f

Անկախ

ՄԱՆԿԱՑՆՈՂ ՀԱՅԵԼՈՒ ՀԵՔԻԱԹԸ


Խոսք ընթերցողի

Նախապես խոստովանելով, որ շատ քիչ եմ կարդացել Գոհար Գալստյանի ստեղծագործություններից, միանգամից փորձեմ ներկայացնել զգացածս նրա ՛՛Գունդուչիկն ու հայելին՛՛ (Երևան, ՛՛Վան Արյան՛՛, 2022թ.) վերնագրված մանկական բանաստեղծությունների գեղեցկատես գրքույկից: Հենց իր բարձրաճաշակ և թեմատիկ նկարազարդումներով և ուշագրավ պատկերներով, իր տեսակի մեջ միանգամից առանձնացող, այս գրքույկը ընթերցողին է ներկայացնում շարունակվող մի պատմություն, որ միանգամից կարելի է որակել որպես դաստիրակության դեղատոմս, որտեղ խաղն ու արկածները նույնքան կարևոր են, որքան մարդկային անհատական ընկալումները և պատշաճ վերաբերմունքը բնության ու կենդանիների հանդեպ: Սովորական հայելին մեկ դառնում է ուրախ հայելի, մեկ էլ փրկարար ու գլխավոր հերոսին ուղղորդում դեպի թանգարան, հետո բնաշխարհի բարին է հրամցնում նրան, դարձնում մարզիչ, բնագետ:
 ... Հարցնում են , ուր՞ էիր,
Հիվանդ էի` լավացա:
-    Արի խաղանք միասին
Բռնոցի կամ հավալլա...
Կոլեկտիվ խաղն է անժևորում այստեղ հեղինակը, հիշեցնում այն խաղերի մասին, որ խաղացել են մեր պապերը:
Հետո հայելին միտք է անում, երազում.
Քնելուց առաջ
Միշտ բարի գիշեր,
Բարի երա՜զ է 
Մաղթում ամենքին...
Որպես ամփոփում ներկայացվում է հոր և որդու հարց ու պատասխան, որտեղ հայրը եզրահանգում է .
՛՛...Որ քո աչքերում տեսնեմ ինձ հիմա՛՛:
Մանկավարժության մասին իմ պատկերացումներով այս գիրքը առաջինը հենց փոքրիկներին է անհրաժեշտ, երկրորդը՝ ծնողներին և մանկական նախադպրոցական հիմնարկներին:
Փոքրիկների համար այն ուղղակի սեղանի գիրք է, խորհուրդների ու խրատների շտեմարան: Գիրք, որ մի պահ ինձ մանկացրեց ու հիշեցրեց  մանկությանս տարիների կախարդական հայելու հեքիաթները: Այնուամենայնիվ ավելորդ չեմ համարում բարձրաձայնել մի դիտարկում, որ կարող էի մոռացության տալ, կամ արհամարհել: Խոսքը ՛՛Գունդուչիկ՛՛ անվան մասին է: Գրքում ժպիտի ու հումորի պակաս չկա, էլ ինչո՞ւ ՛՛Գունդուչիկ՛՛, ոչ թէ ՛՛Տիգրանիկ՛՛, հատկապես որ բանաստեղծություններում կան նաև Սուրո, Սերո , Անի, Սոս ... :

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

մշակույթ Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան Գոհար Գալստյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին