f

Անկախ

Հայաստանում կանանց շուրջ 62 տոկոսը կամ գործազուրկ է, կամ չի աշխատում ու չի փնտրում աշխատանք


Մի կողմից մենք ուզում ենք կանայք ավելի շատ ներգրավվեն աշխատաշուկայում, որովհետեւ ունեն ավելի լավ մարդկային կապիտալ, մյուս կողմից ուզում ենք  կանայք ավելի շատ երեխաներ ունենան, քանի որ դա պետության առաջընթացի  ու ռազմավարական կարևորություն ունի, ուզում ենք կանայք ներգրավեն բանակում, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Վիկտորյա Այդինյանը։

«Ու այնպես է ստացվում, որ Պետության խնդիրների ահռելի մասը դնում ենք կանանց ուսերին՝ առանց ստեղծելու դրա համար անհրաժեշտ համակարգային պայմաններ: Ուստի պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր այս տարբեր նպատակները միմյանց հետ համատեղել այնպես, որ կինն ընտրություն կատարելու հնարավորություն ունենա և ցանկության դեպքում հնարավորություն ունենա  համատեղելու անձնական կյանքը, աշխատանքը, ընտանիքը, հետաքրքրությունները և այլն»,- ասաց նա։

Վիկտորյա Այդինյանը տեղեկացրեց, որ վերջերս մշակել են  աշխատանքի ու  սոցիալական   պաշտպանության ռազմավարությունը, որը ներկայացրել են հանրային քննարկման, որից հետո փոփոխություններ են կատարել։

«Այդտեղ ահռելի բլոկ հատկացված է կանանց  տնտեսական զարգացմանը, բռնության դեմ պայքարին, կանխարգելմանը և այլն: Հուսով ենք՝ օրերս ռազմավարությունը  կընդունվի կառավարության կողմից ու կդառնա ուղղորդիչ փաստաթուղթ»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդականը։

Նա նշեց, որ զուգահեռաբար մշակում են զբաղվածության ռազմավարություն, որտեղ հենց  կանանց տնտեսական զորեղացումն ու  ներգրավումն աշխատաշուկայում դիտարկում են իբրև  ֆինանսական կայունության, ֆինանսական անկախության կարևորագույն  գործոն, որը հենց ամենաառանցքային պայմաններից է բռնության դեմ պայքարելու համար։

«Կանանց  տնտեսական զորեղացումն ու ֆինանսական կայունությունը մենք չենք դիտարկում միայն անձի տեսանկյունից։ Այլևս դա կարևորագույն նախապայման է առհասարակ հասարակության, տնտեսության զարգացման համար։ Ինչո՞ւ, որովհետև կանայք ունեն ավելի լավ մարդկային կապիտալ, մասնագիտական կրթության բոլոր մակարդակներում՝ քոլեջներ, բուհեր, կանայք ավելի  մեծ տոկոս են կազմում ու կանայք ընդգրկված են տնտեսության այն  ճյուղերում, որոնք ունեն ավելի բարձր արտադրողականություն, այսինքն  կանայք ավելի ուսյալ են, ավելի բարձր արտադրողականությամբ են աշխատում տնտեսության  ճյուղերում»,- ասաց Վիկտորյա Այդինյանը։

Նա հայտարարեց, որ կանանց  աշխատանքային ռեսուրսների, այսինքն 15-ից բարձր տարիքի կանանց միայն 38 տոկոսն է զբաղված. «Դա նշանակում է, որ կանանց շուրջ  62 տոկոսը կամ գործազուրկ է կամ չի աշխատում ու չի փնտրում աշխատանք, չի ուզում փնտրել աշխատանք։ Գործոնները, իհարկե, տարբեր են՝ սկսած համակարգային, մշակութային խնդիրներից, կարծրատիպերից  մինչև, օրինակ, երեխայի կամ ընտանիքի  անդամի խնամքի համար պայմանների բացակայությունը։ Հենց սրանց է միտված զբաղվածության ռազմավարությունը, որը փորձում է ոչ միայն կարճաժամկետ ծրագրերի  միջոցով անդրադառնալ ու հասցեագրել այս  խնդիրները, այլ ավելի համակարգաստեղծ ինստիտուտներ ստեղծելով պայքարել նաև առկա մշակութային խնդիրների ու կարծրատիպերի դեմ»,- ասաց նա։

Այդինյանը խոսեց մի ծրագրի մասին, որը միտված է մարզաբնակ կանանց, խոցելի խմբերի կարողությունների զարգացմանը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում. «Մոտ օրերս մենք մարզաբնակ ընտանեկան բռնության ենթարկված, նպաստի համակարգում գտնվողն, գործազուրկ, միայնակ մայր եւ նման խմբերում ընդգրկված կնանց համար կառաջարկենք թվային մարկետինգի դասընթացներ, հետագայում նաեւ աշխատանքի անցնելու հնարավորությամբ»,-ասաց նա:

Վիկտորյա Այդինյանի ներկայացմամբ, Հայաստանում մեծ թիվ են կազմում 15-29 տարեկան երիտասարդները, ովքեր չեն աշխատում ու չեն սովորում. «Փաստացի, այդ երիտասարդների մոտ 80 տոկոսը բնակվում է  մարզերում։ Իսկ 15-29 տարեկան կանանց շուրջ 40 տոկոսն ընկնում է այս կատերագորիայի մեջ՝ կամ չեն աշխատում, կամ չեն սովորում։ Բնական է, որ զբաղված են երեխայի կամ ընտանիքի անդամի խնամքով։ Սա է պատճառը, որ պետք է թիրախավորենք  նաև ընտանիքի անդամի, երեխայի խնամքի նոր հաստատությունների  ստեղծումը»,- ասաց Վիկտորյա Այդինյանը:

Նա կարեւորեց մանկապարտեզների թիվն ավելացնելու հարցը. «Բայց դրանից բացի շատ կարեւոր է նաեւ օրենսդրական փոփոխություններ իրականացնելը, որովհետեւ երեխայի խնամքը միայն կնոջ պարտականությունը չէ: Պետք է իրավական մեխանիզմներ ստեղծել, որ  հայրը նույնպես ներգրավված լինի երեխայի խնամքում:

Հաջորդը, մենք թիրախավորելու ենք 30-40 տարեկան կանանց, որովհետեւ սա այն տարիքն է, երբ կինը երեխայի խնամքից հետո փորձում է վերադառնալ աշխատաշուկա: Սակայն երեխայի խնամքի վրա ծախսած 2-3 տարիները իրենց ազդեցություն են ունենում կնոջ հմտությունների, կարողությունների վրա: Դրա համար այդ տարիքի կանանց համար առավել թիրախավորված փափուկ կարողությունների զարգացման ծրագրեր ենք առաջարկելու»,-ասաց նա:

 

Հայաստան «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» անկախ կին

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին