f

Անկախ

60 անանուն զինվորներ. մաս 3


Մարտադաշտում մնացած թշնամու զինվորների զինամթերքը հավաքելուց հետո որոշեցինք նահանջել պաշտպանության համար ավելի նպաստավոր բնագիծ: Ջոկատը փաստորեն հայտնվել էր թշնամու հետ անմիջական շփման գոտում, թշնամու, որ իր տրամադրության տակ ուներ ռազմական ավիացիա և անօդաչուներ՝ հետախուզական և հարվածային, երկքնում բացարձակ տեր ու տիրական էր: Նահանջի համար շատ ժամանակ չունեինք, պետք է հասցնեինք գիշերով նահանջել մինչև լուսանալը, որպեսզի կարողանայինք օգտագործել տեսանելիության նվազագույն պայմանները:

Պարզ ասեմ, շատ հեռու չէինք էլ կարող նահանջել:Լուսանալուն պես ադրբեջանական անօդաչուները սկսեցին ակտիվ աշխատել, գիտեինք, որ շատ ժամանակ չի պահանջվելու մեզ գտնելու, տեղորոշելու համար, առջևում մարտ էր սպասվում, թշնամու նոր գրոհ, այդ անխուսափելի էր նաև այն պատճառով, որ տեղակայվել էինք ճանապարհների խաչմերուկի մոտակայքում՝ կրակային վերահսկողություն սահմանելու նպատակով:

Վաղ լուսադեմից սկսեցին ինտենսիվ հրետակոծել, բառի ուղիղ իմաստով երկքնից կրակ էին թափում, պատսպարվել էինք տարածքում առկա բնական թաքստոցներում և հապշտապ փորված գետնաճեղքերում: Պատերազմի մասին մեր զինվորները քիչ են խոսում, բայց, կարծում եմ, բոլորը կհաստատեն, եթե թշնամու հրետանին աշխատեր նույն որակով և ճշգրտությամբ, ինչ հայկականը, մեր զոհերը բազմապատիկ ավելին էին լինելու, բազմապատիկ: Միաբերան կհաստատեն նաև, որ մեր հրետանին թուրքերի սարսափն էր, այս պատերազմում հայկական բանակի ամենամարտունակ միավորը:

...Բեկորային վիրավորում ստացած զինվորներից երկուսի վիճակը բավականին ծանր էր, եթե չկարողանայինք տարհանել մարտադաշտից ու տեղափոխել հոսպիտալ, մահն անխուսափելի էր: Առաջին մարտից հետո բոլորս երդվել էինք, որ նման դեպքերում անելու ենք, ինչ պարտավոր ենք որպես մարդ, որպես զինվոր, որպես զինակից ու ճակատագրով անբաժան ընկերներ, եթե անգամ անելիքը կյանք արժենար: Երդվել էինք նաև, որ ոչ մի պարագայում զոհվածի դին մարտադաշատւմ չենք թողնելու... ու ոչ մի անանուն գերեզման ամայի դաշտում... Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ դպրոցական էի, հիշում էի՝ տղերքը թշնամու տարածքում ստիպված թողել էին իրենց համագյուղացի ընկերոջ, իմ ազգականի դին ու... մայրը...պատմել չեմ կարող, կներեք... երեք օր հետո մերոնք գնացին ու դին հանեցին, այդ երեք օրերը իրական մղձավանջ էին յուրաքանչյուրի համար, ով ցավակցելու էր գնում սգավոր ընտանիքին: Այս պատերազմին մեր ջոկատը 4 զոհ ունեցավ, լույս իջնի բոլոր մեր եղբայրների գերեզմանին, շնորհակալ եմ Աստծուց, որ կարողացանք մեր երդմանը տեր լինել, ոչ մի դի անտեր չենք թողել: Անկեղծ կլինեմ, զոհվածների թվում եղել են մի քանի ամիս անց հուղարկավորվածներ, պատճառների մասին չեմ ուզում խոսել, չգիտեմ, խոստովանեմ, որ չեմ էլ հասկանում, մեկ բան հաստատ կարող եմ ասել՝ մեր բոլոր զոհվածների դիերը եղել են ճանաչելի, անհատական տվյալները փոխանցվել են իրավասուներին:

...Թշնամու տանկերն ու հետևակը սկսեցին առաջանալ...

Շարունակելի

Վարդան Բալյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Հայաստան Արցախ Ադրբեջան խմբագրի ընտրանի

ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Ավելին
Ավելին