f

Անկախ

Ադրբեջանը կարող է մի մեծ տարածք գրավել Հայաստանում՝ Իրանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար․Գառնիկ Դավթյան


Ընդամենը մեկ ամիս առաջ Թուրքիայում բացվեց Զանգեզուրի (Սյունիքի մարզ) Ինքնավար Հանրապետություն» կազմակերպությունը, իսկ մի քանի օր առաջ էլ  Թուրքիայում բացվեց «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր խորհրդարան» հանձնաժողովը:

 Ankakh.com-ը ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ խոսեց հանձնաժողովի ստեղծման, դրա իրական վտանգների ու ադրբեջանա-թուրքական տանդեմի նվաճողական ծրագրերի մասին։

-Նման հանձնաժողովի ստեղծումը կարո՞ղ ենք համարել Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի բացահայտ դրսևորում։

 

-Բնականաբար ադրբեջանական կողմը տարիներ շարունակ, հատկապես 44-օրյա պատերազմի ավարտի հետո ավելի ինտենսիվացրել է Իրանի նկատմամաբ գոնե ռազմատենչ քաղաքականությունը գոնե սոցիալական և նաև այլ քաղաքական գործիչների միջոցով, տարատեսակ հայտարարություններ են հնչեցվում այսպես կոչված Հարավային Ադրբեջանի հիշատակմամբ, որը ենթադրում է Իրանի հյուսիսային հատվածը միացնել Ադրբեջանին, նշում են դա որպես իրենց պատամական տարածք և նշում են առհասարակ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չպետք է գոյություն ունենա։

Դրա վառ վկայությունն է 2021 թվականին իրանա-ադրբեջանական հարաբերությունների՝ պաշտոնական մակարդակով վատացումն էր։ Ինչ վերաբերում է ռազմական հարձակմանը, պատերազմ սկսելուց առաջ դու պետք է քարոզչական և քաղաքական հիմք ստեղծես դրա համար։ Դրանով դու համոզում ես հանրությանը, որ դա պետք է և երկրորդը հիմք ես ստեղծում հետագայում կողմերից մեկի կողմից քաղաքական լուրջ բացթողման պարագայում լեգիտիմացնել քո ռազմական հարձակումը կամ պատերազմը։

Եվ իհարկե նման կազմակերպությունների ստեղծումը նպատակ ունի առաջին հերթին այդ քաղաքական հենքը ստեղծելուն, որպեսզի հետագայում ինչ-ինչ հանգամանքների դեպքում, որովհետև հիմա չենք կարող ասել,թե ինչ զարգացումներ կլինի հինգ տարի հետո, կկարողանան տարածքային պահանջներ ներկայացնել Իրանի նկատմամբ և արդեն գործողությունների հասնել։ Դա հնարավոր է այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին  չլինի քարտեզի վրա, այլ մասնատված լինի տարբեր մասերի՝ հերթը գալու է բնականաբար Իրանին։ Որորվհետև այսպիսի կազմակերպությունների բացումը արդեն իսկ ազդակ են, որ ադրբեջանական կողմը նպատակ ունի ավելի մեծ էքսպանսիոն ծրագրերի և  կհիշեք թուրքական հեռուստաալիքներից մեկով մինչև 2050 թվականի Թուրքիայի ազդեցության քարտեզն էր հրապարակվել, որի մեջ մտնում էր նաև Իրանի մեծ մասը։ Դրա համար կարող ենք դիտարկել , որ սա Իրանի դեմ ռազմական բախման գնալու սկիզբն է որոշ չափով։

 

-Ադրբեջանը կհամարձակվի՞ Իրանի դեմ սադրանքների գնալ։

 

-Իրանի դեմ պատերազմ սկսելը բավականին լուրջ հաշվարկի արդյունքով պետք է լինի և բնականաբար Ալիևների կլանը որպես այդպիսին ունակ չէ միայնակ հարձակվել Իրանի վրա։Դրա համար պետք է լուրջ աջակցություն Իսրայելի,Պակիստանի և այլ երկրների, օրինակ, ԱՄՆի և այլ արտաքին ուժերից, որոնք որ դեմ են Իրանի զարգացմանն ու նպատակ ունեն Իրանի կազմաքանդմանը։ Գոնե այս փուլում ես դա չեմ տեսնում, նման բան տեսանելի չէ փորձագիտական դաշտի համար, որ այդպիսի մեծ այլիանս կա ձևավորված Իրանի դեմ, բայց հաշվի առնելով անկարգությունները, որ Իրանում են տեղի ունեցել և քսան օր է ու մինչև օրս էլ կա, ուղղակի փոքր ձևով է դա արտահայտվում, այդ անկարգությունների մեղավորների անունները նշվեցին՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, նաև գիտենք, որ հենց Թավրիզից դեպի հյուսիս, դեպի Հայաստան Ադրբեջանից ներթափանցած լուրջ գործակալական ցանց է գործում, որոնք ազդվում են Իսրայելի և Իրանի տարբեր կազմակերպությունների կողմից և իհարկե սրանք նույնպես գործում են, որպեսզի հետագայում Իրանի դեմ մեծ կոալիցիա ձևավորվելու պարագայում նաև գործածեն ներքին խժդժությունների գործիքը, որպեսզի ոչ միայն ռազմական գործողություններով, այլև ներքին անկայունությամբ թուլացնեն Իրանը։

 

-Սա  արևմուտքի հակաիրանական ծրագր՞ի իրականացման հերթական փուլն է, թե ավելի շատ թուրք-ադրբեջանական տանդեմի ինքնագործունեություն։

 

-Հարավային Կովկասում կամ առհասարակ Մերձավոր Արևելքում՝ հատկապես 44օրյա պատերազմից հետո Հայաստանի պարտությունից հետո Թուրքիայի դերի էապես մեծացմամբ, նրանց ուժն էլ է մեծացել,Թուրքիան տարածաշրջանում դարձել է որոշակիորեն գերտերություն, իհարկե հաշվի առնելով, որ Էրդողանն ունի հիմնականում էքսպանսիոն քաղաքականությունը և նրա կրեդոն դրանում է կայանում, միանշանակ չպետք է զարմանալ, որ Թուրքիան կարող է ինչ-որ իքս ժամանակ հետո տարածքային պահանջներ ներկայացնել Իրանին։ Արևմուտքի կողմից իրականացվող հակաիրանական արշավները, երբ խոսում են, որ Իրանը ժողովրդավար երկիր չի, այնտեղ ինչ-որ սահմանափակումներ կան և այլն, և այլն, փորձում են նաև շղարշ ստեղծել իրենց հետագա քաղաքական ճնշումներն ու ռազմական գործողությունները արդարացնելու համար։

Օրինակ, հայտարարեն, որ ժողովուրդը դեմոկրատիա է ուզում, փողոց է դուրս եկել՝ իրենք էլ պաշտպանում են ժողովրդին՝ հնարավոր է այսպիսի սցենար ձևավորեն։ Կամ ռազմական ագրեսիայի տեսքով, օրինակ Ադրբեջանը փորձի Հայաստանի մեծ տարածք օկուպացնի, Իրանն էլ դրան խանգարի, ռազմական միջոցով բնականաբար։ Թուրքիան էլ ռազմական միջոցով կարող է փորձի հարձակվել Իրանի վրա կամ ներքին խժդժություններ հրահրեն, այսինքն սցենարները բազմապիսի են և հնարավոր չէ մեկ պատասխանով տալ հարցի պատասխանը։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դևի գլուխը թաքնված է արևմուտքի ձեռքում։

Արևմուտքը ենթադրում է նաև այլ ուժեր՝ դեպի Մերձավոր Արևելք գնացող հատվածում, Իսրայելը, Պակիստանն ու այլ երկրներ, որոնք քիչ թե շատ մոտ են գտնվում տարածքային առումով Իրանին՝ համարվում են Իրանի կողմից ամենաշատ թիրախավորվածները և համապատասխանաբար հակառակը։

 

-Իրանական կողմն ի՞նչ լծակներ ունի Ադրբեջանում, լինեն դրանք կրոնական, թե տնտեսական, որոնք կարող է կիրառել իր դեմ հարձակման ժամանակ։

 

-Հաշվի առնելով, որ Ադրբեջանում, ինչպես նաև այլ մուսուլմանական երկրներում սուննիների և շիաների միջև կա տարրընկալում, Ադրբեջանը փորձում է այս առիթը բաց չթողնել և իր ազդեցությունը տարածել կրոնական առումով։

44-օրյա պատերազմի ժամանակ սպանված որոշ զինվորների հարազատներ, որոնք ունեն իրանական կողմնորոշվում, 2020 թվականի բախման ժամանակ՝ իրանա-ադրբեջանական, սև գլխաշորով փաթաթված խոսում էին, որ դա Ալիևի պատերազմն էր, որ նա է ցանկացել պատերազմ սկսել, իրենք չեն ցանկացել կռվել հայերի դեմ, հստակ ընդգծվածություն կար, որ դա Իրանի ձեռքի գործն է։ Առհասարակ, բոլոր ընգծված կրոնական խնդիրները որպես այդպիսին ունեն շատ լուրջ սոցիալական պրոբլեմ, օրինակ Ադրբեջանի տարբեր բնակավայրեր չունեն գազի հասանելիություն, հոսանք բավական քիչ է մատակարարվում, կամ ունեն այնպիսի բարձր գներ, որ բնակչության որոշակի շերտեր, որոնք իրենց չեն կարող թույլ տալ օգտվել այդ ռեսուրսներից։

Այս փուլում ավելի ակնհայտ փաստարկներ, որ Իրանը ունի լուրջ գործիքներ, որ կարող է օգտագործել՝ չեմ կարծում, որ դա տեսանելի կլինի՝ դա ռազմական գործիքի նման է՝ տեսանելի է ընթացքի մեջ։ Բայց միանշանակ ազդեցության լծակներ ունի։

 

Հայկա Ալոյան

Գառնիկ Դավթյան հարցազրույց Ադրբեջան Թուրքիա Իրան խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին