f

Անկախ

Մալխաս Ամոյանը` բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի ԱԱ


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում անհաջող մեկնարկից հետո, փայլուն հանդես եկավ Մալխաս Ամոյանը:

Հիշեցնենք, հայաստանցի ըմբիշը երեկ հավասար պայքարում 3-3 հաշվով զիջել էր հունգարացի Զոլտան Լևային: Վերջինս, սակայն, հասել էր եզրափակիչ, այսպիսով հնարավորություն ընձեռելով Մալխասին պայքարելու բրոնզե մեդալի համար: Նախ Մալխասը այսօր 3 հաղթանակ տարավ սփոփիչ գոտեմարտերում: Մալխասը առավելության հասավ վրացի Յուրի Լոմաձեի նկատմամբ, այնուհետ շվեդ Պյեր Ալբին Օլոֆսոնին հաղթեց, ապա նաև հաղթեց ղազախ մարզիկ Տամերլան Շադուկաևին:

Երեկոյան բրոնզե մեդալի համար պայքարում Մալխասը գոտեմարտեց սերբ Վիկտոր Նեմեսի հետ և հաղթեց 7-1 հաշվով ու նվաճեց բրոնզե մեդալ: Այսպիսով Մալխասը առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:

Հիշեցնենք, որ Մալխասը 72 կգ քաշային կարգում 2021 թվականի Աշխարհի չեմպիոնն է, նույն թվականին Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել, 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե մեդալակիրն է, 72 կգ քաշային կարգում 2019 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնն է, 67 քաշային կարգում 2018 թվականին երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել, 2017-ին՝ երիտասարդների Աշխարհի առաջնության փոխչեմպիոն, 2022 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ է:

Մալխաս Ամոյան հունահռոմեական ըմբշամարտ

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին