f

Անկախ

Սա հանդիպում է կապիտուլյացիոն ակտը կնքելու կամ դրա կնքումը տեսանելի ապագայում հնարավոր դարձնելու համար․Վահե Թորոսյան


Ankakh.com-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գաղափարական հանձնաժողովի պատասխանատու, իրավագիտության թեկնածու դոցենտ Վահե Թորոսյանը։
-Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային Ժողովում ի՞նչի մասին էր, եթե ընդհանուր դիտարկենք։ Սա նախկին հռետորիկայի շարունակությու՞նն էր, հասարակության արձագանքն էր ստուգում, թե արդեն տեղի ունենալիք փաստի ամրագրում։ 

-Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում  ևս մեկ անգամ շեշտեց այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ մեզ համար կապիտուլյացիոն  ելքով:  Եթե հաշվի առնենք, որ գործող իշխանությունը իր վարքաբանությունից առհասարակ օտարել է Արցախը, եթե այն իհարկե երբևէ եղել է, ապա հասկանալի է, որ պայմանագրով Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս և վերջնականապես խաչ է քաշվելու նրա հայապատկան  հեռանկարի վրա: Եվ սա արվում է արցախահայության  ամենահիմնարար իրավունքների՝ ինքնորոշման և անվտանգության հաշվին, քանի որ ակնհայտ է, որ այդկերպ Արցախը նվազագույնը՝ հայաթափվելու է:  Արցախը Ադրբեջան է և վերջ գռեհկաբար վանկարկող մարդը  օգտվելով հանրության դյուրահավատությունից  ցույց տալ է տալիս, որ Արցախը իբրև թե  հանձվել է նախկինում:  Այն, որ բանակցային գործընթացը մշտապես  կառուցված է եղել զիջելու վրա դա անհերքելի է, բայց ոչ երբեք Արցախից տոտալ հրաժարման, ինչպես ներկայացվում է: Սա դասական մանիպուլյացիա է՝ ամբողջ բանակցային գործընթացը աղճատելու նպատկով:  Պետք է հիշեցնել, որ համաձայն 1992 թվականի հուլիսի 8-ի Գերագույն խորհրդի որոշման, անընդունելի են այն միջազգային և ներպետական պայմանագրերի ստորագրումը, որի համաձայն Արցախը համարվելու է Ադրբեջանի կազմում գործող սուբյեկտ:
-Այսօր Պրահայում այս պահին տեղի է ունենում Փաշինյան-Միշել—Մակրոն-Ալիև հանդիպումը, որից հետո տեղի կունենա Էրդողան-Փաշինյան հանդիպումը,ի՞նչ ակնկալել։ 

-Պետք է ակնկալել այն, ինչ բխում է գործող վարչակարգի որդեգրած  քաղաքականությունից: Սա հանդիպում է կապիտուլյացիոն ակտը կնքելու կամ դրա կնքումը տեսանելի ապագայում հնարավոր դարձնելու համար:  Արցախի հարցը այս իշխանությունը այևս փակված է համարում, ուստի պետք է խոսվի դրանք լեգալիզացնելու ուղղությունների մասին:  Թվում է, թե հայկական կողմի համար կարմիրը գիծը ՀՀ ինքնիշանությունն է իր 29.800 ք.մ. ով, բայց երբ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցվում  է, թե դուք ներկայացրեք  քարտեզ,  մենք տեսնենք ինչ ենք անելու,  պարզ է , որ նրանք ներկայացնելու են պահանջներ իրենց ձեռնտու և մեզ համար նույնքան կործանար պայմաններով: Արդեն իսկ շրջանառվում են 1919 թվականի քարտեզները:  Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը,  այն  ըստ էության կապիտուլյացիոն ակտի հետևանքն է,  որով մեզ Թուրքիան շարունակաբար շանտաժի է ենթարկում:

-Արդեն հայտնի է եռակողմ հանդիպման օրը՝ Միշել-Փաշինյան-Ալիև։ Արդյոք սա նշանակում է բանակցային պրոցեսից Ռուսաստանի վերջնական դուրս մղում։ 

-Ռուսաստանի դուրս բերումը  այս պահին ուտոպիստական թեզ է, Ռուսաստանը որքան էլ ներքաշված լինի իր համար ծանրագույն պատերազմում, նա երբեք չի դադարի այս տարածաշրջանում իր գործուն դերակատարությունը:  Իսկ կորցնել միջնորդական դերը նշանակում է կորցնել իր ազդեցությունը խնդրի լուծման վրա, հետևաբար աստիճանաբար դուրս գալ տարածաշրջանից:  Դա այս պահին թերևս անիրատեսական է:

-Փաշինյանի՝ Արցախի մասով հայտարարություններին արձագանեց Արցախի Հանրապետության նախագահը՝ անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարությամբ և հիշեցրեց մի շարք դրույթներ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները։ 

-Դատելով այդ հայտարարություններից Արցախի բարձրաստիճան այրերի դիրքորոշումը կարծես թե հակադրվում է ՀՀ իշխանությունների հնչեցրած թեզերին:  Այո խոսվում է ինքնորոշման իրավունքի և Մայր Հայաստանի հետ ունեցած կապի մասին,  ինչը ողջունելի է, բայց փաստացի այսօր Արցախի ժողովրդի ճակատագիրը տնօրինում է, ոչ թե հայ ժողովուրդը, այլ  մի քաղաքական կազմակերպություն, որը  չի թաքցնում  նույն Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու իր մտադրությունները:  Ուստի Արցախից հնչող հայտարարությունները հիշեցնում են անզորությունից մղված հուսահատ  և դեկլարատիվ արձագանքներ:  Այո, պետք է Արցախը դառնա ինքնիրավ գործոն,  պետք է լինի միջազգային իրավունքի սուբյեկտ: 

Նիկոլ Փաշինյան Ռեջեփ Թայիփ Էրդողան Իլհամ ալիև Արցախ Հայաստան Վահե Թորոսյան խմբագրի ընտրանի հարցազրույց

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին