f

Անկախ

Հայաստանը ունի հսկայական ռեսուրս, ինչպիսին չունի Ադրբեջանը և դա հայկական սփյուռքն է․Իսրայելցի քաղաքագետ


Ankakh.com-ի զրուցակիցն է իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին։

-Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը նորից պատերազմ սկսեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության դեմ և դատելով հայտարարություններից՝ դա վերջին ագրեսիան չի լինելու։  Ի՞նչ եք կարծում, Նենսի Փելոսիի այցը որոշակիորեն փոփոխություններ մտցրեց Ադրբեջանի ծրագրերում։

-Ցավոք սրտի կարծում եմ, որ հետայսու ևս Ադրբեջանը շարունակելու է իր չափազանց ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի սուվերինիտետի նկատմամբ։ Պարզվեց, որ աշխարհը հայտարարություններից այն կողմ ոչինչ չի տեսնում, խուլ ու կույր մնաց Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Փելոսիի այցին, ապա չեմ կարծում, որ դա մեծ փոփոխություններ կարող է մտցնել Ադրբեջանի քաղաքականության կամ Ալիևի հետագա ծրագրերում։ 

-ՄԱԿ-ի ամբոիոնից ելույթ ունենալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց Ալիևին և  խնդրեց ցույց տալ իր պատկերացրած Հայաստանի քարտեզը։ Ի՞նչ էր նշանակում այս հայտարարությունը։

-Շատ հետաքրքիր հարց է, ես էլ եմ լսել Փաշինյանի ելույթը և դա ինձ չափազանց զարմացրեց։ Ես առաջին անգամ եմ տեսնում, թե ինչպես է մի պետության ղեկավարը դիմում իրեն թշնամական պետության ղեկավարին՝ ընդ որում հրապարակային և փաստացի նրան իրավունք տալիս որոշել սեփական երկրի սահմանները։ Հույս ունեմ սա Փաշինյանի կողմից ինչ-որ խորամանակ շախմատային քայլ է։

-Հայաստանի նախկին երեք նախագահները և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպումներ ու քննարկումներ են անցկացրել՝ Հայաստանում և Հայաստանի շուրջը ստեղծված օրհասական իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ Երեկ էլ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրայինում հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ պետք է համախմբվել ու թույլ տալ Փաշինյանին ստորագրել կապիտուլյացիոն պայմանագիրը, քանի որ այլ ելք չկա և բերեց նույնիսկ Ճապոնիայի օրինակը։

-Ես բացարձակ համաձայն չեմ նման մտածելակերպի հետ ու այն դիրքորոշման հետ, որ Հայաստանը ոչ մի ելք չունի։ Հասկանալի է, ցավոք սրտի, որ սպառազինության և պաշտպանության ոլորտի բյուջեի  հարցում Հայաստանը զիջում է Ադրբեջանին,սակայն Հայաստանը ունի հսկայական ռեսուրս, ինչը Ադրբեջանը չունի և երևի բացի Իսրայելից։ Որևէ այլ երկիր չունի  Սփյուռք, այսինքն աշխարհասփյուռ հայությունը, որը մեծ ազդեցություն ունի հատկապես Արևմուտքում։ Ռուսաստանի հայ համայնքի մասին չեմ խոսում, քանի որ այնտեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է, այդ իսկ պատճառով կարևորագույն հարցն, ըստ իս, այս պահին Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Ինչ վերաբերում է կապիտուլյացիային, պետք է նշեմ, որ շատ տարօրինակ է հնչում դա, քանի որ նման քայլի գնալու համար երկու երկրները  մինիմումը պետք է պատերազմական իրավիճակում գտնվեն, բայց այս պարագայում Ադրբեջանի միակողմանի ագրեսիային ենք ականատես Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ, իսկ Հայաստանը միայն պաշտպանողական գործողություններ է ձեռնարկում։ Այս պարագայում, կարծում եմ, պետք է Ուկրաինայից օրինակ վերցնել, թե ինչպես պետք է գործել նմանատիպ իրավիճակներում։


-Ցեղասպանություն վերապրած ժողովրդի՝ հրեաների կառավարությունը շարունակում է ակտիվորեն Բաքու զենքզինամթերք հասցնել;Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր կառավարության նման գործելաոճին և արդյոք հրեական հանրության մեջ քննարկվում է այս հարցը։

-  Իսրայելի համար Ադրբեջանը շատ կարևոր է որպես Իրանի դեմ պլացդարմ, և կարող եմ վստահ ասել, որ Իսրայելը կանի ամեն անհրաժեշտ բան, որպեսզի հարմար պահին կարողանա  հարվածել Իրանին, ինչից Իրանը չի կարողանա ոտքի կանգնել։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանին զենքի մատակարարումը Իսրայելի կողմից շարունակվելու է նաև հետագայում։ Շատերը կարծում են, որ նման քաղաքականության պատճառը Հայաստանի ու հայերի դեմ ատելությունն է, ինքս չեմ կիսում այդ կարծիքը, քանի որ հաշվվարկն ուղղված է Իրանի դեմ, իսկ Հայաստանը պարզապես կանգնած է Ադրբեջանի ճանապարհին ու վերջինս էլ հրեական կողմից բավականին հաջող կերպով փորձում է ստանալ իր օգուտը։ Բացի այդ, եթե վաղը հանկարծ Իրանում իշխանափոխություն լինի՝ չեմ կարծում,թե Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները մնալու են նույնն ձևով։

-Հայաստանում քննարկում են ՀԱՊԿից դուրս գալու, արտաքին վեկտորը արևմուտքի, թե Ռուսաստանի կողմը պահելու հարցը։ Ո՞րն է Հայաստանի համար լավագույն որոշումն այս իրավիճակում։

-Սկսենք այնտեղից, որ նման հարցերը խաղի մակարդակի պետք չէ վերածել և Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է որոշի, թե Հասյաստանն ինչ վեկտորով պիտի գնա՝ արևմտյան թե պրոռուսական։ Իմ կարծիքով ընտրությունը պետք է մեկը լինի՝ հայկական, այսինքն, միշտ պետք է առաջնորդվել սեփական երկրի , պետության ու ազգի շահերով՝ դա պետք է լինի միակ առաջնահերթությունը։

Մեննի Կորսունսկի Արցախ Հայաստան Սփյուռք խմբագրի ընտրանի հարցազրույց Հայկա Ալոյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին