f

Անկախ

«Զանգեզուրի միջանցք» տրամադրելու հարցում թուրք-ադրբեջանական ճնշումները հասնում են կրիտիկական կետի. Արթուր Ղազինյան


Նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի ինքնիշխան տարածքով այսպես կոչված «զանգեզուրի միջանցք» տրամադրելու հարցում թուրք-ադրբեջանական ճնշումները հասնում են կրիտիկական կետի:

ՀՀ դե-յուրե իշխանությունը՝ իր «հեղափոխական» առաջնորդի շուրթերով, բացառել է որևէ «միջանցքային տրամաբանություն» և ջանում է ամեն կերպ թույլ չտալ այդ «միջանցքը»: Պատճառները կապ չունեն հայրենասիրության կամ պետական շահի հետ. հիմքում իշխանությունն ամեն գնով պահելու ձգտումն է:

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով Հայաստանը պարտավորվել է անխափան և անվտանգ կապ ապահովել ադրբեջանի և Նախիջևանի միջև, որի նկատմամբ հսկողություն պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը:

Նշվում է նաև, որ կողմերի համաձայնությամբ կարող են նախագծվել և կառուցվել նոր ճանապարհներ: Այդ հայտարարության մեջ որևէ նշում չկա ՀՀ տարածքով «միջացք» տրամադրելու մասին, մինչդեռ առկա է ադրբեջանի պարտավորությունը ապահովել և երաշխավորել Հայաստանի և Արցախի միջև տրանսպորտային միջանցք:

Այս տրամաբանության շրջանակներում Հայաստանի դե-յուրե իշխանությունը որոշել է սահմանային անցակետեր տեղակայել Հայաստանի արևելյան սահմանին, իսկ ԱԱԾ և Ոստիկանության ուժերը հրահանգ են ստացել ապահովել ադրբեջանցիների անարգել և անխափան տեղաշարժը հստակեցված ճանապարհներով:

Սա, իմ գնահատումով, քաղաքական քայլ էր, որի նպատակն էր Ռուսաստանին և Իրանին ցույց տալ, որ Հայաստանը կատարում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, իսկ Թուրքիայի և ադրբեջանի իշխանությունների «զանգեզուրի միջանցք» բացելու պահանջները հակասում են այդ հայտարարությանը:

Այն, որ ադրբեջանցիները չեն օգտվելու այդ ճանապարհներից, հասկանալի է, քանի որ ընդունելով ՀՀ կողմից ներկայացված առաջարկը, նրանք ստիպված կլինեն հրաժարվել տարածաշրջանային-ռազմավարական կարևորություն ու նշանակություն ունեցող «միջանցքի» իրենց պահանջներից:

Իսկ այսպես կոչված «զանգեզուրի միջանցքից» թուրքերն ու ադրբեջանցիները հրաժարվել չեն պատրաստվում, քանզի քաջ գիտակցում են, որ երկրորդ այսպիսի հնարավորություն այլևս երբեք չեն ունենալու:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի դե-յուրե իշխանության փորձերը չհաջողեն և նրանք կանգնեն երկընտրանքի առջև. կամ համաձայնվում են թուրք-ադրբեջանական պահանջներին և հանձնում են ՀՀ ինքնիշխան տարածքը «միջանցքի» համար, կամ մտնում նոր արյունալի պատերազմի մեջ՝ նրանում ներքաշելով Ռուսաստանին և Իրանին:

Երկուսն էլ աղետ կլիեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար, քանզի այս պատերազմը կլինի շատ ավելի մասշտաբային և ընդգրկուն, իսկ զոհերն ու ավերածությունները կլինեն տասնապատիկ ավել, քան եղել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Հայաստանի ողջ տարածքը, նաև Երևանն ու Կասկադը, կվերածվեն ակտիվ ռազմական գործողությունների մարտադաշտի:

Ստեղծված իրավիճակում ՀՀ դե-յուրե իշխանության ՄԻԱԿ ռացիոնալ և ճիշտ քայլը կլինի վարչապետի հրաժարականն ու նոր ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը կհրաժարվի իրեն նախորդած իշխանության բոլոր բանավոր պայմանավորվածություններից, իսկ ադրբեջանն  ու Թուրքիան առժամանակ կզրկվեն Հայաստանի իշխանության նկատմամբ անթույլատրելի ճնշումներ գործադրելու միջազգային լեգիտիմությունից:

Ընտրությունը շատ պարզ է. ՀՀ ինքնիշխան տարածքի հանձնում ադրբեջանին, նոր արյունալի և աղետալի պատերազմ, կամ ուղղակի հրաժարական:

Չորրորդ ճանապարհ ուղղակի գոյություն չունի . . .»:

Հայաստան Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին