f

Անկախ

Մալխաս Ամոյանն աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն է, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր


Իսպանիայում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի նաև ըմբշամարտիկ Գևորգ Թադևոսյանը։

Իսպանիայի Պոնտեվեդերա քաղաքում Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց մինչևը 23 տարեկան ըմբիշների աշխարհի չեմպիոնի կոչումը։

Մրցումային առաջին օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկան երեք ըմբիշներ՝ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։ Ինչպես պարզվեց հետո երեքն էլ գորգ էին դուրս գալու «մեդալային» գոտեմարտում։

Մալխաս Ամոյանի համար ամենածանր գոտեմարտը մեկնարկային մրցելույթն էր։ Հայ ըմբիշ մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարին էր։ Գրանցվեց 1։1 հաշիվը, բայց քանի որ մեր ըմբիշը վերջինն էր միավորը վաստակել, հաղթանակը շնորհվեց Ամոյանին։

Այնուհետև հետևեցին հաղթանակները մեքսիկացի Էմանուել Կաստրոյի, ղըրղզ Ակիլբեկ Տալանտբեկովի և կիսաեզրափակիչում էլ ճապոնացի Նաո Կուսակայի նկատմամբ։ Մալխասը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն էր Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուն։

 

Ամոյանը գերազանց սկսեց գոտեմարտն ու 45 վայրկյան անց հաղթում էր 7։1 հաշվով։ Սա բավական էր, մեր հավաքականի տիտղոսակիր ըմբիշը մեկ միավոր տվեց մրցակցին ու հաղթանակի հասավ 7։2 հաշվով` նվաճելով հերթական տիտղոսը։

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակիչում, պարտվելով վրացի Գիորգի Շոփաձեին, սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ ու այս փուլում, հաղթելով իսրայելցի Աբերե Ֆետենեին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու ուկրաինացի Մաքսիմ Լիուի հետ։ Դժվարին գոտեմարտում հայ ըմբիշը հաղթեց 3։1 հաշվով ու դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Տիգրան Մինասյան (60կգ), Սահակ Հովհաննիսյանին(67կգ), Շանթ Խաչատրյանին (72կգ), Գագիկ Հակոբյանին(82կգ) և Հայկ Խլոյանին(97կգ) չհաջողվեց հասնել եզրափակիչ։

Մալխաս Ամոյան Հայաստան Սպորտ ըմբշամարտ Տեսանյութ Աշխարհի չեմպիոն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին