f

Անկախ

Ուրվականը մշակույթը տանում է մարզեր․ առաջին կանգառը Դիլիջանն է


Ուրվական փառատոնը, որն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 23-ից 25-ը, այս տարի կազմակերպվում է մայրաքաղաքից դուրս։ Փառատոնն այս անգամ տեղի է ունենալու Դիլիջանում՝ Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը՝ այդպիսով նպաստելով մշակութային իրադարձությունների իրականացմանը նաև մարզերում և խթանելով նաև մարզային կյանքի զարգացումն ու ակտիվացումը։

Կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը մոդեռնիստական ճարտարապետական համալիր է, որը տեղակայված է Դիլիջանի կենտրոնից ոչ հեռու գեղատեսիլ լեռնային անտառների մեջ:

«Այս վայրը մեծ նշանակություն ունի մեր ողջ թիմի համար. 2019-ին հենց այստեղ ոգեշնչվեցինք և հաստատ որոշեցինք, ինչ էլ որ լինի, հաջորդ Ուրվականը տեղի կունենա այստեղ: Պատմականորեն շատ կախարդանքներ են կատարվել այս վայրում նախկինում, և ավելին կլինի հիմա »,-նշում են փառատոնի կազմակերպիչները։

Տասնամյակներ առաջ լինելով ժամանակից՝ հայ կոմպոզիտորների միությունը Դիլիջանի խորհրդային շրջանի այս շքեղ նստավայրը տրամադրել է Դմիտրի Շոստակովիչին, Բենջամին Բրիտտենին, Մստիսլավ Ռոստրոպովիչին, Ռոդիոն Շչեդրինին և Էդվարդ Միրզոյանին: Բոլորն այստեղ ոչ միայն գրում էին իրենց երաժշտական ստեղծագործությունները, այլև խաղում ֆուտբոլ, հիանում լեռնային որոտներով և գիշերային զրույցներ վարում գաղտնի բարում:

«Չնայած նրան, որ այս վայրը ժամանակին հյուրընկալել է 20-րդ դարի նշանավոր երաժիշտներին, այսօր հայկական մոդեռնիզմի այս զարմանահրաշ օրինակը պայքարում է և՛ ֆունկցիոնալ, և՛ կոնցեպտուալ գոյատևման համար: Այս տարի Ուրվական փառատոնի թիմը կփորձի վերակենդանացնել ենթակառուցվածքները և պատշաճ կերպով ցուցադրել նրա ուժը, խորությունն ու գեղեցկությունը »,-հավելում են Ուրվականի կազմակերպիչները։

Համալիրն ինքնին վարդագույն տուֆից քոթեջների խումբ է: Ընդարձակ համերգասրահով, ռեստորանով և բացօթյա լողավազանով Կոմպոզիտորների միության քոթեջները ստեղծում են մի ապաստարան, որն ամբողջովին թաքնված է արտաքին աղմուկից և իրադարձություններից: Նրանցից յուրաքանչյուրն ունի դաշնամուր և իր ուրույն ոճը, որտեղ կարելի է մեկուսանալ մտորելու համար: Կազմակերպիչները վստահ են՝ Կոմպոզիտորների միությունն անխոսափելիորեն կոգեշնչի, որպեսզի փառատոնն իրականացվի լավագույն կերպով:

Իսկ Բեթհովենի անվան համերգասրահում կկայանա Էդուարդ Հայրապետյանի «Քամի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը կհնչի «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։

Նշենք, որ 2019-ին հիմնադրված փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել Երևանում՝ առաջին իսկ տարում դառնալով տարածաշրջանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ Ուրվականը պարզապես մշակութային փառատոն չէ, այն իր առանցքում է պահում նաև քաղաքական, սոցիալական և բնապահպանական հարցերն ու խնդիրները։ Փառատոնի շրջանակում կիրականացվեն նաև կրթական լաբեր, աշխատարաններ և կլոր սեղան-քննարկումներ։

Փառատոնի հագեցած եռօրյա ծրագրում ներառված է բազմաժանր երաժշտություն․ ժամանակակից, էլեկտրոնային և էլեկտրոակուստիկ երաժշտությունից մինչև ֆոլկ, նոյզ, ընդհատակյա ռեփ և այլն։

Փառատոնի կազմակերպիչները լիահույս են, որ սեպտեմբերին Դիլիջանում մեծ զբոսաշրջային հոսք կլինի։

 

Ուրվական փառատոն Դիլիջան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին