f

Անկախ

Շատ կարևոր է, որ ՔՊ-ն և ընդդիմությունը փակ սենյակում լսեն վարչապետի պարզաբանումները՝ բանավոր եղանակով, միջանցք և այլ բաներ խոստացե՞լ է․ Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծերի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է հարցին՝ «Հիմա մենք ի՞նչ ենք ուզում», մատնանշել լուծման ուղիներ, խոսել ընդդիմության և իշխանության անելիքների մասին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

Փակ սենյակում պետք է արվի ամենակարևոր հարցադրումը 

Քանի դեռ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, բոլորը գիտեն, թե ինչ են ուզում, իսկ մենք ՝ոչ,  ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, շատ հավանական են։ Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք` ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։ 

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում. նոր ստեղծված իրականության մեջ ո՞րն է մեր պետական միտքը։

Գործող վարչապետը ընդունում է, որ հարցի կարգավորման իր  կոնցեպտը, ըստ էության, տապալվել է։ Պետությունը չի պատկերացնում իր հետո-ն։ 

Ոչ իշխանական համակարգը չունի մշակված այլընտրանքային կոնցեպտ, որով կներկայանա ժողովրդին և միջազգային հանրությանը։ Գուցե` ինֆորմացիայի պակասի պատճառով, բայց իրականությունը դրանից քիչ է փոխվում։ Իսկ քանի սա չկա, մնացածը պետական մակարդակով բամբասանք է։

Առանց խորանալու խնդրի մեջ` երկիրը բաժանվել է ճամբարների.

·     Թուղթ ստորագրելու կողմնակիցներ և որևէ թուղթ չստորագրելու կողմնակիցներ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ թուղթ, ի՞նչ բովանդակության։ Ստորագրում ենք՝ ի՞նչը, չենք ստորագրում՝ ի՞նչը։

·     Միջանցք տալու կողմնակիցներ, և հակամիջանցքայիններ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ է միջանցքը, ի՞նչ տարբերակներ կան, իսկ դրանք հաստատ կան,  կա՞ն արդյոք փոխզիջումային հետաքրքիր լուծումներ, իսկ այդպիսիք  կան։ Վերջապես, եթե չենք տալիս միջանցք, ի՞նչ ենք ունենում, եթե գալիս ենք համաձայնության՝ ի՞նչ համաձայնության։

·     Առանձին շերտ են «ալարմիստները»` թուրքական 100 -200  հազարանոց բանակ է կուտակվում, պատրաստվեք պատերազմի։ Շարունակություն էլի չկա։ Եթե թուրքական 100 -200  հազարանոց բանակը հարձակվի, կա՞ արդյոք դիմադրելու ռազմական պոտենցիալ։ Կարծում եմ` պատասխանը ռացիոնալ մարդու համար պարզ է։ Լավագույն դեպքում դառնալու ենք Սիրիա։

Ձևավորվել է տոտալ խառնաշփոթ, բովանդակային քաոս։ Սա շատ վտանգավոր է, որովհետև նման դեպքերում հակառակորդն է քեզ համար ընտրում քո բովանդակությունը։ Հակառակո'րդն է ձևավորվում նոր իրականություն։

Ու այս պայմաններում Հայաստանում չի դառնում դոմինանտ հնարավոր պատերազմից քաղաքական լուծումներով խուսափելու պետական գաղափարը։ «Քաղաքական լուծումը» բազմաշերտ գաղափար է և ամենևին չի նշանակում միակողմանի հանձնում։ Ամեն ինչի մասին խոսում ենք, ավելի ճիշտ` բամբասում, բացի սրանից։

«Նիկոլը ստորագրեց թուղթը, հորս արև տեսել եմ, իջեք փողոց»՝ մի կողմից, «ոչ մի թուղթ չեմ ստորագրել և չեմ ստորագրելու»՝ մյուս կողմից։ Բա հետո՞։ Ի՞նչ թուղթ է, ինչի՞ մասին, ի՞նչ ձևակերպումներով, ու՞մ միջնորդությամբ։ 

Ակնհայտ է, որ ժամանակ քիչ ունենք,  և անհրաժեշտ են գործելաոճի փոփոխություններ։

Ըստ իս, հիմա' է հենց ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմությունը գնա ԱԺ իր օրակարգով։ Բազմաչարչար «սեփական օրակարգի» պահն է։ Պետք է անցկացնել փակ նիստ, հրավիրել գործող վարչապետին, արտգործնախարարին, ՊՆ-ին և խոսել։ Խոսել հանգիստ և առարկայական՝ առանց վիրավորելով  իրար։ 

Վ. Օսկանյանի հարցադրումը պետք է ստանա օրակարգային որակ։ Հարցադրումը հստակ է. Պուտինի ներկայությամբ, բանավոր եղանակով, միջանցք և այլ բաներ խոստացե՞լ ես։ 

Գոնե մեկ դահլիճի սահմաններում սա պետք է պարզվի։ Սա շատ կարևոր է նաև ՔՊ-ի համար։ Ըստ Օսկանյանի` եթե չի խոստացել, ապա պետք է հայտարարվի դրա մասին, եթե խոստացել է՝ ապա արդեն լրիվ ուրիշ վիճակ է։

Ինչո՞ւ է կարևոր հիմա' ընդդիմության և իշխանության աշխատանքային կոնտակտը. Սա թույլ կտա` հասկանալ, արդյո՞ք ռացիոնալ հատիկ կա վերը նշված երեք անտագոնիստ մոտեցումների` թուղթ ստորագրել-չստորագրելու, միջանցք տալու-չտալու և  «ալարմիստների» պատկերացումների միջև, հնարավո՞ր են արդյոք ռացիոնալ որոշումներ, կա՞ն տարբերակներ, որոնք չեն հանգեցնի պատերազմի, բայց և չեն բերի ազգային շահերի անվերադարձ կորստի։ Գուցե կան, գուցե՝ չկան։ Բայց դա կիմացվի միայն բանակցային  ինֆորմացիայի տիրապետման և խորքային վերլուծության արդյունքում։ Մնացածը դարձյալ բամբասանք է։

Ու նաև ա'յդ իմաստով է շատ կարևոր, որ ՔՊ-ն և ընդդիմությունը միասին, նույն դահլիճում, առանց տեսախցիկների, լսեն պարզաբանումները, որի առանցքում Վ. Օսկանյանի հարցադրումն է։

Դրանից հետո պետք  է խոսել ժողովրդի հետ։ Փաստարկված և առարկայական ուղերձները թույլ կտան` ժողովրդին հանել փելոսիական էյֆորիայից, միտումնավոր ուղղորդվող  հակառուսական տրամադրություններից և անտարբեր զոհի կարգավիճակից։

Հայաստան Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին