f

Անկախ

Արմեն Եփրեմյան․ «Մենամարտին տրամադրված էի մարտական․ այն չափազանց կարևոր էր»


Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում 8-ռաունդանոց մենամարտում 76 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և իտալացի Կլաուդիո Կրայմին 2-րդ ռաունդում պարտության մատնեց մեր հայրենակից Արմեն Եփրեմյանը։ Հայ մարզիկը տոնեց 13-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում /17-13/2/2/։
Անկախի հետ զրույցում Արմենը կիսվում է տպավորություններով, նշելով որ այս հաղթանակն անչափ կարևոր էր, քանի որ նվիրված էր մտերիմ ընկերոջ՝ Մայիսիկ Միրզախանյանի հիշատակին։


-Շնորհավորում ենք տպավորիչ մենամարտ անցկացնելու և կարևոր հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Սովորաբար յուրաքանչյուր մենամարտից առաջ 5-6 շաբաթ է հարկավոր լինում լիարժեք պատրաստվելու և ցանկալի մարզավիճակ ձեռք բերելու համար,  իհարկե մինչև հիմնական փուլն էլ պետք է կանոնավոր մարզվել։ 
Սովորության համաձայն, մենամարտից 2 շաբաթ առաջ մարզվում եմ Գերմանիայում իմ մարզիչ ազգությամբ եզդի Թիմոր Խալիլի գլխավորությամբ։ Անցնում եմ  վերջնական փուլը, ինչի համար և շատ շնորհակալ եմ մարզչիս՝ պրոֆեսիոնալ մարզումների համար։ Արագաուժային և ինտենսիվ մարզումներ անցնելով, սպարինգ մենամարտեր անցկացնելով՝ շատ լավ էի պատրաստվել։ Գիտեինք, որ հակառակորդս բարձրահասակ է, կեցվածքը՝ ձախակողմյան, ինչը նրա առավելությունն էր։ Բռնցքամարտիկները լավ կհասկանան․ դա նշանակում է, որ ես մի քանի անգամ շատ էներգիա պետք է ծախսեի նրան մոտենալու համար։ Դրա համար էլ մենք շեշտը դրել էինք ճիշտ շնչելու և տոկունության վրա։


-Ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք մենամարտին։
-Մենամարտին տրամադրված էի մարտական և հաղթելու ոգով, քանի որ ընկերոջս՝ Մայիսիկ Միրազախանյանի լուսավոր հիշատակին պետք է նվիրեի հաղթանակս, ինչն ինձ պարտադրում էր, որ հաղթեմ։ Ընկերս իմ ամեն մի հաղթանակով շատ էր ուրախանում, ավաղ, չարաբաստիկ հիվանդությունը խլեց նրա կյանքը, բայց ես նրան միշտ ներկայով եմ հիշում։


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք։
-Մրցակիցս՝ Կլաուդիո Կրայմը, իտալցի էր, 27 տարեկան, ինձնից 10 տարով երիտասարդ,  բայց արդեն 17 մենամարտ ուներ, որքան որ ես։ Ճիշտ ընտրված մարտավարության արդյունքում 5-րդ ռաունդում նա չկարողացավ շարունակել պայքարը, գրանցվեց տեխնիկական պարտություն։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Կարիերայիս 13-րդ հաղթանակն էր։ Այս հաղթանակով հնարավորություն ստացա էր դեկտեմբերի 17-ին Խորվաթյաում պայքարելու WBC միջազգային   գոտու համար։ Արդեն իսկ սկսել եմ նախապատրաստվել այդ մենամարտին։ Հատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ հովանավորին՝ ազգությամբ եզդի Շեխ Մրազին, որն ապրելով Գերմանիայում մշտապես իր եզդի և հայ բարեկամների կողքին է՝ օգնում է, աջակցում բոլոր հնարավոր միջոցներով։ Նրա բարեգործական հիմնադրամի միջոցներով Ապարանի շրջանում կառուցվել է եզդիական տաճար։

բռնցքամարտ Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Արմեն Եփրեմյան հարցազրույց խմբագրի ընտրանի հաղթանակ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին