f

Անկախ

Ի վերջո ժողովուրդը տեսնելու է՝ ով է կեղծ, ով ում մարդն է. մենք բազմագլուխ հրեշի դեմ ենք պայքարում. Կարին Տոնոյան


Եթե դու չես հավատում քո հաջողությանը, ապա անիմաստ է պայքար սկսել. Այլ հարց է, թե ի վերջո այդ պայքարը որքան կտևի ու ինչ ճանապարհ կանցնի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը:

«Բնական է, որ այդ պայքարի ժամանակ կարող են լինել սխալներ ու անհաջողություններ։ Դու դրանց վրա սովորում ես նաև, որովետև մեզնից որևէ մեկը չի ծնվել հենց նմանատիպ պայքարի համար, մեզնից ոչ մեկը ինչ-որ համալսարան չի ավարտել նմանատիպ պայքարների համար։ Մեզ վրա ոչ էլ արտաքին ուժեր են աշխատել ու վարժեցրել, թե ինչպես հասնենք հաջողության, բայց մեր մղումը գալիս է մեր սիրուց՝ հայրենիքի, զավակների նկատմամբ:

 

 

Մենք չենք կարող պարզապես տունը նստել, կամ գալ այստեղ, ելույթ ունենալ ու գնալ տուն։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե մեր առջև ինչ ուժեր են կանգնած ու իրականում ինչքան դժվար է լինելու այս ուժերից ազատվելը։ Այսօր ամբողջ մարդկությունն է այդ չարի ձեռքին գերի, ողջ աշխարհն է այսօր գերի չարի ձեռքին։ Մենք բազմագլուխ հրեշի դեմ ենք պայքարում, բայց մենք չենք պատրաստվում նորից մեր զավակներին տալ, որ այդ հրեշը կուլ տա։ Պետք է պայքարել մինչև վերջ, որի ժամանակ ճշմարտությունը ի հայտ է գալու։ Ի վերջո ժողովուրդը տեսնելու է՝ ով է կեղծ, ով ում մարդն է, ով է իրականում իր համար պայքարում»,- ասաց Տոնոյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց պայքարը չի դադարելու, թույլ չեն տալու ժողովրդին տանել արյունահեղության. «Ես այսօր մանրակրկիտ կպատմեմ, թե դուք այդ օրն ինչ նպատակ ունեիք, ինչ կասկածելի բաներ կային, որ ուզում էիք ժողովրդի ցասումը տանել արյունահեղության: Մենք այդ մարդիկ չենք, որ թույլ կտանք, որ այստեղ արյուն հեղվի:

Երկնքից չի ընկնելու փրկությունը, բոլորս պետք է պայքարենք: Այո, պետք է պայքարենք նաեւ գործադուլով, մեկ ամսի սոված մնալով: Մեր տղաներից լա՞վն ենք, որոնք դիրքերում են: Մենք պայքարելու ենք այնքան, մինչեւ հաղթանակը տուն բերենք, այլ կերպ չի կարող լինել»,-ասաց Կարին Տոնոյանը:

Կարին Տոնոյան Բողոքի ակցիա ՀՀ Կառավարություն վարչապետի հրաժարական Հայաստան Տեսանյութ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին