f

Անկախ

Նարեկ Մանասյան․ «Ուրախ եմ, որ կարողացա հաղթել և եռագույնը ծածանել»


Հոկտեմբերի 18-ից 30-ը Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաջող ելույթներ ունեցավ՝ նվաճելով 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե։
92 կգ քաշային կարգում հավասարը չունենացավ և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։ 
Անկախի հետ զրույցում  Նարեկը կիսվում է տպավորություններով՝ խոսելով նախապատրաստական շրջանի և մրցաշարի ընթացքի մասին։


-Շնորհավորում ենք Մարիբորում հաղթողի կոչումը նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ստուգատեսին։
-Շնորհակալ եմ։ Շատ լավ նախապատրաստական շրջան ենք անցել՝ մարզումներով հագեցած։ 1-ամսյա ուսումնամարզկան հավաքների ենք մասնակցել Վլադիկավկազում, այնուհետև «Օլիմպավանում» հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչներ Ռոբերտ Պետրոսյանի, իմ անձնական մարզիչ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարապմունքների ժամանակ շեշտ դրված էր տեխնիկատակտիկական հնարների մշակման ու զարգացման վրա։
Լիարժեք պատրաստ էի ստուգատեսին։ Լավ մարզավիճոկում էի։ Ուստի, մեկնել էի  Սլովենիա միայն ու միայն հաղթելու նպատակով։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Թեև առաջին մրցաշարն էր, բայց կազմակերպված էր շատ լավ։ Ստուգատեսում ընդգրկված էին փորձառու և ուժեղ մարզիկներ տարբեր երկրներից, կար լավ մրցակցություն բոլոր քաշային կարգերում։ Ուժեղ մարզիկների հետ մենամարտելիս ավելի ես ոգևորվում, քանի որ փորձ ես ձեռք բերում։


-Հայաստանի հավաքականը բավական հաջող հանդես եկավ՝   9 մեդալ նվաճելով։
-Ողջ թիմով շատ լավ հանդես եկանք, տղաները դիտարժան մենամարտեր անցկացրին, մեդալներ նվաճեցինք։ Այս ամենը  ոգևորում է, մեկս մյուսի հաղթանակով ավելի ենք ուժեղանում ու թևեր առնում։ Սա թիմի համար մեծ ձեռքբերում էր։ Պատասխանատվությունը մեծանում է, քանի որ ներկայացնում ենք մեր երկիրը, ամեն գնով փորձում ենք ամեն ինչ անել, որ միշտ հաղթենք ու հպարտությամբ ծածանենք հայոց եռագույնը միջազգային հարթակում։ Սա շատ կարևոր է․ աշխարհը պետք է տեսնի մեր հաղթանակները։ Ուրախ եմ և հպարտ, որ կարողացա հաղթել, եռագույնը ծածանել և երկրիս հիմնը հնչեցնել։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
Յուրաքանչյուր հաղթանակ, ցանկացած ձեռքբերում ոգևորում է մարզիկին։ Ավելի մեծ եռանդով եմ շարունակելու մարզումներս, որ նույնքան հաջող հանդես գամ առաջիկա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերում։ 

 

Սպորտ բռնցքամարտ Նարեկ Մանասյան Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի ոսկե մեդալ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին