f

Անկախ

8 բան, որ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո


Սննդաբանը ներկայացնում է, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո։

Երբեմն, ինքներս էլ չգիտակցելով, թույլ ենք տալիս սխալներ, որոնք հետագայում իրենց բացասական հետքն են թողնելու մեր առողջության վրա։ Նման սխալների թվում են շատերի համար անվնաս թվացող սովորությունները, որոնք սնվելու գործընթացի մաս են կազմում։

Լոնդոնի թագավորական քոլեջի շրջանավարտ, սննդաբան Նիդհա Շարման ուշադրություն է հրավիրում 8 սխալների վրա, որոնք հաճախ ենք թույլ տալիս առօրյա կյանքում։

«Հաճախ ինքներս էլ չենք գիտակցում, որ վնասում ենք մեր առողջությունը։ Շատերն ունեն սննդի հետ կապված թվացյալ անվնաս սովորություններ, որոնք հանգեցնում են ինքնազգացողության վատացման և օրգանիզմի բնականոն գործունեության խաթարման։ Հիմա ճիշտ պահն է նման սովորությունները բացահայտելու և դրանցից հրաժարվելու»,- ասում է նա։

1․ Չի կարելի լոգանք ընդունել ուտելուց անմիջապես հետո

Ուտելուց հետո արյունը կենտրոնանում է աղեստամոքսային համակարգում՝ օգնելու մարսողութանը։ Երբ տաք ցնցուղ եք ընդունում, մարմնի ջերմաստիճանը փոխվում է։ Արդյունքում արյունը հոսում է դեպի մաշկը։ Դա կարող է հանգեցնել մարսողության գործընթացի դանդաղման։

2․ Խուսափեք ակտիվ ֆիզիկական վարժանքներից

Եթե ուտելուց հետո անմիջապես սկսեք մարզվել,  վազել, արագ քայլել կամ, օրինակ՝ տանը մեծ մաքրություն նախաձեռնեք, որն էլի կապված է ֆիզիկական ակտիվության հետ, կարող եք ունենալ սրտխառնոց, մարսողության խանգարում, փորացավ և թթվային ռեֆլյուքս։

3․ Ուտելուց հետո անմիջապես մի պառկեք, անգամ եթե շատ եք ցանկանում

Պառկելու դեպքում մարսողական հյութը վեր է բարձրանում, ինչն էլ կարող է այրոց առաջացնել։ Առավել ևս մի քնեք կուշտ ուտելուց հետո։ Քնած ժամանակ նյութափոխանակության գործընթացները դանդաղում են։ Արդյունքում սննդի հետ ստացած կալորիաները կվերածվեն ճարպային շերտի։ Բացի այդ, սնվելուց  հետո անմիջապես քուն մտնելը կարող է հանգեցնել փորկապության և մետեորիզմի։

Ուտելուց հետո քնելը հատկապես վտանգավոր է այն մարդկանց համար, որոնք ունեն սիրտանոթային համակարգի հիվանդություն, բարձր զարկերակային ճնշում, աթերոսկլերոզ։

4․ Ուտելուց հետո ջուր շատ մի խմեք

Ուտելուց անմիջապես հետո ջուր շատ խմելու դեպքում մարսողական հյութը նոսրանում է, ինչի հետևանքով էլ դժվարանում է մարսողությունը։ Ուտելուց հետո ջուր կարող եք խմել 30-60 րոպե անց միայն։

5․ Մի կռացեք

Ուտելուց հետո խուսափեք կռացած գործ անելուց, օրինակ՝ հատակ լվանալուց։ Լիքը ստամքոսով առաջ կռացած վիճակում գործ անելը կարող է թթվային ռեֆլյուքս առաջացնել։ Ցանկալի չէ նաև ուտելուց հետո մեջքը կորացրած, կուչ եկած  վիճակում հեռախոսը փորփրելը։

6․ Մի կերեք մրգեր հիմնական սննդից հետո

Հիմնական սնունդն ընդունելուց հետո միրգ ուտելը  վնասակար է, քանի որ այս պարագայում խաթարվում է օգտակար նյութերի յուրացման գործընթացը։ Մրգերը ցանկալի է ուտել նախաճաշի և ճաշի  կամ ճաշի և ընթրիքի միջակայքում։

Հատկապես վնասակար է սնվելուց հետո թթու մրգեր ուտելը, քանի որ այս պարագայում այրոց ունենալու հավանականությունը մեծ է։ Մրգերն ու հատապտուղները որպես դեսերտ կարող եք ուտել սնվելուց 30 րոպե անց։ Այսպիսով  կխուսափեք ստամոքսում վտանգավորության աստիճանի թթվային միջավայր ստեղծելուց։

7․ Ուտելուց հետո սուրճ կամ թեյ մի խմեք

Այս ըմպելիքները պարունակում են միացություններ, որոնք խանգարում են մի շարք սննդարար նյութերի յուրացմանը։ Օրինակ՝ սուրճը խաթարում է երկաթի և կալցիումի յուրացումը։ Թեյը խոչընդոտում է սպիտակուցների և ճարպերի յուրացմանը։ Եվ այս ցանկը դեռ շարունակելի է։ Ուստի ուտելուց հետո ձեռքը դեպի սուրճի կամ թեյի գավաթը մեկնելիս հիշեք այս մասին ու մի փոքր հետաձգեք սիրելի ըմպելիքը վայելելու պահը։

8․ Մի խմեք և մի ծխեք ուտելուց հետո

Ալկոհոլը և ծխախոտը օրգանիզմի համար վնասակար են թե ուտելուց առաջ, թե հետո։ Ուստի ցանկալի է, որ բոլոր դեպքերում խուսափեք այս երկու վնասակար սովորություններից։

Իսկ ի՞նչ է կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտելուց հետո մի քանի րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն դրսևորել, օրինակ՝ տան մեջ տեղաշարժվել, փոշիները սրբել, կատվի հետ խաղալ, զբոսնել այգում կամ անել ցանկացած բան, որը ենթադրում է թեթև ֆիզիկական ակտիվություն առանց ծանրաբեռնվածության ու կռանալու։ Նման չափավոր  ակտիվությունը օգտակար է  մարսողության և նյութափոխանակության  համար։

Աղբյուրը՝ doctorpiter.ru

 

առողջական առողջություն սնունդ սննդաբան սննդակարգ խմբագրի ընտրանի առողջ ապրելակերպ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին