f

Անկախ

Մոսկվան և Բրյուսելը ղարաբաղյան լաբիրինթոսում. REGNUM


Սովորական հայտարարությունների, դատարկ հռետորաբանության և իրավիճակային որոշումների ժամանակը սպառվում է Անդրկովկասում: Մոտենում է  առանցքային հարցի՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի  վերաբերյալ վճռական որոշումների պահը:

Ղարաբաղյան մրցուղում հասունանում է հերթական սուր քաղաքական-դիվանագիտական ինտրիգը: Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժանմունքի փոխտնօրեն Իվան Նեչաևը ճեպազրույցի ժամանակ հայտնեց մինչև օգոստոսի վերջը Բաքվի, Երևանի և Մոսկվայի եռակողմ շփումների պատրաստության մասին: Նրա խոսքով՝ շփումները երեք երկրների միջև կազմակերպվելու են «բարձր մակարդակով»: Նա ճշտեց նաև, որ դրանց թեման դառնալու են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման տարբեր ուղղությունները, և ընդգծեց, որ «առավել մանրամասն տեղեկությունները կհայտնեն ավելի ուշ»:

Նկատենք անմիջապես, որ քաղաքական գործելակերպում դիվանագետները հաճախ չեն կիրառում  առաջիկա «բարձր մակարդակի» հանդիպման մասին ժամանակից շուտ՝ մինչև դրա հնարավոր գործնական իրականացումը ծանուցելու հնարքը: Դա միշտ արվում է որոշակի նպատակներով: Առաջին. պարզ է, որ Նեչաևը ապագա իրադարձությանն  ուղղված այս տեղեկատվական նախաձեռնությամբ, առանց դրան հատուկ քաղաքական հավակնություն վերագրելով,  հանդես է եկել ԱԳՆ ղեկավարության հետ համաձայնեցված: Երկրորդ. Մոսկվայում նախատեսվող Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների թեման չի նշվում, հետևաբար տեղեկատվության պակասը լրացվելու է տարբեր վերլուծական դատողություններով: Երրորդ. Ռուսաստանի ԱԳՆ-ի վարվելակերպը թելադրված է Բաքվի և Երևանի փոխհարաբերությունների ստեղծված իրավիճակով, բայց այն չի բարձրացվել նորությունների աստիճանի, ինչը նվազեցնում է հիմնախնդրի քաղաքական հրատապությունը: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառնելով՝ կապված ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական համատեքստով:

Խնդիրն այն է, որ մինչ այս Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, որ Ալիևը և Փաշինյանը կարող են հանդիպում ունենալ Բրյուսելում: Ճշգրիտ ժամկետների մասին առայժմ խոսք չկա, բայց հայտնի է թեման՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը: Ընդ որում, աչքի է զարնում այն հանգամանքը, որ Միշելը միշտ անդրկովկսյան խաղի մեջ է մտնում, երբ սրվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Այդպես էր անցած տարվա ամռանը, երբ նա այցելեց Բաքու և Երևան և երբ սկսվեցին առաջին լուրջ բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններից հետո: Երբ 2021 թ. նոյեմբերին Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Քելբաջարի շրջանի սահմանին մարտեր սկսվեցին, Միշելին հաջողվեց  Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպում կազմակերպել Բրյուսելում: Այդ կապակցությամբ շատ փորձագետներ անմիջապես ուշադրություն դարձրին այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն սկսել է «սեփականեցնել» 2020 թ. նոյեմբերի 9-ի  համաձայնության դիրքերը, ներառյալ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան ճանապարհի բացումը:

«Որոշվել է ձեռնամուխ լինել երկաթուղային գծերի վերականգնմանը՝ համապատասխան սահմանապահ և մաքսային հսկողության միջոցներով, փոխադարձության սկզբունքի հիման վրա: ԵՄ-ն պատրաստ է աջակցելու միացնող գծերի զարգացմանը իր տնտեսական և ներդրումային պլաններին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է նպաստել այդ գործընթացին»,- ասվում էր բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին համատեղ հայտարարության մեջ:

Այդպես փաստորեն, բացի մոսկովյանից, ի հայտ եկավ նաև բրյուսելյան միջնորդական կենտրոնը: Հիմա դրանք գործում են, բայց Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության պայմաններում: Եվս մի կարևոր հանգամանք: ԵՄ-ն պնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը, որի կազմում Ռուսաստանն է, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Բայց Մոսկվան համարում է, որ Արևմուտքը կազմաքանդել է այդ խումբը: Ալիևը առհասարակ խոսում է դրա քաղաքական գործունակության կորստյան մասին: Եվ այդուհանդերձ Երևանի հետ ընդունում է Միշելի միջնորդական ջանքերը:

Ուրեմն կարելի է հետևյալ եզրակցությունն անել: Ալիևը ոչ հրապարակայնորեն ընդունել է ԵՄ-ի առաջարկը ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, այլ իր տարածքում այսպես կոչված հայկական անկլավի վերաբերյալ, ինչը ձեռնտու է Փաշինյանին: Ստեղծված կիրավիճակում երկու կողմերի նման դիրքորոշումը միայն կարող է հանգեցնել այդ խնդրի փոխզիջումային որոշմանը և կվերացնի արգելապատնեշները խաղաղության պայմանագրի ճանապարհին: Հակառակ դեպքում խոսք կարող է լինել միայն երկու կողմերից դիվանագիտական սխոլաստիկայի կիրառման մասին: Բայց այդ դեպքում ստացվում է, որ Ադրբեջանը պարզապես Բրյուսելում կհնչեցնի իր դիրքորոշումը, Հայաստանը՝ իր: Եվս մի հանգամանք՝ Լեռնային Ղարբաղում ռուսական խաղաղապահների ներկայության հեռանկարները: Չի բացառվում, որ ԵՄ-ն պահանջի այդ զորակազմը տարրալուծել ուրիշ երկրների ռազմական ստորաբաժանումներով:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա ուշադիր հետևում է Անդրկովկասի իրադարձություններին: Սովորական հայտարարությունների, դատարկ հռետորաբանության և իրավիճակային որոշումների ժամանակը սպառվում է: Մոտենում է վճռական որոշումների պահը առանցքային հարցի՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Բայց այդպիսի որոշում պետք է ընդունի նաև Եվրամիությունը: Այդ խնդիրը կրկին սկսում է ծառանալ իր ողջ սրությամբ  Անդրկովկասի աշխարհաքաղաքականության մեջ տեղի ունեցող տեկտոնիկ տեղաշարժերի խորապատկերում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝  ИА REGNUM

 

Հայաստան Ադրբեջան Եվրոպա Ռուսաստան Արցախյան հիմնախնդիր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին