f

Անկախ

Իրանին վախեցնում է Արևմուտքի ավելի խորը ներթափանցումը Հայաստան. Ստանիսլավ Տարասով


Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանի կողմից արվող քայլերին: Regnum գործակալությունը հրապարակել է «Իրանը կվերադառնա՞ Անդրկովկաս» վերտառությամբ ծավալուն հոդվածը, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

«Հոկտեմբերի 17-ից Իրանը բավականին լայնածավալ «Էգտեդար» («Ուժ») զորավարժություններ է անցկացնում Արդաբիլ և Արևելյան Ադրբեջան նահանգներում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին։ Զինվորականները զորավարժություններ են վարում մարտական ուղղաթիռների, օդադեսանտային վայրէջքի, գիշերային հարկադիր երթերի, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Բացի այդ, զինծառայողները Արաքս գետի վրայով պոնտոնային կամուրջներ են կառուցում։ Ճիշտ է, Իրանը ծանուցել է Ադրբեջանին զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին: Երկիրը նախկինում էլ է դրանք անցկացրել երկրի այս հատվածում։ Բայց դրանք հատկապես հաճախակի են դարձել ղարաբաղյան երկրորդ պատերազմից և Ադրբեջանի ու Հայաստանի, այսպես կոչված, հետկոնֆլիկտային շրջան մտնելուց հետո», - գրում է Տարասովը:

Հեղինակի խոսքով՝ Թեհրանը վստահ է, որ տարածաշրջանում սահմանների փոփոխման խնդիրն է դրված՝ մատնանշելով Սյունիքով «ՆԱՏՕ-ի միջանցքի» առաջացման հավանականությունը, որը կարող է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապել Նախիջևանին։ Ընդ որում, մատնանշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան որոշակի պայմաններում և հանգամանքներում կարող են գրավել հայկական Մեղրիի շրջանը և կտրել Իրանը Հայաստանից։

«Մենք դա թույլ չենք տա», - ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը` միաժամանակ մատնանշելով, որ ենթադրյալ ռազմական գործողության հետևում կանգնած են Միացյալ Նահանգները և Իսրայելը:

«Միաժամանակ իրանական կողմը ներկա իրավիճակը գնահատելիս ինչ-որ բան մինչև վերջ չի ասում: Իրանցի քաղաքական գործիչների և մամուլի բազմաթիվ հայտարարությունների մեր վերլուծությունը հիմք է տալիս հետևյալ հիմնական եզրակացությունների. 

Առաջինը. անդրկովկասում Արևմուտքի դեռևս արտասովոր դիվանագիտական ակտիվությունը Թեհրանը կապում է այնտեղ Ռուսաստանի ազդեցության թուլացման գործընթացի, այնտեղ աշխարհաքաղաքական վակուումի առաջացման հետ, որը լրացնում է թուրք-ադրբեջանական դաշինքը։ 

Երկրորդ. Թեհրանը Երևանի արտաքին քաղաքականության մեջ տեսնում է ձևավորվող արևմտյան թեքություն: Նրանք վախենում են Արևմուտքի ավելի խորը ներթափանցումից Հայաստան՝ շրջանցելով Թուրքիան, ինչը կապված է Ռուսաստան-Հայաստան-Իրան վեկտորի հնարավոր փլուզման հետ:

Ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում Թեհրանը լրջորեն անհանգստացած է քրդական և ադրբեջանական խաղաքարտերով խաղալու միջոցով Իրան ներթափանցելու ԱՄՆ կարողությամբ, ինչը վտանգ է ներկայացնում երկրի տարածքային ամբողջականության համար: Իրանի համար սա արդեն ոչ թե տեսական բնույթի արտացոլում է, այլ Մեծ Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության շարունակվող փոփոխությունների գիտակցում: Բայց այս պահին իրավիճակը դեռ անորոշ է։ Իրանը փորձում է լուծումներ գտնել երկկողմ դիվանագիտության մակարդակով. պատահական չէ, որ այցով Երևան էր ժամանել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ «իրենք դեմ են օտարների ներկայությանը այս տարածաշրջանում՝ լինի դա Ադրբեջանում, թե Հայաստանում»։ Թեհրանը տարբեր մակարդակներով կապեր է պահպանում նաև Բաքվի հետ։ Բայց նա հասկանում է, որ անդրկովկասյան մեծ խաղի մեջ արդյունավետ մտնելու համար անհրաժեշտ է լայն երկխոսության գնալ, առաջին հերթին Ռուսաստանի հետ, որպեսզի չեզոքացվի Թուրքիան՝ մեկ այլ ուժեղ տարածաշրջանային խաղացողը։ Միան այնպես, որ նրա հետ լուրջ առճակատման չգնա։ Բացի այդ, աստիճանաբար  իրադարձությունների կենտրոն է տեղափոխվում Մեծ Ադրբեջանի խնդիրը։ Իրանի շահը դա կանխելն է, իսկ եթե չհաջողվի, ապա գործընթացը սկսի իր սցենարով, որպեսզի Արևմուտքին զրկի հյուսիսում հակաիրանական հենակետ ստեղծելու հնարավորությունից։

Այդ իսկ պատճառով Թեհրանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Հնարավոր է, որ Բաքվի հետ էսկալացիայի դեպքում նա առաջին հերթին փակի միակ ճանապարհը, որն անցնում է նրա տարածքով և կապում է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարության հետ։ Այլ բան է, թե ինչպես իրեն կպահի Հայաստանը։ Մոսկվայի հետ դաշինքում մի բան է, Արևմուտքի հետ դաշինքում՝ այլ բան:

Ուշադրություն դարձնենք ևս մեկ կետի. զորավարժություններն անցկացնում է ոչ թե իրանական բանակը, որն ապահովում է երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, այլ ԻՀՊԿ-ն, որը պատասխանատու է երկրի տարածքից դուրս ռազմական գործողությունների համար։ Ուստի Իրանի զորավարժությունները ազդանշան են ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև արտատարածաշրջանային խաղացողներին։ Վտանգն այն է, որ խոսքն այլևս ոչ թե աշխարհաքաղաքական խաղատախտակի վրա ֆիգուրները տեղափոխելու ցանկության, այլ Թեհրանի կողմից իր անվտանգությունը ռազմական ճանապարհով ամրապնդելու հոգեբանական պատրաստակամության մասին է: Իրավիճակից ելքը Իրանի ներգրավումն է համակովկասյան քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներին, ինչը չարվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Բայց արդյոք Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը պատրա՞ստ են դրան։ Միևնույն ժամանակ Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, թեև հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Թեհրանից կրկին հաշտարար հայտարարություններ լսենք, տեսնենք այցելություններ Բաքու և Երևան և խորը բարեկամության ու համագործակցության հավաստիացումներ, ինչպես դա մեկ անգամ չէ, որ եղել է անցյալում», - եզրափակել է Տարասովը:

Իրան Հայաստան Ստանիսլավ Տարասով վերլուծություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին