f

Անկախ

Նախապատրաստվում է բավականին ծանր զիջումների. քաղտեխնոլոգը` վարչապետի ուղերձի մասին


Հակոբյանը վերլուծել է ՀՀ վարչապետի ուղերձը և նշել, որ Փաշինյանն իր պատկերացմամբ պատեհ առիթ է գտել Հայաստանի բոլոր թուլությունները մատնանշելու, որպեսզի հետո հեշտ լինի հիմնավորել այն գործողությունները, որոնք ամենայն հավանականությամբ լինելու են ապագայում։

Հայ-ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերություններում իրավիճակն այնքան ծանր է, ու այնքան մեծ անհարթություններ կան ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, որ ՀՀ վարչապետը շտապում է Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթն օգտագործել` հող նախապատրաստելով ապագա զիջումների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` նշելով, որ տվյալ համատեքստում պետք է դիտարկել վարչապետի ուղերձի այն հատվածը, որը վերաբերում է մասնավորապես հարևաններին ու դաշնակիցներին։

Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով շնորհավորական ուղերձում նշել է, որ անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:

«Քանի որ ամենայն հավանականությամբ նախապատրաստվում են բավականին ծանր որոշումներ, այդ թվում տարածքային, քաղաքական ու տարածաշրջանային նշանակության` կապված Արցախի և հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտումների հետ, ապա տվյալ ուղերձը վարչապետը հենց պատեհ առիթ է համարել, որպեսզի հանրությանը նախապատրաստի, թե ինչու են զիջումներ լինելու և հասկացնի, որ մեր ռազմավարական դաշնակիցը Հայաստանի նկատմամբ հավակնություններ ունեցող հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը չի զսպելու։ Իսկ Հայաստանն իր հերթին չունի այնքան անկախություն, որ ինքնուրույնաբար կատարի այդ հանձնառությունը»,– ասաց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` վարչապետը հայտարարում է, որ իր ժառանգությունը շատ ծանր էր և դրանում իր ոճով մեղադրում է նախկիններին, իսկ այդ դեպքում գործ ունենք գլոբալ մեղադրանքի հետ, թե նախկիններն իրեն նույնիսկ անկախություն չեն թողել որպես ժառանգություն։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ` ուղերձի բովանդակությունն արտառոց է, սովորաբար նման դեպքերում ընդունվում են բոլորովին այլ ստանդարտներ։

Վիգեն Հակոբյան Նիկոլ Փաշինյան ուղերձ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին