f

Անկախ

Հայ հուշարձանագիտության «երկրորդ Թորամանյանը»


«Դեռեւս այն ժամանակ՝ խորհրդային տարիներին, եթե զենք հայտնաբերեին մեզ մոտ, երեւի այդքան չսարսափեին, որքան որ լուսանկարչական սարք տեսնելիս: Իսկապես. երբ ասում են՝ գող՝ սիրտը դող, սա հենց ադրբեջանցի թուրքերի համար են ասել: Նրանք սարսափում էին լուսանկարչական սարքը ձեռքին որեւէ այցելուից, որովհետեւ թե Կուրի աջ ափին եւ թե ձախ ափին նստած էին ուրիշի տան մեջ եւ իրենց պաշտպանական բնազդով ուղղակի փորձում էին արգելել բոլոր նրանց գործը, ովքեր որեւէ պատմական հուշարձան էին ուզում տեսնել կամ լուսանկարել: Դա թուրքի համար ահուսարսափ էր…»:

Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հուշարձանագետ

 

Նա չհասցրեց նշել իր 60-ամյա հոբելյանը, չհասցրեց լրումին բերել հայրենանվիրումի իր բոլոր նախաձեռնություններն ու նպատակները: Անհանգիստ, ձանձրույթ ու հոգնություն չճանաչող այս մեծ հայորդին, սկսած հետդպրոցական տարիներից, խիզախորեն գիտակցական իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ հուշարձանագիտությանն ու հայկական հետքի բացահայտումներին: Եվ հասցրեց անել այն, ինչ զորու կլիներ անել, թերեւս, գիտահետազոտական մի ամբողջ արշավախումբ կամ ինստիտուտ:

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երբեմնի նախագահ Սամվել Կարապետյանը տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ, հայտնաբերել հայկական կորսված-մոռացված հետքեր: Հեղինակել եւ համահեղինակել է հայկական հուշարձանների, հայկական ճարտարապետության եւ հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ, բազմաթիվ քարտեզագրքեր: Նա հայտնի էր նաեւ որպես Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական հուշարձանների, հայկական հետքերի ոչնչացման քաղաքականության դեմ մարտնչող ասպետ: Իր վավերագրած փաստերը 2007 թվականին նա է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսին, մեկ տարի հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Ներկայացրել է, բայց ինչ՝ եկվոր նախամարդու բարբարոսություններն այսօր էլ են շարունակվում…

Ի դեպ, հարկ է նշել, որ անձնվեր այս հայորդին իր հայագիտական գործունեության համար անցանկալի անձ էր հայտարարված Վրաստանում, եւ արգելված էր նրա մուտքը բարեկամական այս երկիր:

Արմատներով Տուրուբերան աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանի արժանավոր ժառանգորդը, սկսած 1978 թվականից, բնությունն ուսումնասիրելու նպատակով լուսանկարել, չափագրել եւ նկարագրել է հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքում: Այնուհետեւ երեք տասնամյակի ընթացքում հետազոտել եւ ցուցակագրել է հայոց խլված հայրենիքի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նա է բազմաթիվ գյուղերի, գյուղատեղիների, հանդամասերի առաջին հետազոտողը, հարյուրավոր հուշարձանների առաջին լուսանկարիչը, չափագրողը, հայտնաբերողն ու տեղորոշողը, հազարավոր վիմագրերի առաջին ընթերցողն ու հրատարակիչը: Երիտասարդության տարիներին հետազոտությունների առաջնայնությունը տվել է այն տարածքներին, որտեղ առավել վտանգված են եղել մեր նախնիների ձեռամբ կերտված պատմական կոթողներն ու քարեղեն արարումները: Այդ ամենին զուգահեռ՝ ահռելի աշխատանք է կատարել նաեւ այստեղ՝ հայրենիքում. չափագրել է ավելի քան 50 հուշարձան, լուսանկարել շուրջ 22 հազար կադր: Բացառիկ են Խոսրովի արգելոցում կատարած ուսումնասիրությունները, որտեղ արձանագրել է հարյուրավոր հուշարձաններ: Նման ուսումնասիրություններ է կատարել հայրենի Արցախում, արդյունքում՝ չափագրված 200 հուշարձան, 24 հազար լուսանկարչական կադր: Արցախում նա ուսումնասիրել է ոչ միայն բնակավայրերում կամ հարակից տարածքներում գտնվող հուշարձանները, այլեւ դրանցից հեռու սարերում, անտառներում թաքնված եւ երբեւէ չուսումնասիրված բերդերը, կամուրջները, վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմաններն ու խաչքարերը: Ընթացս իրականացրել է նաեւ բանահավաքչություն եւ տեղացիներից հավաքագրել ավելի քան 4000 մանրատեղանուն: Իսկ Վրաստանում հետազոտած, չափագրած հուշարձանների թիվը հասնում է 130-ի, կադրերինը՝ 20 հազար: Այս երկրի տարածքում հայկական պատմական հուշարձաններին եւ հետքերին վերաբերող հրատարակված գրքերից են «Ջավախք», «Ախալցխա», «Հայերը Կախեթում», «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Թիֆլիսի քաղաքագլուխները», «Շուլավեր» եւ այլ աշխատություններ:

Մեղվաջան հայորդին նույնաբնույթ գրքեր է հրատարակել նաեւ վերոնշյալ բոլոր տարածաշրջաններում կատարած ուսումնասիրությունների, հետազոտությունների, հայկական հուշարձանների ու հայկական հետքի փաստագրումների հունձքով: Դրանք անկորնչելի արժեքներ են, որոնցից շատերը գնահատվել են չափազանց բարձր՝ արժանանալով ամենատարբեր մրցանակների՝ ներառյալ ՀՀ նախագահի մրցանակը: Դրանք դասագրքային արժեքներ են, որոնք ուսումնասիրող սերունդները պատիվ կհամարեն ստանձնել Սամվել Կարապետյան նվիրյալի առաքելական գործը…

 Հակոբ ՍՐԱՊՅԱՆ 

Աղբյուրը՝ Armenpress

 

Հայաստան հուշարձանագիտություն Հակոբ Սրապյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին