f

Անկախ

Հիմա էլ ոմն Ալեքսանյան հայտարարում է` Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր. սա հերթական նողկալի ստախոսն է. Բարգրատյան


Այդ ճանապարհի կառուցման համար ՀՀ Նախարարների խորհուրդը հողահատկացում է կատարել։ ՀՀ Նախարարների խորհուրդը չէր կարող հողահատկացում կատարել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր գտնվում:

«Արդեն բան ու գործ չունենք զբաղված ենք պատգամավոր ՔՊ-ականների ստերը «լուսաբանելով»։ Հիմա էլ ոմն Վ.Ալեքսանյան նստած հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր։ Վկայակոչում է 2010-ին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Սովորական քաղաքացու համար դա ազդեցիկ է։ Արա դե նախկիններն են տվել, մտածում են, հեսա էս տղեն օրենքն էլ ա նշում։ Մինչդեռ գործ ունենք սովորական ա լյա նիկոլ բլեֆի հետ։ Այդ փոփոխություններով պարզապես ճշտված են համայնքների և մարզերի ներքին սահմանները։ Դրանք ոչ մի կապ չունեն արտաքին սահմանի հետ։ Գորիս-Կապանը միջպետական ճանապարհ է և չէր կարող դիտարկվել Սյունիքի մարզի կամ որևէ համայնքի կազմում։

Այդ ճանապարհի կառուցման համար ՀՀ Նախարարների խորհուրդը հողահատկացում է կատարել։ ՀՀ Նախարարների խորհուրդը չէր կարող հողահատկացում կատարել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։

Արխիվներից հանեք և ի ցույց դրեք այդ որոշումը։ Այլապես սա հերթական նողկալի ստախոսն է։ 2020-ի դեկտեմբերի 18-ին ձեր իշխանության մեկ այլ նողկալի ներկայացուցիչ պաշտպանության նախարար Վ.Հարությունյանը (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան) արձանագրություն է ստորագրում, որով Գորիս-Կապան-ճակատեն ճանապարհն ու նրան հարող տարածքները հանձնվում են Ադրբեջանին՝ ըստ Google-maps-ի (որին դրանից 2 տարի առաջ Ադրբեջանը դոնորություն էր արել)։

Այս պարոնին շաաատ էին վախեցրել նաև Ադրբեջանի ՊՆ սպառնալիքները։ Ահա սա է ճշմարտությունը, այլ ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենքի թերությունները»,- գրել է նա։

Հրանտ Բագրատյան Վահագն Ալեքսանյան Կապան- Գորիս ավտոճանապարհ Հայաստան ՖԲ Գրառում

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին