայաստանում։

Արձանի շուրջ ծավալվող իրադարձություններին հանրային արձագանք, այն է՝ իր փողերն է, ինչ կուզի, կանի և ոչ մի խոսք երկրի շահի  ու օրենքների պահպանման անհրաժեշտության մասին,  հուշում է՝ լայն զանգվածների մոտ չկա պետական շահի գաղափար, կա միայն անձնական շահ, որը վեր է ամեն ինչից, լինի դա խաղաղության անվան տակ երկիրը թուրքին հանձնելը, «նախկինների վերադարձը» կանխելու պատրվակով երկիրը ազգակործան պատուհաս որակվածին վստահելը, թե սեփական ամբիցիաներին հագուրդ տալու համար Քրիստոսի արձան կանգնեցնելը։



 

։

 

 

 

Հիսուս Քրիստոսի արձան խմբագրի ընտրանի Հասարակություն մշակույթ Գագիկ Ծառուկյան Հատիս լեռ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին