f

Անկախ

Կարեն Ասմարյան․ «Մարզադաշտի վճարովի լինելը բերում է թիմերի՝ ոչ լիարժեք պատրաստվածության»


«ՀՎՖ 2022 ԳԱՎԱԹ» լողափնյա վոլեյբոլի բաց առաջնությանն այս տարի մասնակցեց կանանց և տղամարդկանց 12-ական թիմ:
Առաջնությունն անցավ դիտարժան և հետաքրքիր պայքարում։ Ստուգատեսի մասնակից՝ Ռուսաստանի թիմերը դարձան առաջատարներ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պայքարում։
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը խոսում է  թիմերի ցուցադրած խաղի, կանանց առաջընթացի և մոտ ապագայում  լողափնյա վոլեյբոլի համար նախատեսված սեփական մարզադաշտեր ունենալու մասին։


-Պարոն Ասմարյան, այս տարի գավաթի խաղարկությունը ստացավ բաց կարգավիճակ, ինչի շնորհիվ մեր թիմերը հնարավորություն ունեցան պայքարի մեջ մտնելու դրսի ակումբների հետ։ 
-Նախապես որոշված էր, որ առաջնությանը պետք է մասնակցեին միայն թիմեր Հայաստանից։  Վրաստանում գործող թիմեր կան, որոնք ներկայացնում են Ռուսաստանը։ Նրանք ցանկություն հայտնեցին հայտավորվելու և մասնակցելու, և գավաթը խաղարկությունը ստացավ բաց կարգավիճակ։  Մենք թույլ տվեցինք այդ թիմերին էլ մասնակցել, քանի որ  ծանոթ էինք նրանց ցուցադրած խաղին, գիտեինք, որ բարձրակարգ թիմեր են։ Մեզ շատ է անհրաժեշտ, որ մեր մարզիկները մրցեն բարձրակարգ թիմերի հետ՝ հատկապես կանանց առաջնությունում։  Այս տարի մեր աղջիկների պատանեկան թիմը Վլադիվոստոկում հանդես եկավ  «Ասիայի երեխաները» առաջնությունում, որտեղ 5-րդ տեղը զբաղեցրեց։ Նշեմ, որ հնարավորություն ունեին նաև մեդալ նվաճելու․ փորձի պակասը զգացնել տվեց։ Աղջիկների բավական հեռանկարային մեկ զույգ էլ ունենք 13-14 տարեկաններում։ Արդեն իսկ ուշադրություն ենք դարձնում՝ հավաքական թիմերում ընդգրկելով, որպեսզի հավաքների և մրցումների մասնակցեն։


-Առաջնության ընթացքի, մասնակից թիմերի ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Առաջնությունը ստացվեց բավական հետաքրքիր, ավելի շատ թիմերի կարող էինք թույլ տալ մասնակցելու, բայց մենք փորձեցինք որակյալ, Հայաստանի առաջնությունում հաջող հանդես եկած թիմերին ընդգրկել։
Տղաների առաջնությունում էլ Ռուսաստանի թիմերը բավական ուժեղ էին։ Նշեմ, որ տղաների պայքարում կարող էինք ունենալ  չեմպիոն, եթե խաղար հավաքական թիմը՝ Նազարյան-Ասմարյան։ Բայց թույլ տվեցինք, որ ակումբները խաղան։ Տղաները խաղացին իրենց ակումբային զույգերի հետ․ այն տղաները, որոնք չէին մրցել՝ հնարավորություն ստացան խաղալու, ինչը շատ անհրաժեշտ է։ Պետք է մեր մարզիկները պայքարի մեջ մտնեն դրսի թիմերի հետ, քանի որ վերջին շրջանում,  ներկա իրավիճակներով պայմանավորված, չի ստացվում միջազգային մրցաշարեր կազմակերպել։  Մենք կարողացանք գավաթի խաղարկությամբ այդ բացը լրացնել, նաև աղջիներին ներգրավել պայքարի մեջ։
Աղջիկների ԽՄՕՄՄ թիմը, որ զբաղեցրերց 3-րդ տեղը, կարող էր ավելի լավ պայքարել, «Վանն» /2-րդ տեղ/  էլ բավական մեծ առաջընթաց ունի։ Այս զույգում պաշտպաններ էին խաղում, ինչը ճիշտ չէ․ պետք է հարձակվող-պաշտպան խաղացողներով զույգը կազմավորվի։ Ունենք խնդիրներ կապված հասակի հետ։ 


Հույս ունենք, որ այս առաջնությունը զարկ կտա աղջիկների թիմերի՝ միջազգային մրցաշարերի մասնակցությանը։  
2023-ին 14 տարեկան երեխաներին պետք է հայտավորենք Արևելյան Եվրոպական երկրների 16, 18 տարեկանների առաջնություններում, հրավեր ունենք նաև այլ մրցաշարերի մասնակցության։ Սկսելու ենք աղջիկների հետ լրջորեն աշխատել, քանի որ ունենք երեխաներ, որոնց հետ կարող ենք հասնել արդյունքի։


-Թիմերի պատրաստվածությունն ինչպե՞ս կգնահատեք։
-Ռուսաստանի թիմերը մազրված էին։ Օգոստոսի հանգստից հետո  առաջին խաղերն էին մեր թիմերի համար։ Թիմեր կային, որ քիչ էին մարզվել, ինչն, իհարկե, արդարացում չի, քանի որ ակումբները գիտեին, որ պետք է խաղային, հարկավոր էր մարզվել։ Խնդիր ունենք մարզումների հետ կապված, մարզադաշտը մեկն է, վճարովի է, ակումբների համար անհասանելի, ինչը  բերում է ոչ լիարժեք պատրաստվածության։ Այդ բացը հուսանք շուտով կլրացվի, մեր դաշտերը կունենանք՝ հասանելի բոլորին։ Մեր ակադեմիայի շինարարությունը կսկսվի, որպեսզի կախվածություն չունենանք Grand sport-ից,  որն էլ չի օգտվի  հանգամանքից, որ միայն այնտեղ կարող են մարզվել, լիարժեք պարապել։ Մեկ պապարպմունքի համար  հնարավոր չէ վճարել 20000 դրամ, երբ մարզիչը մարզադպրոցում ամսական ստանում է 100000 դրամ մաշխատավարձ․ բնական է մարզիչները չեն կարող այդ գումարը հայթայթել։


-Սովորության համաձայն, ՀՎՖ-ն պարգևատրման հաճելի արարողություն էր կազմակերպել։ 
-Բավական լավ էինք կազմակերպել ողջ առաջնությունը, դրսի թիմերը գուհունակությամբ հեռացան Հայաստանից՝ բարձր գնահատելով մեր աշխատանքը, կազմակերպած առաջնությունը և՛ դաշտում, և՛ դաշտից դուրս։ Համեմատելով Վրաստանի հետ՝ նշեցին, որ իրենց հետ չեն համագործակցում։ Մենք սիրով հրավիրում ենք նրանց, քանի որ որակապես բարձր խաղացողներ են, մեզ համար շատ կարևոր է, որ անցկացնենք խաղեր բարձրակարգ վոլեյբոլիստների հետ, ինչի շնորհիվ որակական առումով կհասնենք բարձրացման։ Միշտ պատրաստ ենք իրենց հետ աշխատելու, շուտով կունենաք Ռուսաստանից այլ հրավերներ։ Պատերազմի հետ կապված՝ համագործակցության նոր եզրեր են բացվում, ինչը պետք է օգտագործենք, որ մեր վոլեյբոլի մակարդակը բարձրացնենք, որ կարողանան թիմերը դրսում խաղալ։ 
Առաջնությունը լավ անցավ,   պարգևատրման արարողությունը նույնպես։ Մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրեցին ՀՎՖ ղեկավար կազմը՝ ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: ՀՎՖ նախագահը հատուկ հուշանվերներ հանձնեց մրցաշարի պատվավոր հյուրերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
 Արձագանքը լավն էր, հույս ունենք որ շարունակական կլինի գավաթի բաց խաղարկությունը, և մասնակից թիմեր կունենանք դրսից։

Սպորտ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա խմբագրի ընտրանի Կարեն Ասմարյան վոլեյբոլ հարցազրույց

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին