Այս նախագիծը պետական ինստիտուտի՝ բանակի կազմաքանդումն է, եթե ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, կարող են այլ տարբերակ մտածել, սա ուղղակի խայտառակություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մեիդա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Բանակը պատժամիջոց չէ, այնպես պետք է լինի, որ մարդն ինքնակամ գնա ծառայի, իսկ մեզ մոտ այնպես են անում, որ ստացվի, եթե գումար չունես, կգնաս կծառայես, ընդդիմադիր ես, կգնաս կծառայես»,-ասաց նա: