f

Անկախ

Ինչպես ամրացնել իմունիտետն աշնանը․ 7 պարզ միջոց


Աշուն է։ Իմունիտետն ամրացնելու ճիշտ պահն է։ Իհարկե, առողջ և առույգ լինելու համար կարևոր է, որ կանոնավոր կերպով մարզվեք և լավ հանգստանաք։ Բայց ոչ պակաս կարևոր է նաև սնունդը։ Բժիշկները կարծում են, որ աշնանը մարդու օրգանիզմն ավելի լավ է յուրացնում սննդարար նյութերը, քանի որ պատրաստվում է երկարատև ձմռանը և ցրտերին։ Ուստի առաջարկում ենք 7 պարզ և արդյունավետ միջոց, որոնք կօգնեն առողջ լինել և դիմակայել մրսածությանն ու հարբուխին։

1․ Ճիշտ սնվեք

Հրաժարվեք տապակած կերակուրներից և նախապատվությունը տվեք շոգեխաշած սննդին։ Այսկերպ եփած սնունդն ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում և  ավելի հեշտ է մարսվում։

Սննդի մեջ շատ համեմունքներ ավելացրեք։ Իմունիտետն ամրացնելու համար հիանալի միջոց  են սխտորը, պղպեղը, կոճապղպեղը։

Սննդակարգում մեծ տեղ հատկացրեք ձկանը, մսին և կաթնամթերքներին։ Այս մթերքները հարուստ են սպիտակուցներով, որն էլ կօգնի օրգանիզմին դիմակայել մրսածությանը։

Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք մթերքներին, որոնք հարուստ են A, B5, C, D, F, PP վիտամիններով։ Այս վիտամինները շատ կարևոր են օրգանիզմի համար։ Իսկ այս վիտամիններով հարուստ են գազարը, կարմիր պղպեղը, լոլիկը, մասուրը, ցիտրուսային մրգերը, ընդեղենը, լոբազգիները, խնձորը, կանաչեղենը, ձուկը։

2․ Հրաժարվեք դիետաներից

Նիհարելու համար հատկապես աշնանը ծայրահեղությունների մի դիմեք։ Եթե ավելորդ քաշ ունեք, զբաղվեք սպորտով, ճիշտ սնվեք։ Սնունդը պետք է լինի բալանսավորված։ Ձեր օրգանիզմն  իրեն անհրաժեշտ չափաբաժիններով պետք է ստանա բոլոր միկրո և մակրոտարրերը և վիտամինները։ Հենց սա է առողջության, գեղեցկության և ամուր իմունիտետի գավականը։

Մինչդեռ դիետաներն ինչ-որ պահի կհանգեցնեն իրավիճակի, երբ օրգանիզմը չի ստանա բավարար սննդարար նյութեր, վիտամիններ։ Դրա հետևանքով էլ կթուլանան օրգանիզմի պաշտպանական գործառույթները՝ խոցելի դառնալով զանազան վիրուսների նկատմամբ։

Հատկապես վտանգավոր են մոնոդիետաները, երբ սննդակարգում ներառվում է որևէ մեկ կոնկրետ մթերք, հաճախ՝ բրինձ, խնձոր կամ կեֆիր։ Նման սնունդը շատ արագ օրգանիզմը ուժաթափ կանի։

Իսկ եթե ամեն դեպքում ցանկանում եք բարելավել Ձեր կազմվածքը, կարող եք կարդալ մեր նյութն այն մասին, թե ինչպես նիհարել՝  չվտանգելով առողջությունը։

3․ Օգտագործեք մթերքներ, որոնք հարուստ են ցինկով և սելենով

Ցինկը և սելենը պատասխանատու են ամուր իմունիտետի ձևավորման համար։ Սրանք հրաշալի դաշնակիցներ են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում։ Իսկ սրանցով հարուստ են լոբազգիները, արևածաղիկը, ամբողջահատիկ հատիկեղենը, կանաչեղենը, ձուկը, ընդեղենը, սխտորը, ծովամթերքները։ Եթե կարծում եք, որ սննդի միջոցով ձեր օրգանիզմը բավարար քանակությամբ այս միկրոտարերրից չի ստանում, ապա կարող եք խորհրդակցել Ձեր ընտանեկան բժշկի հետ՝ կոմպլեքս հաբերի միջոցով դրանք ստանալու համար։

4․ Ավելի շատ թարմ բանջարեղեն և մրգեր օգտագործեք

Մրգերն ու բանջարեղենները հարուստ են վիտամիններով և միկրոտարրերով, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար։ Համարվում է՝ եթե օրական 500 գրամ տարատեսակ թարմ միրգ և բանջարեղեն եք օգտագործում, ապա օրգանիզմն ստանում է բավարար քանակությամբ վիտամիններ և սննդարար նյութեր։  

Հայտնի է, որ հատկապես օգտակար են սեզոնին բնորոշ մրգերն ու բանջարեղենները։ Աշնանը կարող եք օգտագործել խնձոր ու տանձ, սերկևիլ, կաղամբ, բազուկ, գազար, դդում, նեխուր և այլն։

5․ Մի չարաշահեք շաքարավազի, սուրճի և ակլոհոլի օգտագործումը

Եթե ուզում եք լինել առողջ և չհիվանդանալ, ապա պետք է վերահսկեք այս մթերքների կիրառությունը։ Բազում հետազոտություններով, օրինակ՝ ապացուցվել է, որ շաքարավազի չարաշահումը թուլացնում է իմունիտետը։ Իսկ եթե կյանքն առանց քաղցրի չեք պատկերացնում, ապա նախապատվությունը տվեք մեղրին և չրերին։

Նույնը և սուրճի դեպքում։ Գիտնականները պարզել են, որ օրական 5 բաժակից ավել սուրճ օգտագործելը 30 տոկոսով դանդաղեցնում է իմունային համակարգի արձագանքը հիվանդածին մանրէների գրոհի ժամանակ։ Սուրճը մասամբ  կարող եք փոխարինել կանաչ թեյով, որը սուրճի պես թարմացնում է, բայց ավելի օգտակար է, քան սուրճը։

Իսկ ալկոհոլը արգելակում է օրգանիզմում հակամարմինների և լիմֆոցիտների առաջացումը։ Օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վերականգնվում են ալկոհոլի ազդեցությունն անցնելուց  մի քանի օր անց։

6․ Քաղցած ժամանակ մեղր կերեք

Այս անուշեղենի բուժիչ հատկությունների մասին մարդկությունը տեղյակ է դեռևս հին ժամանակներից։ Այն ունի հակաբորբոքիչ, հակասթրեսային և իմունախթանիչ հատկություն։ Հատկապես մրսածության  ժամանակ մեղրն անփոխարինելի բնական բուժիչ միջոց է։

Սովորություն դարձրեք առավոտյան և երեկոյան մեկ գդալ մեղր ուտելը։ Ավելի լավ է սոված ժամանակ։ Նշենք, որ ցանկալի չէ մեղրը ջերմային մշակման ենթարկել։ Հատկապես օգտակար է մեղրի և ընկույզի հմադրությունը։ Նման անուշեղենը ոչ միայն կամրացնի իմունիտետը, այլ նաև ուժ և եռանդ կհաղորդի։

7․ Օրգանիզմը մաքրեք տոքսիններից

Օրգանիզմը մաքրելու գործընթացը կտրուկ ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը և թույլ է տալիս ամրապնդել իմունիտետը։ Պատճառն այն է, որտոքսիններով  գերծանրաբեռնված օրգանիզմը չափից շատ էներգիա  է օգտագործում դրանց չեզոքացման համար և դրա հետանքով երբեմն չի հասցնում պատշաճ արձագանքել արտաքին ագրեսիային։ Նման խնդրից խուսափելու համար կարելի է մաքրել աղեստամոքսային համակարգը։

Իսկ դրա համար խորհուրդ է տրվում օրը սկսել ուտելուց 30 րոպե առաջ մեկ բաժակ գոլ ջուր խմելով։ Իսկ օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմեք։ Առողջ մարդու օրգանիզմին օրական անհրաժեշտ է 1,5-2 լիտր ջուր։

Կարելի է օգտագործել նաև միզամուղ հատկություն ունեցող մթերքներ՝ ձմերուկ, սեխ, վարունգ։ Օգտակար է նաև բջջանյութով հարուստ միրգ և բանջարեղեն օգատագործելը, որոնք աղիքներից դուրս կբերեն տոքսինները։

Օրգանիզմը մաքրելու գործընթացը օգտակար է ոչ միայն առողջության համար, այլ նաև գեղեցիկ կազմվածք ունենալու համար։ 

 

առողջապահություն սնունդ առողջ սնունդ խմբագրի ընտրանի աշուն իմունիտետ բարձր իմունիտետ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին