f

Անկախ

Լրագրողի խոհեր ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՓՆՏՐԵԼ...


Որքան սխալ ենք կյանքում գործում,
Չափում ենք, ձևում, սայթաքում, փորձում,
Վաղ մանկությունից մինչև խոր տարիք
Մենք զգում ենք միշտ խորհրդի կարիք:
Քայլում ենք կյանքում մեկ ծուռ, մեկ ուղիղ,
Միշտ գտնում ենք սեփական ուղի,
Որքա՜ն սխալ ենք կյանքում թույլ տալիս,
Ափսոս, որ կրկին աշխարհ չենք գալիս:

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արդեն որքան ժամանակ է` փնտրում եմ: Իսկ փնտրանքիս առարկան հասարակ իր չէ, այն նյութեղեն չէ, այլ
հույս է, հավատ, վստահություն, անմնացորդ նվիրվածություն, ելք, փրկություն:
Այս խառնաշփոթից դուրս գալու համար, ելք եմ փնտրում նոր ուղի` կյանքիս ղեկը ճիշտ վարելու համար:
Գրեցի ճիշտ, բայց սխալներիս մի մասի տեղն էլ չգիտեմ, սխալներս էլ եմ փնտրում…
Այս անորոշության մեջ հույսի մի կայծ եմ փնտրում, որ աչքերիս մեջ հուր դառնա, հոգուս մեջ` կրակ ու այրի
ինձ: Թող իր բոցով ջերմացնի ինձ, որ տաքանամ, ջերմանամ, լուսավորվեմ:
Աշխարհի աղետի մեջ մաքրություն եմ փնտրում, ուզում եմ մաքրվել, մանուկ դառնալ (երբեմն մանկությունս
եմ փնտրում կյանքի անհատ ճանապարհին, չնայած որ չեմ կորցրել կամ թե այն էլ մի հրաշք բան չէր, բացի
աստվածային ծնողներիս կողքին լինելու հաճայքը):
Ահա, 67 տարիս կլրանա, և խաբեության մեջ ճիշտ եմ փնտրում, որ ինքս էլ սովորեմ ճիշտ ապրել, որ
կարողանամ տարբերել թացը չորից, ճիշտը` սխալից:
Այս ամենի մեջ ես ինձ եմ փնտրում, որ մեկ անգամ գոնե հանգիստ խոստովանեմ, թե ինչ եմ ուզում և հիմա
ինչ եմ փնտրում: Ինձ էլ չեմ գտնում, չեմ կարողանում, որովհետև հասնում ու կարճում եմ ստվերիցս, դարձյալ
ճամփես շեղվում է:
Պաշտոն, փող և ունեցվածք չեմ փնտրում: Չեմ ուզում հյուրանոցների, կամ սուպերմարկետների տեր լինել
(իսկ գուցե այստե՞ղ է իմ գլխավոր սխալը): Այնուամենայնիվ, դրանք էլ չեն խանգարի, անգամ չէին դադարեցնի
փնտրանքս: Հավատացեք, ստուգված է խոսքերիս ճշտությունը, քանզի եթե ոչ ունեցվածք, պաշտոնական դիրք ունեցել եմ, կամ գուցե հիմա էլ ունեմ: Իմ խիղճը, գրիչը ինձ հետ են, պարապության մոլորություն չեմ զգում, տպագրվելու պակաս հնարավորությունն էլ հոգս չէ…
Պատկերացնու՞մ եք, անվանակիցներիս եմ փնտրում…
Գրող Վաղարշակ Նորենց, բժիշկ Վաղարշակ Սահակյան, երգիչ Վաղարշակ Սահակյան, նկարիչ Վաղարշակ
Սարգսյան, ֆաշիզմի զոհ դարձած Վաղինակ պապիս ու հորս Արշակ պապին եմ փնտրում:
Արշակ պապն է իմ անունը կարգել, հորս ասելով. ,Որդուդ անունը Վաղարշակ դիր: Թե Վաղիկը կգա`
Արշակ կասեք, իմ անունը, թե չի գա` Վաղարշակ էլ կմնա, համ ես կհիշվեմ, համ որդիսե: Ասել է պատերազմից
տարիներ հետո: Ու ես շարունակում եմ նաև պապիս փնտրել:
Անհաշիվ անգամ ձեռքս եմ առել Մովսես Խորենացու ,Պատմություն հայոցե աշխատությունը և անհաշիվ
անգամ համոզվել Վաղարշակ անվան ուղիղ ձևով 19 անգամ հիշատակման մեջ: Բայց և փնտրում եմ ու փնտրում:
Ահա անվերջ փնտրում եմ` չհասկանալով, որ ժամանակը միայն արագությանն է զոհ դառնում, այսինքն, սլանում է`
հաշվի չառնելով հույզերի կամքը: Երևի զուր է փնտրանքս, երևի այն, ինչ փնտրում եմ, կորել է հույզերիս ծովում:
Հայկական համառոտ հանրագիտարանի 4-րդ հատորի 564-րդ էջից էլ տեղեկացա, որ Ջերմուկ քաղաքը նախկինում
կոչվել է Աբառբնե, Ավառնե, նաև Վաղարշակապոլիս, ի պատիվ հայոց թագավոր Պապի որդի Վաղարշակի, ում
Ծոփաց աշխարհի բուժիչ և տաք ջրերով հայտնի քաղաքը նվիրել է Բյուզանդացի կայսր Թեոդոսիս Առաջինը (379-
395թթ.): Դրան չէի փնտրում: Ես ամենուր նավ եմ փնտրում հույզերիս ծովում չխորտակվելու համար:

Մենա՞կ եմ,արդյոք, փրկության այդ նավը որոնում: Այս հարցադրումն էլ մի կողմից է տանջում ինձ: Մինչև դեպքերի բերումով հանդիպեցի հոգեբան Կարինե Նալչանջյանին և լսեցի նրա։ Ո՞վ ենք մենք և ինչո՞ւ ենք այդպիսին է հարցադրումը:
Որպեսզի ուժ ունենանք պետք է հավատանք ինքներս մեզ, - սա հոգեբանի մասնակի պատասխանն էր իր
իսկ հարցադրմանը:
Անշուշտ, յուրաքանչյուր մարդ իր կյանքի պատմության արդյունքն է: Յուրաքանչյուր ժողովուրդ, որպես
հոգեբանական ամբողջություն, իր ազգային ճակատագրի կրողն է:
Դարերով պայքարի և մաքառումի մեջ, ցեղասպանության ցնցող ազդեցությունից հավերժ անբաժան
աշխարհասփյուռ հայությունը, դարերով պետական կորուստներ, աղետալի երկրաշարժ է տեսել, ապրել վախի և
անվստահության մթնոլորտում: Գուցե ազգո՞վի ենք փնտրում ամուր նավը:
Ինչ լավ է, որ մենակ չեմ: Ուրեմն` սիրով շարունակեմ փնտրել…

,…Մեր ժողովրդի ամենամեծ աղետներից մեկը ուրիշին վարկաբեկելու, կողքինի հաջողությանը
չդիմանալու հատկանիշն է: Սա էլ հարգարժան հոգեբանի եզրահանգումներից է: Ընդհանրապես հայ ազգային
հոգեկերտվածքի թուլություններից է, երբ չես կարողանում քո սեփականը գնահատել: Չգիտեմ ով է ձևակերպել
՛՛բարի նախանձ՛՛ արտահայտությունը, բայց նախանձը բարի լինել, գոնե իմ կարծիքով, չի կարող: Ինչ լավ է, որ իմ
շրջապատում այնսքան մեքենա ունեցող կա, ու ես երբեք ճանապարհին չեմ մնում: Իսկ եթե մեր Ձորից է
հանրապետության նախարարներից մեկը, կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա, ավելի լավ, պատահել է, չէ՞, որ նրա
ծառայողական մեքենայից էլ ենք օգտվել, նրա դեմք ու դիրքից էլ…
Շարունակում եմ փնտրել, և ժապավենի նման աչքիս առաջ են գալիս և միտքս ծանրանում է ,Օ՜
ժամանակներ, օ՜ բարքերե հարցադրումից: Ու միանգամից միտքս հակադարձում եմ մ.թ. 2000 տարի առաջ ապրած
եգիպտացի քուրմի ՛՛Մեր աշխարհը հասել է ճակատագրական փուլի: Զավակները այլևս չեն լսում ծնողներին, և…
յուրաքանչյուրը ուզում է գիրք գրել: Երևի աշխարհի վերջը այնքան էլ հեռու չէ՛՛ արտահայտությանը:
Ինչպես տեսնում եք, աշխարհի վերջը չի եկել: Ուրեմն շարունակենք փնտրել առանց պիտակավորումի,
անգամ չմտածելով, թե երիտասարադությունը այլասեռված է, վատ է դաստիարակված, թերուս, պարզապես` շատ
վատն է:
Շարունակենք փնտրել առանց մեղադրելու ուրիշներին, առանց բարի կամ չար նախաձախնդրությամբ,
հավատանք շարունակվող բարեփոխումներին: Ոչինչ, որ սանձարձակ գները աճում են, անտեղի կորուստները
շարունակվում, տնտեսական աճի տեմպերը դեռ մեզ չի հասնում, էկոլոգիական վիճակը մնում է անմխիթար:
Ոչինչ, որ գործազրկության բեռը դեռ չենք թոթափում, ազգային կրթությունը մնում է լոզունգ, բարձր
արվեստը խառնվել է, այպես կոչված, շոու բիզնեսին, գիրքը կորել է համակարգչային նորամուծությունների
ճանապարհին…
Եկեք շարունակնք փնտրել, քանի որ ասում են ՛՛Ով փնտրում է, նա գտնում է՛՛: Մենք մեր գտածը լավ
պահենք, հիշելով Վ. Բելինսկուն. ՛՛Մարդիկ սովորաբար այնքան հաճախ չեն վայելում այն, ինչը իրենց տրված է,
որքան վշտանում են նրա համար, ինչը իրենց տրված չէ՛՛:
Եթե անգամ համոզվեմ, որ մենակ եմ փնտրում, ոչինչ էլ չեմ գտնում շարունակելու եմ փնտրել: Մեր
ազգայինը փնտրելու եմ քաղաքներում, գյուղերում, սարերում, ոչինչ, որ դրանցից շատերը պահպանել են թուրքական
ծագումներ ունեցող անուններ, մեր շրջապատում դեռ շատ են թուրքիայի հետ խաղաղության ապավինողները, դեռ շատ են ապօրինի ձեռք բերված գույքին տիրապետողները:
Մուտք գործելու որևէ արտոնություն չունեն, բայց մեր ազգայինը շարունակելու եմ փնտրել
կառավարությունում, նախարարություններում, ԱԺ-ում, ՏԻՄ-երում, Ֆրանսիայի հրապարակում և այլուր:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Վաղարշակ Ղորխմազյան էսսե Հայաստան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին