f

Անկախ

Ինչպես նիհարել՝ չվտանգելով առողջությունը․ 8 լայֆհաք


Լայֆհաք N 1։ Ընդունեք վիտամիններ

Մի մոռացեք, որ Ձեր արտաքին տեսքը մեծապես կախված է օրգանիզմում վիտամինների և մակրո և միկրոտարրերի բավարար քանակությունից։ Ուստի մտածեք բժշկի հետ խորհրդակցելու, ըստ անհրաժեշտության ստուգումներ անցնելու և անհրաժեշտ վիտամինային կոմպլեքսներ և սննդային հավելումներ ընդունելու մասին։

Ի դեպ, մերօրյա կյանքի անբաժան ուղեկից սթրեսը, քնի պակասը, նաև արևի լույսի պակասը նվազեցնում են գեղեցկության գլխավոր սպիտակուցի՝ կոլագենի արտադրությունն օրգանիզմում։ Ուստի շատ մասնագետներ խորհուրդ են տալիս 25 տարեկանից սկսած պրոֆիլակտիկ նպատակներով կոլագեն ընդունել։ Այն ապահովում է մաշկի էլաստիկությունը, ինչպես նաև մազերի, եղունգների և ոսկորների ամրությունը։

Լայֆհաք N 2։ Ջուրը ճիշտ խմեք

Կարևոր է ոչ միայն բավարար քանակությամբ ջուր խմել օրվա ընթացքում, այլ նաև այն ճիշտ պահերի խմել։ Սովորություն դարձրեք ուտելուց 30 րոպե առաջ մի բաժակ գոլ ջուր խմելը։ Այսպիսով և ավելի շուտ հագեցածության զգացում կունենաք՝ ընդունելով ավելի քիչ սնունդ, և կօգնեք մարսողությանը։ Իսկ ուտելուց հետո առնվազն 40 րոպե ցանկալի է ջուր չխմել։ Այսպիսով չի խախտվի ստամոքսի թթվային միջավայրը և մարսողության գործընթացը։ Ջուր խմելու ճիշտ ռեժիմն, անկասկած, դրական կանդրադառնա Ձեր մարմնի գեղեցկության և օրգանիզմի առողջության վրա։

Լայֆհաք N 3։ Հետևեք մարմնի չափսերին, ոչ թե քաշին

Նիհարողների մեծ մասը արդյունքը փորձում է գնահատել կշեռքի միջոցով։ Մինչդեռ պետք է հետևել ոչ թե քաշին, այլ մարմնի չափսերին։ Ճարպի և մկանների միևնույն ծավալն ունեն տարբեր քաշեր։ Ուստի ճիշտ սնվելու և մարզվելու արդյունքում մարմնի քաշն անգամ կարող է ավելանալ, իսկ չափսերը՝ նվազեն։  Ուստի, եթե առաջնորդվեք միայն կշեռքի ցուցանիշներով, կարող եք փոքր առաջընթաց նկատել, մինչդեռ նիհարելու պրոցեսը բուռն ընթանում է։ Ուստի մի քանի շաբաթ մարզումներից հետո փորձեք չափել մարմնի պարամետրերը, հնարավոր է՝ դրանք արդեն զգալիորեն փոփոխվել են, Դուք պարզապես չեք նկատել։

Լայֆհաք N 4։ Մի հրաժարվեք փոքրիկ ընդմիջումներից

Եթե քաղց եք զգում, մի հրաժարվեք փոքրիկ ընդմիջումներից՝ օրգանիզմին լրացուցիչ սթրես պատճառելով։ Պարզապես  վնասակար և անառողջ մթերքները փոխարինեք առողջ մթերքներով։ Հրաժարվեք քաղցրաբլիթներից, այլ տեսակ-տեսակ քաղցրեղեններից, բրդուճներից և նախապատվությունը տվեք սպիտակուցով և բջջանյութով հարուստ մթերքներին։ Այդպիսիք են մրգերը, ընդեղենը, ոչ բարձր յուղայնությամբ կաթնաշոռը, բանջարեղենը, պրոտեինային բատոնչիկները, առանց շաքարի չրերը և այլն։ Նման մթերքները և կհագեցնեն քաղցը և օգտակար են օրգանիզմի համար։

Լայֆհաք N  5։ Սննդակարգում ընդգրկեք աղցաններ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանջարեղենային  աղցանների օգտագործումը որպես առաջին ուտեստ նպաստում է քաշի նվազեցմանը։ Իսկ գաղտնիքն այն է, որ աղցանը ցածր կալորիականություն ունի։ Եվ ճաշից կամ ընթրիքից առաջ մեծ չափաբաժնով աղցան ուտելը կնպաստի նրան, որ քաղցը շուտ հագենա և հիմնական ուտեստից սովորականից քիչ ուտեք։ Կարևոր է, որ աղցանը լինի առանց կալորիական սոուսի, օրինակ՝ առանց մայոնեզի և թթվասերի։

Լայֆհաք  N 6։ Ունեցեք սնվելու կանոնավոր ռեժիմ

 Նիհարելու համար կարևոր է, որ սնվելու ռեժիմը լինի կանոնավոր։ Նախ՝ տևական ժամանակ քաղցած մնալը կարող է մարսողական համակարգի խնդիրների պատճառ դառնալ։ Երկրորդը՝ սնվելու կանոնավոր ռեժիմը կարևոր է, որպեսզի օրգանիզմն արտակարգ իրավիճակի չանցնի և  սնունդ ընդունելիս չսկսի այն պահուստավորել ճարպի տեսքով՝ պատրաստվելով օրվան, երբ  նորից «կմոռանաք» սնվել։Սննդաբանները խորհուրդ են տալիս Ձեր օրվա սննդի չափաբաժինը բաժանել 5-6 մասի, այսինքն՝ ուտել քիչ-քիչ և շուտ-շուտ։ Այսկերպ նյութափոխանակությունը կարագանա, ինչն էլ կնպաստի ավելորդ ճարպի այրմանը և ցանկալի արդյունքների ապահովմանը։

Լայֆհաք N 7։ Շուտ քնեք

Չզարմանաք, այո, քունը ևս կարևոր է առողջ օրգանիզմ և ցանկալի քաշ ունենալու հարցում։ Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր պառկել քնելու ժամը 22-23։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նման ռեժիմը կարևոր է հորմոնների բնականոն արտադրության համար։ Վաղ քունը նաև կնվազեցնի ուշ ժամին քաղց զգալու և գայթակղությանը չդիմանալով սնունդ ընդունելու հավանականությունը։

Լայֆհաք N 8։ Մարզվեք

Գեղեցիկ կազմվածք ունենալու համար օարտադիր չէ ծանրաբեռնված մարզվել, բայց մի փոքր սպորտը ցանկալի է։ Կարելի է մարզվել օրական 20 րոպե։ Օրինակ՝ առավոտյան ժամերին։ Դա անպայման ցանկալի արդյունք կապահովի։ Կարևորը հիշեք՝ մարզվել պետք է կանոնավոր, թեկուզ և մի քանի րոպեով։

Ցանկալի կազմվածք ունենալու համար ժամանակ է պետք։ Եղեք համբերատար, հետևեք խորհուրդներին և կունենաք ցանկալի արդյունք։

Աղբյուրը՝ woman.ru

 


 

առողջական խմբագրի ընտրանի նիհարել առողջ ապրելակերպ առողջ սնունդ ավելորդ քաշ գեղեցիկ կազմվածք

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին