f

Անկախ

Մեկը մյուսից վատ տարբերակներ ունենք. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է

Բանակցային գործընթացի հիմքում Պրահայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակացույցն է: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Սոչիի բանակցային գործընթացը Պրահայի գործընթացի շարունակությունն է, որ Պրահայում բանակցելիս հիմք էր ընդունվում ռուսական փաստաթուղթը: Առավել աբսուրդ հայտարարություն տրամաբանության տեսանկյունից դժվար էր պատկերացնել: Այս հայտարարությունն, ըստ իս, Հայաստանի ներքին լսարանի և Արևմուտքի համար էր: Հիմա Սոչիի հանդիպման շուրջ աշխարհաքաղաքական, իբրև թե, մանիպուլ յացիա կա. ներքին լսարանին ասվում է, որ Հայաստանը կողմ է ռուսական փաստաթղթին, բայց դրան դեմ է Ադրբեջանը, ու այդ փաստաթուղթն անցկացնելը Ռուսաստանի խնդիրն է: Դրանում կար հստակ ակնարկ առ այն, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, և Հայաստանը ստիպված է ընդունել խաղաղության փաստաթղթի արևմտյան՝ ակնթարթային մահվան տարբերակը, քանի որ ՌԴ-ն չի կարողանում իր տարբերակը հրամցնել Ադրբեջանին և Թուրքիային»,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այստեղ մեկ այլ հարց կա:

«Ո՞վ է մեղավոր, երբ մենք մեկը մյուսից վատ՝ ռուսաստանյան և վաշինգտոնյան տարբերակներն ունենք: Փաստաթղթի արևմտյան տարբերակը կատաստրոֆիկ է՝ Արցախի հարցն ընդհանրապես փակվում է: Մյուսը ՝շատ վատ ռուսական տարբերակն է, որով Արցախյան հարցն առկախվում է, և մենք Արցախը պահելու պարզապես տեսական շանսեր ենք ունենում: Ո՞վ է մեղավոր, որ մենք ստիպված ենք այս երկու տարբերակի միջև ընտրություն կատարել: Բանակցային գործընթացը հասցված է մի կրիտիկական պահի, երբ Հայաստանը ստիպված է ակնթարթային կամ կոմայի մեջ ընկնելու ձևով մահանալու տարբերակների միջև ընտրություն կատարել: Պարզ է, որ մեղավոր է այն իշխանությունը, որը երկիրը ոչ միայն հասցրել է պատերազմի, պարտվել այն, նաև պարտվել է իր իսկ հռչակած խաղաղության դարաշրջանի բանակցային գործընթացում: Մնացած ամեն ինչը զուտ մանիպուլ յացիաներ են»,-ընդգծեց Վ. Հակոբյանը:

Շեշտեց՝ ավելի վաղ էր կանխատեսել, որ Սոչիում ոչինչ չի լինելու, և որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն շարժվել Պրահայում նշված ժամանակացույցով ու տրամաբանությամբ.

«Պրահայի գործընթացը հստակ ժամանակացույց ուներ առ այն, թե ինչ պետք է լինի այդ հայտարարությունից հետո: Սոչիի գործընթացը Հայաստանի համար տապալված կարելի է համարել, որովհետև այնտեղ ընդունված հայտարարության մեջ հայաստանյան ոչ մի շահ չկար, բացի, իհարկե, այն թեթև ակնարկից, որ ռուս խաղաղապահներն, այնուամենայնիվ, լավ դերակատարում ունեն: Բացի Հայաստանի համար տապալված լինելուց, Սոչիի հանդիպումը արձանագրված բավականին լուրջ տապալում էր նաև ռուսաստանյան կողմի համար՝ որպես միջնորդ: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում զգալիորեն նվազել է, Ռուսաստանի խոսքն այլևս այդքան էլ վճռորոշ նշանակություն չունի կողմերի վրա, որքան նախկինում էր, օրինակ՝ 1-2 տարի առաջ: Եվ այս առումով զգալիորեն աճել են տարածաշրջանային մյուս խաղացողների, ինչպես նաև արտատարածաշրջանային, աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունները»:

Նրա խոսքով, Հարավային Կովկասում նոր աշխարհակարգի ձևավորման, նոր խաղի կանոնների գծման գործընթացները Արևմուտք-Ռուսաստան առճակատման միջոցով են իրականացվում: «Դրանք մեր տարածաշրջանում, հատկապես Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների բաղկացուցիչ մաս են: Այսինքն, Հայաստան-Ադրբեջան գործընթացները, Արցախի շուրջ զարգացումները, ի տարբերություն նախորդ տասնամյակների, այժմ տեղի են ունենում ոչ թե համագործակցության, այլ սուր մրցակցության ֆորմատում:Համագործակցության օրինակ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, հատկապես Պրահայի գործընթացը, հայտարարությունը, իր վերջնաժամկետներով, կոնկրետ գործողությունների որոշակի ժամանակացույց էր ենթադրում: Ի վերջո, նույն Սոչիի հանդիպումից հետո Բրյուսելում փոխվարչապետների մասնակցությամբ սահմանազատման և սահմանագծման թեմայով նիստ տեղի ունեցավ, որը նույնպես Պրահայի հայտարարությունից էր բխում»,ասաց քաղտեխնոլոգը՝ այս համատեքստում հիշեցնելով նաև Վաշինգտոնում Բլինքենի միջնորդությամբ երեկ կայացած ԱԳ նախարարների հանդիպման մասին:

«Բացի այդ, արդեն տեղեկատվական արտահոսք կա նաև Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման մասին, որտեղ, ամենայն հավանականությամբ, կողմերն արդեն պետք է ձեռքի տակ ստորագրելու ինչ-որ փաստաթուղթ ունենան: Ամեն դեպքում, Սոչիի գործընթացն արձանագրեց, որ կողմերն արդեն իսկ կողմնորոշվել են, թե որ փաստաթղթի շրջանակում պետք է գործեն: Հայաստանի իշխանություններն արդեն վաղուց նախընտրել են արևմտյան տարբերակը ու նաև բաց ռեժիմով ամեն ինչ անում են հենց այդ փաստաթղթի շրջանակով: Սա բխում է Հայաստանի իշխանությունների որդեգրած մոտեցումներից, որոնց հիմքում այն թեզն է, թե «Արցախը բեռ է, որից ազատվելու դեպքում փաշինյանական խաղաղության դարաշրջանի մեկնարկը տալու շանս է առաջանում»:

Ըստ այդ մոտեցման, «բեռից, խնդրից» ազատվելուց հետո թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհատնտեսական առումով ամեն ինչ այլ տրամաբանությամբ է ընթանալու, այդ թվում՝ տարածաշրջանից ՌԴ-ի մեկուսացման եղանակով»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով վերոնշյալից բխող հնարավոր գործընթացներին, Արցախի բազմահազարանոց հանրահավաքին հաջորդած հանրահավաքին արդեն Հայաստանում՝ Վիգեն Հակոբյանը նշեց. «Արցախում տեղի ունեցած մեծ հանրահավաքն Արցախի հանրության դիրքորոշումն էր՝ իր ճակատագրի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական զարգացումների վերաբերյալ: Արցախի հանրությունը, հավաքական առումով, կոնսոլիդացվեց, որպեսզի ցույց տա, որ իրենք դեմ են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, դեմ են իրենց գոյաբանական խնդիրների հաշվին խաղաղության դարաշրջան կորզելուն ուղղված քաղաքականությանը: Իհարկե, այդ հանրահավաքը թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ կոչ էր Հայաստանին այնպես, ինչպես 1988-ին, երբ դիմեցին մայր Հայաստանին, որպեսզի իրենց տեր կանգնի: Հիմա էլ դիմեցին՝ կոչ անելով իրենց մենակ չթողնել, իրենց մատաղացու չսարքել: Կոչն ուղղված էր ոչ միայն իշխանությանը, այլև այն հանրությանը, որն ընդհանրապես որևէ հարցով չի ուզում զբաղվել, անտարբեր է ու զբաղված է զուտ ստամոքսը լցնելով»:

Իսկ նոյեմբերի 5-ի երևանյան հանրահավաքը, Վիգեն Հակոբյանի խոսքով, համերաշխության հանրահավաք էր Արցախին: «Հայաստանի հանրությունը պետք է ցույց տար, որ Հայաստանում, բարեբախտաբար, ոչ բոլորն են համաձայն Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական կուրսի հետ, այդ «խաղաղության դարաշրջանի» հետ: Պետք էր նաև միջազգային հանրությանը ցույց տալ, որ եթե անգամ Փաշինյանը ստորագրի և Արցախը հանձնի, դելիմիտացիայի, դեմարկացիայի արդյունքում՝ նաև ՀՀ որոշ տարածքներ, դեռ չի նշանակում, որ ստորագրվելիք փաստաթուղթն ի կատար է ածվելու: Նպատակն էր ցույց տալ, որ հնարավոր իշխանափոխության արդյունքում Փաշինյանի ստորագրած կապիտուլ յացիոն փաստաթղթերը չեղարկվելու են, որովհետև Հայաստանում ոչ բոլորն են համաձայն վերոնշյալ կուրսի հետ, և ՀՀ հանրության մի զգալի հատված ձեռքերը չի լվանում: Ընդհանուր առմամբ, երկու հանրահավաքների իմաստը, մեծ հաշվով, նկարագրվածն էր. մեկը մյուսի օրգանական, քաղաքական, նաև աշխարհաքաղաքական շարունակությունն էր»:

Հայաստան Վիգեն Հակոբյան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին