f

Անկախ

Մի ՔԱՐԻ, մի ՊԱՅՔԱՐԻ, մի ՆԿԱՐԻ պատմություն…


Սեպտեմբերի 2-ին ըմբոստ Արցախը, որ փերեզակ մեկի ձեռքին այսօր խոնարհ ու անձայն իրավազուրկի է վերածվել, 31 տարի առաջ հռչակեց իր Անկախությունը: Հռչակեց այն ժամանակ գործող բոլոր հնարավոր օրենքներին, դրանց տառ ու ստորակետին համապատասխան: Հռչակեց սովետական ՕՄՕՆ-ի («հատուկ նշանակության միլիցիայի ջոկատ»՝ «օտրյադ միլիցիի ասոբովո նազնաչենիա») հովանու ներքո ու անմիջական մասնակցությամբ թյուրքական հրոսակների ելուզակությունների պայմաններում, «ալազան» հրթիռների կրակի տակ:

Հռչակեց, հրաշալի հասկանալով, որ թյուրքական հրոսակը է՛լ ավելի է մոլեգնելու և կրկնապատկելու է ցեղասպանական մղումները:

Դրանից ընդամենը մի քանի ամիս անց բախումները վերաճեցին ամենաիսկական պատերազմի: Ահռելի զոհողությունների գնով, անհաց, անլույս, վատ զինված, անռեսուրս, տնտեսապես ու տեղեկատվական առումով շրջափակված հայությունը՝ Արցախն ու Հայաստանը դիմակայեցին, ու հաղթեցինք թշնամի թուրքին, այն էլ՝ ինչպես հաղթեցինք: Այդ պատերազմում, Հայրենիքի ազատագրության համար այդ անհավասար պայքարում իրենց կյանքը դրեցին իմ սերնդի ամենապայծառ, ամենալուսավոր, հազար երազ ու նպատակ փայփայող լավագույն ներկայացուցիչները:

Դա պետք է հիշել հատկապես հիմա, երբ խոսում ենք հիշատակման ոչ արժանի հերձվածողի հրահրած, ակնհայտորեն՝ թշնամու հետ պայմանավորված այս պատերազմի հազարավոր զոհերի՝ մի ամբողջ սերնդի միտումնավոր կոտորածի մատնելու մասին: Պետք է հիշել, քանի որ այսօրվա ապիրատ ու հակահայ «վեռխուշկան» միայն 2000-2002թթ. սերնդի արյունը չէ, որ ուրանում ու ջուր է արել: Արցախի ազատագրական պայքարի, հաղթանակներ կերտած մեր հազարավոր լուսակիրների արյունն էլ է ուրացվում, սրբապղծվում: Բա սրբապղծություն չէ, ի՞նչ է, երբ Շուշին, Բերձորը, Քարվաճառը բռնում ու նվիրում են հայակեր թուրքին…

Եվ չնայած դավաճանական սողանքը չի դադարում, դրա կուլմինացիոն պահերից առավել նկատելին 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն էր, որի դաղող ցավից էլ ծնվել է այս՝ առանց ձայնի խոսող նկարը:

Նորին մեծություն Դիպվածը Դիլիջանի ճամփեքին հանդիպեցրեց օտարերկրացիներ Թոմին, Նատալիային ու տողերիս հեղինակին: Իմ երկրի ու քաղաքի հյուրերին օգնելու միանգամայն ընկալելի մղումը, նրանց ամրագրած հյուրատան համատեղ որոնումները բերեցին Դիլիջանի թաղերից մեկը, որտեղ պարզվեց, որ հյուրընկալ տանտիրուհին Լիլիթ Սիմոնյանն է:

Լիլիթն առաջինը ինձ ճանաչեց, չնայած գանգուրազերծված ճաղատիս ու տասնամյակների թողած հետքերին: Նա, որ մեզանից 1 դասարան բարձր էր, ոչ միայն ճանաչեց, այլև հիշեց մեր ընդհանուր դպրոցական անցյալը, մեր դպրոցը, անգամ հյուրերին պատմեց համեստիս աշակերտական ընթացքի մասին…

Ու մինչ Լիլիթն իր հյուրերին տեղավորելով էր զբաղված, ուշադրությունս գրավեց բակում, սեղանին դրված Արցախի խորհրդանիշը՝ «Բաբոն ու դեդոն», որ խնամքով ու մեծ սիրով նկարված էր քարի երկու կտորի վրա: Տպավորիչ էր ու հուզիչ…

Քիչ անց բուրավետ սուրճը համախմբեց գերմանացուն, ռուսին և հայերիս, ու Լիլիթը, նկատելով, որ հայացքս Արցախի խորհրդանիշին է ուղղված, պատմեց.

-Գիտե՞ս, երբ նոյեմբերի 9-ի այդ անիծյալ հայտարարությունը եղավ, ես չեմ կարող ասել, թե ինչ ապրումներ ունեցա, ինչ հոգեվիճակի մեջ հայտնվեցի: Տեղս չէի գտնում, չէի իմանում՝ ինչ անել: Չգիտեմ, թե ով ինչ է զգացել, բայց նման հարվածներից նորմալ մարդը կարող է խելագարվել: Ու որոշեցի նկարել: Այս մի քարը կար, մյուսը՝ եռանկյունաձևը, հյուրերից մեկն էր ավելի վաղ մոտիկ ինչ-որ տեղից գտել, թողել այստեղ: Նախքան պատերազմը մտածում էի, որ այդ քարի վրա գեղեցիկ եղևնի կարելի է նկարել,-Լիլիթի աչքերը լցվում են:-Մեր զոհված երեխեքն էին աչքիս առաջ գալիս: Որոշեցի որ մեր Արցախի խորհրդանիշը պիտի նկարեմ:

Վերցրեցի ներկերն ու սկսեցի նկարել: Նկարում ու նկարում էի, ու կանգ չէի առնում: Ու չնայած ցավս դրանից չէր թուլանում, բայց հուսահատության, անելանելիության թունավոր մշուշը սկսեց նահանջել: Ու որքան ավելի պարզ էր երևում, որ քարը վերածվում է Արցախի խորհրդանիշ «Տատ ու պապի» արձանի, այնքան մեջքս մի տեսակ ամրանում էր, այնքան առաջ էր գալիս հույսն ու համոզմունքը, որ ժամանակ անց նորից ոտքի կկանգնենք ու Արցախը նորից ազատ կլինի, որովհետև, եթե չկա Արցախը, չենք լինի և մենք բոլորս, չի լինի Հայաստան…

--

Չեմ կարող չհամաձայնել Լիլիթի ասածին: Այո, նորից ոտքի կկանգնենք, այո, Արցախը ու, առհասարակ, Հայաստանը նորից ազատ կլինեն ու ինքնիշխան, եթե ավելի ճիշտ՝ երբ այնքան կամք և ուժ գտնենք մեր մեջ, որ թոթափենք մեր գոյության շնչին նստած չարիքը:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում էսսե Արցախյան շարժում Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին