f

Անկախ

Ղարաբաղյան ճոճանակ. ինչո՞ւ Բաքուն պահանջեց չճանաչված հանրապետության «ապառազմականացում». Forbes


Արդրբեջանական իշխանությունների կարծիքով՝ Երևանը բացահայտ ձգձգում է հայկական ուժերի դուրսբերումը ղարաբաղյան տարածքներից, իսկ Ռուսաստանը բավարար չափով չի «հարկադրում» իր ռազմավարական դաշնակցին անել դա: Սակայն  վաղ է խոսել Կովկասում նոր պատերազմ սկսվելու մասին, տեղի ունեցողը նման է դիվանագիտական ջանքերը ուժայինով լրացնելու հերթական փորձի, կարծում է МГИМО-ի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը:

Նոր զինված հարձակումը Հարավային Կովկասում տեղի է ունեցել այն մայրուղու շրջանում, որը Հայաստանը կապում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Օգոստոսի 3-ին Ադրբեջանը մեղադրեց հայկական կողմին հրադադարի համաձայնությունը խախտելու մեջ և սկսեց «Հատուցում» գործողությունը, իսկ ղարաբաղցի հայերի շրջանում մասնակի զորահավաք հայտարարվեց: Կարելի՞ է այսօր խոսել երկու կովկասյան պետությունների միջև նոր մասշտաբային զինված առճակատման սպառնալիքի մասին: Եվ ինչպե՞ս գործողությունների այս ծավալումը կազդի տարածաշրջանային և միջազգային անվտանգության վրա:

Համակարգային պատճառները

Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի ատրգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումից երկու շաբաթ և քիչ ավելի ժամանակ անց: Այդ բանակցությունները նշանակալի իրողություն դարձան: Դրանք երկու կովկասյան հանրապետությունների ԱԳՆ ղեկավարների տետատետ շփման առաջին փորձն էին 2020 թ. «աշնանային պատերազմից» հետո: Հանդիպումից հետո խաղաղության գործընթացը նոր մակարդակի հանելու վերաբերյալ լավատեսական մեկնաբանությունների պակաս չկար, բայց իրականությունն ավելի մռայլ ստացվեց: Ինչո՞ւ դիվանագիտական ջանքերը շարունակություն չունեցան:

Կովկասյան տարածաշրջանի անվտանգության ոլորտի մասնագետները համակարծիք են այն հարցում, որ 2020 թ. նոյեմբերին ուժերի հաշվեկշիռը Լեռնային Ղարաբաղում կտրուկ փոխվեց հօգուտ Ադրբեջանի: Իսկապես, այն ժամանակ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարակից յոթ շրջանները և նրա ներքին մի շարք բնակելի կետեր (ամենից առաջ Շուշին) վերադարձան Բաքվի իրավազորության տակ: Երևանը փաստացի կորցրեց ինքնահռչակ կազմավորման երաշխավորի ոչ պաշտոնական կարգավիճակը՝ այդ տարածքի անվտանգության հարցերի որոշումը վստահելով ռուսական խաղաղապահներին: Սակայն չճանաչված հանրապետության քաղաքական կառավարման կառույցը, ներառյալ նրա ուժային կառույցները, պահպանվեց: Եվ դա Ադրբեջանին կտրականապես ձեռք չի տալիս:

Բաքուն մտավախություն ունի, որ ռազմական հաղթանակից հետո Լեռնային Ղարաբաղի վրա լիակատար հսկողության վերականգնումը կարող է տարիներ ձգվել: Խտացված տեսքով այդ մոտեցումը նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրեց 2022 թ. առաջին կիսամյակի արդյունքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Դա անցկացվում էր Բայրամովի և Միրզոյանի թբիլիսյան հանդիպումից մի օր առաջ: Ադրբեջանի առաջնորդի կարծիքով՝ Երևանն ակնհայտորեն ձգձգում է «ապառազմականացումը», այսինքն՝ հայկական ուժերի դուրսբերումը ղարաբաղյան տարածքից, իսկ Ռուսաստանը բավարար չափով չի «հարկադրում» իր ռազմավարական դաշնակցին, որ անի դա: Եվ թեպետ արդեն Ալիևի ելույթից հետո Հայաստանի Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց չճանաչված ԼՀՂ-ի տարածքից իր երկրի ստորաբաժանումների դուրսբերումն ավարտելու պատրաստակամության մասին, նշանակալի բարելավումներ «գետնի վրա» տեղի չունեցան: Ավելին՝ թեժացավ Ստեփանակերտը Երևանին կապող ճանապարհային միջանցքների թեման: Բաքուն հայկական կողմին առաջարկում է օգտվել այն հաղորդակցություններից, որոնք կառուցել են ադրբեջանցի մասնագետները: Ակնառու է ղարաբաղյան «ինքնուրույնության» թեման հնարավորինս արագ փակելու ձգտումը:

Բայց Երևանի համար այդ տարբերակը ձեռնտու չէ: Այսօր հայկական կողմը այն դրության մեջ չէ, որ պայմաններ թելադրի: Սակայն նա, նույնիսկ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված պահանջների «նշաձողը իջեցնելու» պատրաստակամություն հայտնելով հանդերձ, չի կարող առհասարակ հրաժարվել այդ թեմայից: Ով էլ ինչ էլ որ ասի հայկական ընդդիմության թուլության և նրա առաջնորդների մեջ նոր դեմքերի բացակայության մասին, Ղարաբաղը չափազանց սուր թեմա է, որպեսզի հնարավոր լինի լռել դրա մասին: Առավել ևս, որ Հայաստանի համար, բացի ԼՂՀ-ի կարգավիճակից և ղարաբաղցի հայերից, կարևոր են պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը և ղարաբաղյան թեմայի հետ սերտորեն կապված Թուրքիայի հետ հարաբերությունների «նորմալացման» խնդիրը:

 Ընդ որում, և՛ ադրբեջանական, և՛ հայկական ղեկավարությունը հասարակական խիստ ճնշման տակ են, եթե անգամ դա ձևավորված չէ կուսակցական-քաղաքական կառույցների տեսքով: Բաքվում դժգոհ են, որ ամեն անգամ ստիպված են հաշվի նստել ռուսական խաղաղապահների հետ և տարածաշրջանում, որը դիտարկվում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս, իրենց բոլոր քայլերը համաձայնեցնել նրանց հետ: Երևանում էլ այդ նույն խաղաղապահներից սպասում են ավելի շատ հստակություն, հետևողականություն և խստություն: Սպասումները տարբեր են, իսկ քննադատական սլաքները փաստորեն ուղղվում են միևնույն թիրախին: Խուսանավելու տարածություն նման պայմաններում գրեթե չի մնում: Այդ թվում և Ռուսաստանի համար, որը մասնակցում է «հատուկ ռազմական գործողությանը» Ուկրաինայում: Նախկինում Ղարաբաղի հարցերի դրության վրա արտաքին գործոնների այդքան մեծ ազդեցություն չի եղել:

Ընդդիմախոսի թեստավորումը

Եվ այսուհանդերձ չարժե շտապել եզրակացություններ անելու նոր պատերազմի անխուսափելիության մասին: Վերջին երկու տարում Ղարաբաղում և հայ-ադրբեջանական հարաբերություններում շատ բան է փոխվել: Սակայն անփոփոխ է մնացել «ճոճանակի» ալգորիթմը, եթե դրա տակ հասկանանք պարբերական տատանումները բանակցությունների և հրադադարի խախտումների միջև: Այդ ավանդույթը ձևավորվել է 2020 թվականից շատ ավելի վաղ, բայց և նոր ստաուս քվոն էլ, ըստ էության, այն չի փոխել: Առաջվա պես տարբեր են պատկերացումները կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, իսկ ուժերի հավասարակշռության փոփոխությունը հօգուտ Ադրբեջանի փոխել է Բաքվի և Երևանի ներկայացուցիչների ներկայացուցիչների շփման ոճաբանությունը, բայց ոչ «ինչպես կարգավորենք Ղարաբաղը» հարցի մոտեցումների էությունը: Առաջվա պես այդ կարգավորումը տեսնում են մաքսիմալ բանալիով, միայն թե կողմերի ռեսուրները այսօր բաշխված են բացահայտ ոչ Հայաստանի օգտին:

Եվ եթե Ղարաբաղի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ համաձայնության հրապարակումից հետո առաջին ամիսներին հուզումները ծագում էին առավելապես հայ-ադրբեջանբական սահմանի երկայնքով՝ չճանաչված ԼՂՀ-ի սահմաններից դուրս, ապա այնուհետև ղարաբաղյան հողում նույնպես փխրուն հրադադարարը սկսեց ավելի հաճախ խախտվել: 2022 թ. մարտին տեղի ունեցավ Փարուխ գյուղի միջադեպը, իսկ այժմ՝ օգոստոսին՝ դեպքերը Լաչինի միջանցքի շրջանում: Ինչը, առավել ևս, չխանգարեց ո՛չ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների բանակցություններին այսպես կոչված «բրյուսելյան ձևաչափով» (Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ), ո՛չ նրանց մշտական շփումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ո՛չ նախարարների հանդիպումներին (տետատետ և նրանց ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի մոդերացիայով), ո՛չ պետական սահմանի սահամանագծման պլանների քննարկմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Այսպիսով,  ակնառու է դիվանագիտական ջանքերը ուժի գործոնով լրացնելու ձգտումը, ընդդիմախոսին թեստավորելը, որպեսզի այնուհետև սեղանի շուրջը ավելի շահավետ պայմանների հասնեն: Սակայն այս փաստի ընդունումը  ինքնահանգստացման հիմք չէ: 2016 թ. ապրիլին և 2020 թ. սեպտեմբերին թեստավորումը վերաճեց մասշտաբային առճակատման, որոնցից մեկը արմատապես փոխեց տարածաշրջանի ուժերի դասավորությունը: Բայց, ինչպես երևում է, չփոխեց կարգավորման բուն սկզբունքների մոտեցումները: Դրանք այդպես էլ զիջումների և փոխզիջումների որոնման սկզբունքներ չդարձան:

Սերգեյ Մարկեդոնով 

Աղբյուրը՝ forbes.ru

 

 

Հայաստան Ադրբեջան Ռուսաստան Արցախյան հիմնախնդիր խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին