f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը վերացնում է ընտրությունները և բացում քաղաքական ցնցումների ճանապարհը


Հակաիշխանական թերթոն «Հայկական Թուրքական ժամանակի» գլխավոր խմբագրի և «թունդ ընդդիմադրի» կարգավիճակներում հանդես եկող Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է ընտրակեղծիքների մասին ու «աչոկներ» հավաքել՝ այդ թեմայով բոցաշունչ ելույթներ ունենալով:

Ուշագրավ է, որ իշխանության գալուց հետո նա «մոռացավ» ընտրակեղծիքների թեման: Չկա՛ որևէ դատապարտված՝ ընտրակեղծիքների հոդվածով:

Հարցն այն չէ, որ ընտրակեղծիքներ մինչև 2018 թվականը չեն եղել: Հանրության մոտ միշտ ողջամիտ կասկած է եղել, որ ընտրությունները կեղծվել են ընտրակաշառքների, վարչական-կրիմինալ ռեսուրսի, ԿԸՀ-ի գործունեության, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, կեղծ անձնագրերի, կրկնաքվեարկությունների և այլ միջոցներով: Բայց հարցն այն է, որ դրանց մասին խոսող Նիկոլը որևէ քայլ չի արել դրանք բացահայտելու և բացառելու ուղղությամբ: Դա է պատճառը, որ կա նաև ողջամիտ կասկած՝ ընտրակեղծարար գործիքակազմը Նիկոլը չի վերացրել դրանք սեփականաշնորհելու և իր օգտին աշխատացնելու համար:

Օրերս պարզ դարձավ, որ Նիկոլը ոչ միայն չի պայքարում ընտրակեղծիքների դեմ, այլ վերացնում է ընտրական ինստիտուտն ընդհանրապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջրկելով իր ընտանեկան թերթոնի աշխատակցին, որին նա պատգամավոր էր դարձրել բացառապես իրեն հավատարիմ շան պես ծառայելու և մտածելու կարողություններից զուրկ լինելու համար: Խոսքը «մեծն սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանի մասին է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամին, խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորին, «Հայկական Թուրքական ժամանակի» կիսագրագետ լրագրողին ԿԸՀ ղեկավար դարձնելը նշանակում է, որ Հայաստանում ոչ թե կեղծվելու են ընտրությունները, այլ ընտրություններ պարզապես չեն լինելու: Նիկոլը փորձում է ընտրությունները, բառիս բուն իմաստով, վերածել թվանկարչության: Վահագն Հովակիմյանն այն տեսակն է, որ կընթերցի ցանկացած թիվ, որը կհրահանգի Նիկոլը:

Սեփական կաշին փրկելու խնդրով մտահոգված Նիկոլը կուսակցականին նշանակում է ԿԸՀ ղեկավար, ինչն աննախադեպ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Հետո էլ ասում են, թե նա դեբիլ է ու չի կարողանում հեռանկարային ծրագրեր մշակել: Երբ որ հարցը վերաբերում է իր անձնական շահին ու աթոռին, Նիկոլը հեչ էլ դեբիլ չէ, լավ էլ հաշվում է ու «էն գլխից» քայլեր իրականացնում: Այլ բան, որ նրա քայլերն ու հաշվարկները ՀՀ շահերի դեմ են:

ԿԸՀ-ն կուսակցականացնելով՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանության ձևավորումը նույնիսկ տեսականորեն չի լինելու ընտրությունների միջոցով: Եվ սա այն մարդն էր, որը հայտարարում էր, թե, իբր, 2018-ից հետո այլևս ժողովրդին է վերադարձվել իշխանությունը և կեղծիքներ այլևս չեն լինելու:

Իրականությունն այն է, որ Նիկոլը ոչնչացնում է ընտրական համակարգն ու ճանապարհ բացում ցնցումային քաղաքական գործընթացների համար: Նա պատրաստ է Հայաստանի ու արյան գնով սեփական կաշին փրկել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլին հեռացնելը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Մինչև Նիկոլը չհեռացվի, Հայաստանն ապրելու շանս չի ունենալու:

Հայկ Ուսունց

Հ.Գ. 2018-ի «հեղափոխական» օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետական կառավարման համակարգում պետք է հայտնվեն միայն արժանավորները: Խոսում էին մերիտոկրատիայի հաստատման ու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից հրաժարվելու մասին: 2018-ի իշխանափոխությունից հետո արեցին հակառակը:

Մեր երկիրը հիմա կառավարվում է «Հայկական Թուրքկական ժամանակի» կադրային բազայի, «Հավաստի աղբյուր» ծածկանվան տակ թաքնվելու ու այդ թերթոնի մուտիլովկայական աշխատելաոճի միջոցով:

Նիկոլը պաշտոնները բաժանում է բացառապես խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: Իր թերթոնի կիսագրագետներին պաշտոնների է նշանակում, իր ընտանիքի անդամներին փողի ու մանդատի տեր է դարձնում:

«Հեղափոխական» փարիսեցիությունը հենց սա է որ կա:

Աղբյուրը՝7 օր

Նիկոլ Փաշինյան ընտրություններ Հայաստան խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին