f

Անկախ

Ղազախստանի նախագահն այժմ « Миротворец » կայքում է, ո՞վ է հաջորդը:


Ղազախստանի նախագահն այժմ « Миротворец » կայքում է, ո՞վ է հաջորդը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտնվելը

« Ուկրաինայի թշնամիների» ցուցակում՝ որը հրապարակվում է « Миротворец » կայքում, մեծ աղմուկ է բարձրացրել ղազախական լրատվամիջոցներում ։

Ղազախստանի իշխանությունները փորձել են աչք փակել դրա վրա, սակայն ստեղծված նախադեպը աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործիչներին ստիպել է մտածել այդ իրադարձության հնարավոր հետեւանքների մասին ։ Ոչ պակաս, դա վերաբերում է նաեւ Հայաստանին, որը, ինչպես եւ Ղազախստանը, չեզոք դիրքորոշում ունի Ուկրաինայի հակամարտության նկատմամբ ։

« Миротворец » կայքն իրեն դիրքավորում է որպես « ազգային Ուկրաինայի պետականության հիմքերի, խաղաղության, քաղաքացիների անվտանգության դեմ հանցագործությունների հետազոտությունների կենտրոնի ինտերնետ-ներկայացուցչություն » (կայքի հղումը մեկնաբանություններում): Միևնույն ժամանակ, ուկրաինական կայքը տվյալների բազա է, որում մուտքագրվում են մարդկանց անձնական տվյալները, որոնց կարծիքը չի համընկնում Ուկրաինայի գործող իշխանությունների կարծիքի հետ: Հարկ է հատուկ նշել, որ տվյալների բազաներում՝ որոնք մինչև վերջերս բաց են եղել, նշվում են մարդկանց անձնական տվյալները ՝բնակության հասցեները, անձնագրային տվյալները,լուսանկարները և աշխատանքի վայրերը։

Կայքում տեղ գտնված մարդիկ և նրանց հարազատները ենթարկվում են իսկական հալածանքների, շատերը ստիպված են փոխել իրենց բնակության վայրը և աշխատանքը: Արդեն կան մի շարք դեպքեր, երբ « Миротворец »-ի ցուցակում հայտնված մարդիկ զոհվել են, կամ պարզապես անհետացել ։ Դրանից հետո նրանց լուսանկարները ցինիկաբար ձևափոխվում էին ՝ ուղեկցվելով « ликвидирован » է մակագրությամբ ։ Եվ այստեղ բացառություն չեն Ուկրաինայի մեծաթիվ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնցից շատերն ապրում են երկրի արևելքում ՝ մարտական գործողությունների գոտում ։

ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ « Миротворец » կայքում արդեն հարյուրավոր ուկրաինահայեր կան, այդ թվում ՝ երեխաներ ։ « Миротворец » ցուցակը ուկրաինական իշխանություններն օգտագործում են երկրի արևելքում « зачисток » անցկացնելու համար ։ Բացի Դոնբասում բնակվող հայերից, « Миротворец »-ի ցուցակում են հայտնվել նաև շատ այլ հայեր՝ Ռուսաստանից ։ Զարմանալի է, որ նրանց մեջ կան քաղաքականությունից հեռու և «անշառ» մարդիկ, ինչպիսիք են՝ կատակերգուներ Միխայիլ Գալուստյանն ու Եվգենի Պետրոսյանը ։

« Գնդակահարության ցուցակում » Ղազախստանի նախագահ Տոկաևի ընդգրկումը խոսում է այն մասին, որ Կիևի իշխանությունները բարձրացնում են խաղադրույքները, և այլևս իրենց համար որևէ սահմանափակում չեն տեսնում ։ Ռուսաստանաբնակ հայերի, ինչպես նաեւ ազդեցիկ գործարարների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտնվելը, այսպես կոչված « Գնդակահարության ցուցակում »՝ ժամանակի հարց է ։

Այստեղ հարկ է հիշել, որ 2014 թվականի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանը սատարեց Ռուսաստանին՝ Ղրիմի կարգավիճակի փոփոխության հարցով ։ Բացի այդ, Հայաստանը միակ երկիրն է, որը սատարել է Ռուսաստանին և դեմ է քվեարկել այս տարվա մարտին Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության կասեցմանը ։

Բացի այդ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման մասին լուրը 2022 թվականի փետրվարին ողջունել են Արցախի իշխանությունները՝Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ։ Դրան հաջորդեցին մի շարք կտրուկ հայտարարություններ Հայաստանի հասցեին՝ ուկրաինացի քաղաքական գործիչների և լրագրողների կողմից ։

Հայաստանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության մեջ հետևեողականորեն չեզոքություն է պահպանում՝ հաշվի առնելով երկու կողմերի փաստարկները,ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները մեր տարածաշրջանում, սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճռականորեն դատապարտել Կիեւի ցանկացած սադրիչ գործողություն, որն արդեն վաղուց անցել է՝ երկրների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների բոլոր հնարավոր սահմանները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն չեզոք պետություններին՝ ինչպիսիք են Հայաստանը և Ղազախստանը, այլև Կիևի դաշնակիցներին ։ Բավական է հիշել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վերջին սկանդալային հայտարարությունները՝ Գերմանիայի ղեկավարության հասցեին ։ Առավել ապակառուցողական է հայտարարություններից մեկը, որում Զելենսկին հիշում է Գերմանիայի և գերմանացի ժողովրդի՝ « Ուկրաինային զենք մատակարարելու որոշակի հոգեբանական խոչընդոտների մասին, որոնք կապված են նրա նացիստական անցյալի հետ »:

Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Հայաստանն Ուկրաինայի հանդեպ չունի որևէ պարտավորվածություններ, և հայերի "գնդակահարության ցուցակներում » ընդգրկելու փորձերը, որտեղ էլ որ նրանք ապրեն, մեր վճռական հակահարվածին կհանդիպեն միջազգային բոլոր հարթակներում ։

Աղվան Պողոսյան

Փորձագետ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։

Աղվան Պողոսյան ՖԲ Գրառում Ղազախստան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին