Օգոստոսի 30-ին՝ ժամը 19:30-ին, Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Զառա Սահակյանի «Զառանցանք» մոնո-ներկայացումը:
Օգոստոսի 31-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Պետական Կամերային թատրոնում տեղի կունենա «Ծննդյան վկայական» հոռետեսական կատակերգությունը:
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:30-ին, Բոհեմ թատրոնում (Գրողների միության շենք) տեղի կունենա Ռաֆայել Երանոսյանի «Էվոլյուցիա» նոր մոնո-ներկայացումը:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որով կտրվի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի մեկնարկը։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կարնո դուռ» խորագրով Կարին ավանդական երգի-պարի խմբի համերգը:
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա գիտության ոլորտի ամենատպավորիչ և հեղինակավոր փառատոնը՝ STARMUS-ը։ Այս տարի փառատոնի պաշտոնական մեկնարկը կտրվի աստղային համերգով, որին կմասնացեն Տիգրան Համասյանը, «Սանզ օֆ Ապոլլո» խումբը, Ռիկ Վեյքմանը, Դերեկ Շերինյանը և երաժշտության ոլորտի համաշխարհային այլ հեղինակություններ:
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում տեղի կունենա մենաներկայացում Հրանտ Մաթևոսյանի (1935-2002) «Գոմեշը»-ի բեմականացման հիման վրա: