f

Անկախ

Մենք պետք է խաղանք ոչ թե հիմնական խաղացողների հակասությունների վրա, այլ պետք է խաղանք նրանց ընդհանրությունների վրա․Արման Աբովյան


Պետք է շատ հստակ և պարզ հասկանալ, որ բոլոր լավ և գեղեցիկ խոսքերի հետևում՝ խաղաղություն և այլն, յուրաքանչյուր գերտերություն հետապնդւոմ է իր շահերը․ այո, Միացյալ Նահանգները և պայմանական Արևմուտքը հետաքրքրված են, որ խնդիրը լուծվի, թե ինչ եղանակով խնդիրը կլուծվի՝ հավատացնում եմ իրենց այդքան էլ հետաքրքիր չի։ Ankakh.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Պատելի հայտարարությանն այն մասին, որ Միացյալ նահանգների վերջնանպատակը Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է ու խաղաղության վերջնական հաստատումը, այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Բացի խնդիր լուծման եղանակներից՝ իրենք նաև դիտարկում են ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից և այս պարագայում ինչ կարող է դա արժենալ՝ օրինակ Արցախի ոչնչացումը, որովհետև գոյաբանական խնդիրները Հայաստանի համար չեն վերանում, հասկանո՞ւմ եք։ Եվ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի պխայմանագիր չի կարող երաշխավորել հայաստանի անվտանգությունը, սակայն նույն պայմանագիրը կարող է երաշխավորել Արցախի ոչնչացումը»,- նշեց Աբովյանը։

Քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ Իրանը հետաքրքրված է, որ հանկարծ Հայաստանի տարածքային մաբողջականությունը չխախտվի, որովհետև դա ավտոմատ բերում է Սյունիքի անեքսիայի և բավականին լուրջ խնդիրների՝ Իրան-Հայաստանի սահմանի վրա, իսկ Իրանը դիտարկում է հայ-իրանական սահմանը որպես իր վերջին պատուհան, որը չի վերահսկվում պայմանական Արևմուտքի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Այս պարագայում, այո, Իրանը պատրաստ է և բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել՝ սկսած զենքից՝ վերջացրած դիվանագիտական և քաղաքական աջակցությունից։

Հարցին, թե արդյոք դրական մտիում է այն տարածված տեղեկությունը, որ Հայաստանը Իրանից ԱԹՍ գնելու հայտ է ներկայացրել ասաց, որ դա նորմալ գործընթաց է։

«Նորմալ, քաղաքական գործընթաց է, մեր շահերն այս պարագայում համընկնում են և շատ ողջունելի է, որ ռազմական համագործակցության գործընթացը գնում է առաջ, սակայն դրա հետ մեկտեղ պետք է հասկանանք, որ դա հակասում է արևմտամետ դիրքորոշմանը, որը բռնել է Հայաստանի իշխանությունը։ Իմ կարծիքով իրենք փորձում են խաղալ արևմուտք-արևելք, Իրան-ԱՄՆ-ը, Ռուսաստան դաշում ՝ հակասություննռրի վրա, ինչը լավ չի։ բայւց, այնուամենայնիվ, կրկնեմ, Իրանի այդ քայլը դրական եմ գնահատում»,- նկատեց վերջինս։

Նա հավելեց, որ Հայաստանում և Հայաստանի և Արցախի շուրջ գերտերությունների պայքար է գնում ։ Եվ պայմանական արևմուտքի դիրքերի ամրապնդումը, իսկ դա Եվրամիության դիտորդական խմբի ժամանելու գործընթացն է, որը դիտարկվում է Իրանի և Ռուսաստանի կողմից վտանգավոր  երևույթ են դիտարկում, որոնք վտանգելու են այս երկու պետությունների կենսական շահերը տարածաշրջանում, և մեջբերում է իրանական մի ասացվածք․«Ասում են, որ քաղաքացիական մարդկանց հտևում թաքնված են զենքով մարդիկ, այսինքն իրենք նկատի ունեն, որ միգուցե առաջին առաքելությունը քաղաքացիական մարդիկ են, բայց հաջորդը կարող է տարածաշրջանում հայտնվեվ Իրանին ոչ բարեկամ երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ՝ ընդհուպ մինչևև Զինված Ուժեր, նույնը Ռուսաստանն է համարում և համարում է այդ գործընթացը շատ վատ և բավականին վտանգավոր իր համար։ Լավ չի, ամեն դեպքում պետք է համադրել մեր բոլոր գործողությունենրը առ այն, որ մենք հիմնական խաղացողների ոչ թե հակասությունների վրա խաղանք, այլ խաղանք նրանց ընդհանրությունների վրա»,-շեշտեց Աբովյանը։

Քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ շուտով նաև ԵԱՀԿ դիտորդների խումբն է ժամանելու Հայաստան, ինչն արդեն առաջացրել է Ադրբեջանի ու Թուրքիայի դժգոհությունը, սակայն այստեղ  խպնդիրն այն է, որ Եվրամիությունն ավելի արագ արձագանքեց, իսկ ԵԱՀԿ-ի կազմի մեջ կան ոչ միայն դասական եվրոպական պետություններ, այլև Եվրոպայից դուրս պետություններ և այստեղ եվրոպացիների կողմից վերահսկման խնդիր է կանգնած։

«Ամեն դեպքում ԵԱՀԿ դիտորդներ էլ են գալու, որոնց գործառույթը Ադրբեջանը կտրականապես մերժեց»,- ասաց Արման Աբովյանը:

Հայաստան Արման Աբովյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին