f

Անկախ

«Հրապարակ». Հրանտ Բագրատյանն ընդդեմ սոցապի. Հրաժարվում են նրան հատուկ թոշակ տալ. այն կազմում է 1 մլն դրամ


«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը դատարանի վճռից հետո էլ չի ցանկանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին վճարել օրենքով նախատեսված կենսաթոշակը։ Դատալեքսից տեղեկացանք, որ Բագրատյանը հայց է ներկայացրել  ընդդեմ սոցապի՝ պահանջելով պարտավորեցնել, որ ՀՀ ԳԽ 21.10.1991թ. «ՀՀ կառավարության, նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, հատուկ թոշակ նշանակեն հայցվորին, որը կազմում է մոտ 1 միլիոն դրամ։

Բանն այն է, որ Հրանտ Բագրատյանի վրա է տարածվում մինչեւ 2006-ը գործող օրենսդրությունը, որով վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին հատուկ թոշակ էր սահմանվում:

Սոցիալական ծառայությունը հրաժարվում է դա անել` պատճառաբանելով, թե այդ «հատուկ թոշակ»-ը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ` ԳԽ 1991 թ. որոշումը 2006 թ. նոյեմբերի 28-ին չեղյալ է համարվել, իսկ նոր օրենքը նախկին վարչապետների համար չի նախատեսում հատուկ թոշակ: Բայց անգամ իրավաբանականի ուսանողները գիտեն, որ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն, այսինքն՝ 2006 թ. ընդունված օրենքը կարող է տարածվել միայն 2006 -ից հետո վարչապետ աշխատած անձանց վրա։ Եվ վարչական դատարանին այլ բան չէր մնում անել, քան բավարարել հայցվորի օրինական պահանջը:

Դատավոր Կարեն Զարիկյանը հօգուտ Բագրատյանի վճիռ է կայացրել, սակայն գործող իշխանությունը կարծում է, որ 1 միլիոն եւ ավելի աշխատավարձ ու պարգեւավճարներ կարող են ստանալ միայն թերուս ՔՊ-ականները,  երկրի ամենաբարդ շրջանում` 1993-96 թթ․, կառավարությունը ղեկավարած անձը պետք է 50-60 հազար դրամ կենսաթոշակ ստանա, եւ վճիռը չեն կատարել` այն բողոքարկելով վերաքննիչ դատարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հրանտ Բագրատյան Դատարան Կենսաթոշակ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին