f

Անկախ

Երեւանի քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրության արդյունքով 14 քրգործ է հարուցվել. Պետրոսյան


Երեւանի քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրության արդյունքներով 14 քրեական գործ է հարուցվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա նշեց, որ հարուցված քրեական գործերը հիմնականում վերաբերում են պետբյուջեից դոտացիաների տրամադրմանը, գույքահարկին, հողի հարկին, սեփական եկամուտների հաշվով սխալ հաշվարկներին, եկամուտների չգանձմանը։

Հարցին՝ արդյո՞ք Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրվել է հարցաքննության, Պետրոսյանն ասաց.

«Ընթացակարգային առումով քաղաքապետարանի իքս վարչության առաջին կարգի մասնագետից սկսած մինչեւ գերատեսչության ղեկավար կարող են ընթացակարգային առումով այդ գործընթացներում ներգրաված լինել՝ յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակում։ Չեմ կարող կանխորոշել՝ որ գործով ով կարող է կանչվել հարցաքննության։ Այն երեւույթները, որոնք տեղի են ունեցել 2011 թվականից ի վեր մինչեւ մեր օրեր, ՊՎԾ մեկուկես տասնյակ հոգուց բաղկացած խումբ է, որտեղ ներգրաված են եւ տնտեսագետներ, եւ ֆինանսիստներ, եւ իրավաբաններ, որոնք հավուր պատշաճի ուսումնասիրել եւ փոխանցել են իրավապահներին»։

Հարցին՝ արդյո՞ք Հայկ Մարությանն անցնում է քրեական վարույթով, Պետրոսյանը չցանկացավ պատասխանել. «Դա այլեւս իրավապահների դաշտում է»։

Հարցին՝ ինչո՞ւ է ՊՎԾ-ն Հայկ Մարությանի պաշտոնավարման ավարտից հետո քաղաքապետարանում ուսումնասիրություններ սկսել, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Այս պահին ՊՎԾ-ն պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացնում է շուրջ 8 տասնյակ վերահսկողական գործընթացներ։ Որեւէ մեկի նկատմամբ խտրական մոտեցում ես բացառում եմ։ Երեւանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրությունը եւ շարունակվող մշտադիտարկումների համար դեռեւս հիմք են հանդիսացել 2020 թվականի սեպտեմբերին՝ վարչապետի հանձնարարականը՝ կապված տնտեսավարողներից եւ քաղաքացիներից վարչապետի աշխատակազմ ստացված մեծաթիվ նամակ-բողոքներից, որ քաղաքաշինության ոլորտում առկա են բավականին խտրական գործընթացներ, առերեւույթ որոշակի խախտումների մասին էին քաղաքացիները բարձրաձայնել։ Իմ նշանակումից դեռեւս առաջ փաստաթղթավորված էին լայնամասշտաբ ուսումնասիրություններ անելու այդ գործընթացները»։

ՊՎԾ Երևանի քաղաքապետարան Հայաստան Տեսանյութեր Ռոմանոս Պետրոսյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին