f

Անկախ

Այն, որ Փաշինյանը մի տեսակ ծուղակի մեջ է հայտնվել, փաստ է.Կարինե Նալչաջյան


Նիկոլ Փաշինյանի՝ Վադիվոստոկում Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում մասնակցությունը և նրա կողմից արված հայտարարությունները քննարկվում և վերլուծությունների են շարունակում ենթարկվել: Ankakh.com-ը հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ փորձեց հասկանալ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն ու կազմել համաժողովին նրա ունեցած հոգեբանական պատկերը:

-Փաշինյանին քննադատեցին ոչ այնքան վարժ ու ճիշտ ռուսերենի համար և Պուտինի հասցեին ուղղված բազմաթիվ գովերգումների ու շնորհակալությունների: Ինչի՞ մասին է սա խոսում:

-Այն, որ Փաշինյանը մի տեսակ ծուղակի մեջ է հայտնվել, փաստ է: Իր այդ գավառական խորամանկ քայլերը չեն անցնում արդեն, ոչ միայն երկրի ներսում չեն անցնում, դրսում էլ չեն անցնում: Նա ծուղակում հայտնված մարդու է նման: Տեսեք, չափից շատ շնորհակալություն հայտնելը դիմացինի համար էլ հաճելի չէ: Եթե ինչ-որ մի բանի համար դու շնորհակալ ես՝ հատկապես այդ բարձր մակարդակի միջազգային հանդիպումներում և այլն, այդպես կենցաղային անընդհատ շնորհակալություն հայտնելը, հասկանում եք, դիվանագիտական շփման ոճ կա, որ ասենք ինքը, եթե ինչ-որ բանի համար շնորհակալ էր, դա կարող էր սոիդ, փաստարկված ձևով ասել և անցնել առաջ: Իսկ այդ անընդհատ շնորհակալ եմ, շնորհակալ եմ-ը, նախ իմ կարծիքով, դիվանագիտական, բարձր մակարդակներում շփման ոճին չտիրապետելու մասին է խոսում: Բացի դրանից կա ներքին լարվածություն: Ինձ թվում է ինքը լարված ծուղակի մեջ է նաև արտաքին հարաբերություններում: Դրա համար այդպիսի խառնաշփոթի մեջ է:

-Իսկ ռուսերեն ելույթի ժամանակ չափազանց երկար տևող պաուզաները խոսում են հոգեբանական լարված վիճակի՞, թե՞ լեզվի վատ իմացության մասին:

-Օտար լեզվով խոսելը հեշտ բան չի, եթե լավ չես տիրապետում: Իսկ եթե հոգեկան խռովքի մեջ ես, առավել ևս դժվար է դառնում օտար լեզվով արտահայտվելը: Ուրեմն ունենում ենք այն պատկերը, որը ունենք: Ես երկու բանի վրա շեշտը կդնեմ՝ չտիրապետելը միջազգային էթիկայի նորմերով պահանջվող շփման, հաղորդակցման ձևերին, ոճին, և մյուս կողմից հոգեկան ներքին լարվածություններ, ինչ-որ ծուղակային վիճակ, որը էլ ավելի ուժեղացնում է, շեշտադրում է այդ պահվածքի մեջ երևացող լարվածությունը, որ դժվար է թաքցնել: Տեսեք, կողքից նայողն արդեն հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ:

-Իսկ այդ ամենին արդյոք գումարվում է պատերազմում մեր կրած պարտությունն ու դրան հետևող իրողությունները:

-Այն, որ ինքն ինչ-որ խորն ապրումներ ունենա պատերազմում կրած պարտության համար, ես դրան երբեք չեմ հավատա: Իր ապրումները մենք այդպես էլ չտեսանք՝ առանձնապես խորը, իսկապես մարդկային ապրումներ: Իմ կարծիքով, ինքն իրեն ինչ-որ լարված թակարդի մեջ է զգում՝ բարձր զգացմունքներ և ապրումներ չարժի փնտրել:

-Ինքն իր լարած թակարդի մեջ է հայտնվե՞լ:

-Ինքն էլ է թակարդ լարել, բայց ինքն էլ է թակարդի մեջ:  Եթե դու դառնում ես ինչ-որ ուժերի ձեռքին գործիք, ինչ-որ մեծ խաղերի համար, ինչ-որ մի պահի դու կարող ես տեսնել, որ դու թակարդի մեջ ես:

-Եվ այդտեղից ինքը դուրս գալու հնարավորություն չի՞ տեսնում:

-Չեմ կարող ասել՝ տեսնում է, թե չի տեսնում: Բայց այն իրավիճակը, որը մենք տեսնում ենք,  դա հոգեկան խռովքի, լարվածության մասին է նաև վկայում, ոչ միայն հմտություններ չունենալը, բարձր մակարդակով հաղորդակցվելու ունակությունը, նաև այդ երկուսը միասին, համենայնդեպս, այդ մասին են վկայում:

-Հատկապես, որ քաղաքական որոշ շրջանակներ Փաշինյանին բնորոշում են որպես հակառուսական գործիչ: 

-Դուք հասկանում եք, որ դա հենց այն ծուղակն է, որտեղ ինքն ու իր քաղաքական թիմը հայտնվել են, և դիմացինները փորձառու պետական գործիչներ են, նրանք շատ լավ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում: Հիմա, եթե նույնիսկ ինքն իր շնորհակալությունները քառապատկեր, տասնապատկեր՝ դրանից ոչինչ չէր փոխվելու:

Հայաստան հարցազրույց Կարինե Նալչաջյան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին